Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԱՇԽԱՐՀ


Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում

Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին անդամակցում են երկու տասնյակից ավելի երկրներ, վաղուց էր նախատեսված անցկացնել Վրաստանի մայրաքաղաքում, սակայն այն որոշակի արտաքին ուժերի (ըստ որոշ միջազգային վերլուծաբանների), ինչպես նաեւ վրացական արմատական ընդդիմության կողմից հենց սկզբից գործածվեց ռուս—վրացական հարաբերությունների լարվածությունը մեծացնելու համար՝ փողոցներում անկարգություններ հրահրելու եւ հակառուսական կոչեր հնչեցնելու միջոցով։
Հիշեցնենք, որ հունիսի 20—ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառաբանությամբ, որը ներկա էր եղել Թբիլիսիում անցկացվող վերոնշյալ վեհաժողովի նիստին։ Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին եւ ներկաներին ռուսերենով ուղերձ հղել։
Հիշեցնենք նաեւ, որ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է շարունակվեր մինչեւ հունիսի 23—ը։
«Կոմերսանտին» տված հարցազրույցում վեհաժողովի նախագահ, ՌԴ—ի կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ Սերգեյ Գավրիլովը հայտնել է, որ Վրաստանի խորհրդարանը երկու տարի շարունակ առաջարկում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել, եւ ռուսական կողմը ի վերջո համաձայնել է։ Ըստ ռուս պատգամավորի՝ վրացական կողմից երաշխիք են ստացել վեհաժողովի բոլոր անդամների անվտանգության համար։ «Բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանի հյուրասիրության եւ միջոցառման լավ կազմակերպման համար։ Հունիսի 20—ին մեզ հրավիրեցին խորհրդարանի շենք։ Վրացական կողմն առաջարկեց զբաղեցնել խորհրդարանի խոսնակի տեղը։ Տանտերերը, որտեղ հրավիրում են, այնտեղ էլ զբաղեցնում եմ տեղը»,–հայտարարել է Սերգեյ Գավրիլովը։
Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունվել, պատվիրակությանը Թբիլիսիում նախապես բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանը զավթարար է», ապա ռուս պատգամավորի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը։ Դեռ առավոտյան խորհրդարանում վիճաբանություն էր եղել այս առիթով։ Իսկ ավելի ուշ արդեն ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր վրացական քաղաքական ուժերի պատգամավորներն սկսեցին բողոքել ռուսական պատվիրակության ներկայությունից, ինչն ավելի բորբոքվեց Սերգեյ Գավրիլովի ռուսերեն հնչեցրած ուղերձից հետո։
Խորհրդարանական խժդժություններին համարժեք բողոքի ցույցեր սկսվեցին խորհրդարանի շենքի դիմաց, մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել։ Ընդդիմության կոչերին միացած քաղաքացիները եւս պահանջում էին կառավարության անդամների՝ ներառյալ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։ Վերջինս պաշտոնական այցով Բաքվում էր։ Պատճառը հետեւյալն էր՝ ռուս—վրացական պատերազմը, ըստ վրացական կողմի, խլել է Վրաստանի հազարավոր քաղաքացիների կյանք, նաեւ վրացական կողմը տարածքային կորուստներ է ունեցել՝ ի դեմս Աբխազիայի եւ Հարավային Օսիայի։
Այստեղ կարելի է որոշակի ընդհանրացում անել տեղի ունեցածի վերաբերյալ.
1. Վրաստանի բնակչության եւ քաղաքական ու հանրային ուժերի մեծամասնությունը երկար տարիներ է, կարելի է ասել՝ հենց ԽՍՀՄ—ի կազմաքանդումից հետո, ունի խիստ հակառուսական տրամադրվածություն։ Սա չէր կարող իր անդրադարձը չունենալ։
2. Վրաստանը հստակ արեւմտյան քաղաքական ուղղություն է ստանձնել, եւ Վրաստանի լարված ներքին իրավիճակի վրա չէր կարող լրացուցիչ չազդել նաեւ արտաքին՝ Արեւմուտք—Ռուսաստան հարաբերությունների կնիքը։ ԱՄՆ—ԵՄ դաշինքը ամեն քայլի դիմում է Ռուսաստանին մեկուսացնելու նպատակով։
3. Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովի բողոքի՝ դահլիճը լքելու փաստը չէր կարող պաշտոնական Կիեւի հետ համաձայնեցված չլինել, ինչը գուցե նախապես ուկրաինա—վրացական համաձայնությամբ է տեղի ունեցել։ Ուկրաինան Ռուսաստանին պակաս հակառակորդ չի համարում։
Այստեղ հիշեցնենք, որ Վրաստանից հեռացած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վաղուց է ամրացել Ուկրաինայի քաղաքական ու պետական կյանքում, ինչը եւս նպաստել է այս ցույցերի ծավալմանը։ Իշխող կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, բողոքի ցույցը քաղաքական դրդապատճառներով է տեղի ունենում։ Վրաստանի ՆԳ նախարարը հայտարարել է, որ սա գրոհ է պետական ինստիտուտների վրա։
Մեկնաբանություն է արել նաեւ Վրաստանի 3—րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա ոստիկաններին կոչ է արել անցնել ցուցարարների կողմը. «Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել այս իշխանությանը եւ անցնել ցուցարարների կողմը»։ Զուգահեռաբար, բողոքի ցույց է ընթանում նաեւ Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպանության շենքի մոտ։
Ներկաները վանկարկել են «Կեցցե Վրաստանը», իսկ ցուցատախտակների վրա գրված էր՝ «Ռուսաստանը զավթարար է», «Վրաստանի 20 տոկոսը զավթված է Ռուսաստանի կողմից»։ Ցուցարարները հայտարարել են, որ կառավարության ներողությունը՝ ուղղված ժողովրդին, չեն ընդունում, եւ պահանջում են Վրաստանի խորհրդարանի խոսնակի, ներքին գործերի նախարարի ու պետական անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դադարեցրել է Բելառուս կատարած այցը եւ Թբիլիսի է վերադարձել։ Նա Մինսկ էր մեկնել հունիսի 20—ին եւ պետք է հանդիպեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Բայց իրավիճակը անկանխատեսելիորեն սրվել էր։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ է կիրառել։ Ցույցերի ընթացքում տուժել է շուրջ 300 մարդ, ինչպես ցուցարարներ, այնպես էլ ոստիկաններ, եւս այդքան մարդ բերման է ենթարկվել։ Վրացի ընդդիմադիրները հայտարարել են ցույցերը շարունակելու մասին։
Վրաստանի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել եւ այդ մասին հայտարարություն արել։
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը եւս հայտարարություն է տարածել, որ Վրաստանի արմատապես տրամադրված ընդդիմությունը հատուկ է օգտագործել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության այցը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին՝ անկարգությունների համար։ «Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս վրացի քաղաքական գործիչների հուզական լիցքավորվածությունը, որոնք ամեն բան անում են, որպեսզի խանգարեն Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների կարգավորմանը… Իսկ ինչ վերաբերում է մեր հարաբերությունների հարցին, ապա մենք կշարունակենք մեթոդաբար, հանգիստ աշխատել Թբիլիսիի հետ մեր հարաբերությունների կարգավորման եւ ակտիվացման ուղղությամբ»,–ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովն էլ հորդորել է ռուս զբոսաշրջիկներին առաջիկայում Վրաստան այցելության ծրագրեր չմշակել, քանի դեռ այնտեղ չի կարգավորվել իրադրությունը։
Արձագանքել է նաեւ պաշտոնական Թբիլիսին։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ այդ միջադեպի կապակցությամբ թույլ տրված բոլոր սխալների համար պատասխանատվության կենթարկվեն ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ կառավարող թիմի անդամները. «Իրադրությունը, որն ստեղծվել էր մեր թիմի առանձին անդամների ծանր սխալների հետեւանքով, ինչը մեր համաքաղաքացիների անկեղծ բողոքի պատճառ դարձավ, օրվա առաջին կեսին ամբողջությամբ կարգավորվեց մեր քաղաքական թիմի կողմից. դադարեցվեց ուղղափառության միջազգային համաժողովը, ռուսական պատվիրակությունը լքեց երկիրը, մեր թիմի ղեկավարներն արեցին համապատասխան հայտարարություններ եւ հայտնեցին, որ հանգամանորեն կուսումնասիրեն տեղի ունեցած ամեն ինչ եւ պատասխանատվություն կպահանջեն թիմի անդամներից»։
Ի դեպ, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26—րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վրաստան մեկնած հայ պատգամավորները վերադարձել են Հայաստան։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆ/բ իր էջում գրել էր. «Հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, լքեցինք դահլիճը, իսկ միջոցառումը հետաձգվեց։ Ցավալի է, որ նման բաներ են լինում»։
Թբիլիսիում հունիսի 20—ի լույս 21—ի գիշերը տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժածների, ինչպես նաեւ բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։
Երեկ արդեն Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել՝ բողոքի ակցիաների ֆոնին։
Ի մի բերելով այս միջադեպը՝ ամփոփենք, որ սա ոչ միայն նոր սեպ է Հայաստանի ռազմավարական գործընկերներ Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ, այլեւ կրկին հարցականի տակ է դրել արդեն ձեւավորվող Իրան—Հայաստան—Վրաստան դեպի Եվրոպա եւ Ռուսաստան գնացող հորիզոնական եւ ուղղահայաց տարածաշրջանային առանցքները։ Սակայն մեր երկիրն ամեն ինչ պետք է անի, որպեսզի կարողանա միջնորդի դեր ստանձնել ռուս—վրացական, ինչպես նաեւ իրանաամերիկյան հարաբերություններում։ Այստեղ պետք է զուգահեռ դիտարկել նաեւ օրըստօրե վատացող իրանաամերիկյան հարաբերությունները, որը նույնպես կսասանի նշյալ տարածաշրջանային եռյակի կայացումը։ Հատկապես որ կոնգրեսական Ֆրենք Փալոնը ներկայացրել է ԱՄՆ—Հայաստան «Ռազմավարական գործընկերությունը» ողջունող բանաձեւ, որտեղ կոչ է անում իրականացնել բարձր մակարդակի այցելություններ, պաշտպանության բնագավառում անցկացնել քննարկումներ, զարկ տալ առեւտրին ու ներդրումներին։
Պաշտոնական Երեւանը չպետք է հապաղի, քանի որ այս իրավիճակից օգտվում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ ամեն ինչ անելով, որպեսզի չտրոհվի Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա տարածաշրջանային եռյակը։
Այսօր սրված են ԱՄՆ—Թուրքիա, ԵՄ—Թուրքիա եւ ԵՄ—Ադրբեջան հարաբերությունները, եւ պետք է դիտարկել հայկական շահերի առաջընթացի հնարավորությունները, իհարկե աչքի տակ պահելով նաեւ ՌԴ—Թուրքիա, ՌԴ—Ադրբեջան եւ Իրան—Ադրբեջան ծավալումները։
Սա մենք նշում ենք՝ եւս մեկ անգամ ցույց տալու, որ արդի աշխարհը ժամ առ ժամ փոխվում է, փոխվում են նաեւ երկրների հարաբերությունները։ Հայաստանը պետք է հաշվի առնի արագ փոփոխվող միջազգային օրակարգը։

22-06-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO