Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում

Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան հավաքը՝ մեկնեցին Մինսկ մասնակցելու Եվրոպական երկրորդ մարզական խաղերին։ Մինչ այդ, մեզ հաջողվեց զրուցել սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ, որի խոսքերով՝ մեր մարզիկների ընթացիկ մարզավիճակը նրանց առնվազն եզրափակիչ փուլում տեսնելու իրական հույս է ներշնչում։
—Ինչպե՞ս անցավ նախապատրաստական փուլը։
—Հավաքը միանգամայն ծառայեց իր նպատակին։ Կցանկանայի վերստին ընդգծել, որ այն նախաձեռնել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, եւ դա շատ կարեւոր էր մեզ համար, քանզի Երեւանում չունենք մարզվելու այսպիսի պայմաններ։ Տղաները նորմալ մարզավիճակում են։ Իհարկե, չէի ասի, թե իդեալական վիճակում են՝ կարող էր ավելի լավը լինել։ Կարեւորը՝ հաջողվել է խուսափել վնասվածքներից։ Նրանցից ընդամենը պահանջվում է մրցումների ընթացքում կրկնել այն, ինչ ներկայումս կարողանում են անել։ Ավելին՝ ուղղակի իրական չէ։ Իսկ մրցումներում ամեն ինչից զատ անչափ կարեւոր է սպորտային հաջողության գործոնը։ Հատկապես՝ մարմնամարզությունում, քանզի նույնիսկ չնչին անուշադրությունը եւ մեկ անզգույշ քայլը կարող են մարզիկին նկատելիորեն հետ գցել մրցաշարային աղյուսակում։
—Մեր նախորդ զրույցի ժամանակ նշել էիք, որ Արթուր Դավթյանի կատարումները հղկելու անհրաժեշտություն կա։ Որքանո՞վ հաջողվեց լուծել այդ խնդիրը։
—Պահանջվող շտկումները կատարել ենք։ Արթուրը հիմնականում հանդես է գալու այն ծրագրով, որը ներկայացրել էր Եվրոպայի առաջնությունում։ Որոշ փոփոխություններ ենք կատարել միայն պտտաձողի վրա եւ ազատ վարժություններում, որոնց կատարումից այս պահին գոհ ենք։
—Ինչպե՞ս եք գնահատում Վահագն Դավթյանի ու Արթուր Թովմասյանի պատրաստականությունը։
—Նրանք նույնպես կանոնավոր կատարում են այն, ինչ պահանջվում է։ Վարժությունների բարդությունը մնացել է նույնը, որովհետեւ այս փուլում անիմաստ է սրբագրումներ կատարել։ Նրանց ներկայիս գնահատականները մրցումների եզրափակիչ փուլ անցնելու իրական հույս են ներշնչում։ Պետք է նշեմ, որ միայն Եվրոպական խաղերում կիրառվելու են նոր կանոններ, որոնց համաձայն առանձին վարժությունների եզրափակիչներին մասնակցելու է ոչ թե 8, այլ 6 մարզիկ։ Ընդ որում՝ յուրաքանչյուր երկրից մեկ մարմնամարզիկ։ Այսինքն, օղակների վրա վարժության եզրափակիչին մասնակցելու է նրանցից միայն մեկը։ Բնականաբար, դա լինելու է այն մարզիկը, ով կստանա ավելի բարձր գնահատականներ։ Դե, իսկ մեդալների համար անմիջական պայքարի մասնակիցները սովորաբար ունենում են այնքան խիտ արդյունքներ, որ պարզապես անհնար է որեւէ կանխատեսում անել։
—Արթուր Դավթյանը նույնպե՞ս եզրափակիչ անցնելու հավակնություններ ունի։
—Եթե հենացատկերը կատարի այնպես, ինչպես մարզումների ժամանակ, ապա միանշանակ կանցնի եզրափակիչ։ Նույնը վերաբերում է նժույգթափի վրա վարժությանը։ Ինքնին հասկանալի է, որ նրան նաեւ բազմամարտի եզրափակիչում տեսնելու հույս ունեմ։ Ի դեպ, Եվրոպական խաղերում վերանայվել է նաեւ բազմամարտի եզրափակիչի մասնակիցների քանակը. վճռական փուլում 24-ի փոխարեն մրցելու է 16 մարմնամարզիկ։
Հ. Գ. Մարմնամարզության որակավորման փուլի մրցումներն անցկացվելու են հունիսի 27-ին, իսկ եզրափակիչները նախատեսված են ամսի 29-ին եւ 30-ին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

22-06-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO