Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն

ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու ակնկալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների առաջարկած մարդասիրական եւ անվտագության միջոցառումների իրականացման առնչությամբ։ Հանդիպման արդյունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ հայտարարության մեջ ամենամտահոգիչը սկզբունքների եւ օրակարգի բացակայությունն էր, հետեւաբար մենք չգիտենք, թե հանդիպումն ինչի մասին եւ ինչի շուրջ էր, որն է եղել քննարկման առարկան։ «Այս պահին մենք ունենք ընդամենը Դուշանբեում ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածության շարունակությունը, որն այլեւս պայմանավորվածություն չի կարելի համարել, քանի որ խախտվել է, եւ զոհերի առկայությունը դրա վկայությունն է։ Եթե այս ձեւաչափով շարունակելու ենք բանակցել, ուրեմն մեզ պետք են առարկայական սկզբունքներ եւ մեխանիզմներ, որոնք ուղղակի անթույլատրելի կդարձնեն հետագա սրացումը»,–ասաց պատգամավորը։
Մեր տարածաշրջանում վերջերս տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես Թուրքիայի մասնակցությամբ Նախիջեւանի տարածքում Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները, նաեւ դրան նախորդած զոավարժություններն արդեն ամբողջ առաջնագծի երկայնքով եւ ընդհանրապես շփման գծում նկատվող ակտիվությունը ենթադրում էր այլ որակի եւ սրության հայտարարություն։ Բաբաջանյանն իր մտահոգությունը հայտնեց, որ եթե նույնիսկ Հայաստանը բարձրացրել է այդ հարցերը հանդիպման ընթացքում, ապա դրա վերաբերյալ որեւէ առարկայական արձանագրում չկա հայտարարության մեջ։ «Դա ուղղակի անընդունելի է այն իմաստով, որ մենք վերջին շաբաթների ընթացքում ունեցել ենք զոհեր. երկու զինվոր է զոհվել եւ մենք առնվազն հղումներ պետք է անեինք այն փաստաթղթերին, որտեղ Ադրբեջանին պարտավորեցնող արձանագրումներ կային հրադադարի ռեժիմը պահպանելու, հայտնի մեխանիզմները ներդնելու եւ մոնիտորինգի իրականացումը կենսագործելու ուղղությամբ»,— մանրամասնեց նա։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի անդամը ուշադրություն հրավիրեց նախօրեին Ադրբեջանի հայտարարությանը՝ 5 տոկոսով պաշտպանական ծախսերը ավելացնելու վերաբերյալ։ Այդ առիթով անհրաժեշտ է դառնում մեր թեÕ պաշտպանական, թե արտաքին քաղաքականության գերատեսչությունների արձագանքը այդ հայտարարություններին, որին զուգահեռ հայկական կողմը պետք է Մինսկի խմբի համանախագահության գործընկերների, միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ—ի ուշադրությունը հրավիրի այդ զարգացումների վրա։ «Երբ նման լայնամասշտաբ ծախսեր են արվում սպառազինության ձեռքբերման ուղղությամբ, իսկ 5 տոկոսն ահռելի պոտենցիալ է ենթադրում, ապա այդպիսի զարգացումները չեն կարող անհետեւանք մնալ։ Հաշվի առնելով տարածաշրջանային խմորումները, թեժ զարգացումները, կարծում եմ, որ միջազգային հանրությունը հասկանում է, թե նոր օջախ ավելացնելով ինչպիսի անդառնալի գործընթացներ կարող են սկսվել»,–ասաց Բաբաջանյանը։ Տարածաշրջանի կայունությունը բավականին փխրուն է, խիստ սրված են Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները եւ այս համատեքստում մեզ համար առավել էական է տարածաշրջանային կայունության պահպանումը, քանի որ Հայաստանի համար մի կողմից՝ կարեւոր երկիր է Իրանը, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ապահովում է շատ կարեւոր ներկայություն մեր, նաեւ Արցախի անվտանգության համատեքստում։ «Դա անմիջապես արցախաիրանական սահմանին առնչվող զարգացում է, եւ մենք հասկանում ենք, որ ուղղակի մազից էր կախված ռազմական հնարավոր մեկնարկը։ Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, բայց մենք տեսնում ենք, որ հռետորաբանությունն ավելի է սրվում։ Վրաստանում եւս թեժ զարգացումներ են ընթանում։ Այս բոլորը մենք պետք է դիտարկենք ամբողջական տարածաշրջանային զարգացումների համատեքստում»,–հավելեց զրուցակիցս։
Զոհրաբ Մնացականյանը եւ Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ո՞րն է եղել այդ հանդիպումների օրակարգը եւ առնչվե՞լ է արդյոք Արցախի հակամարտությանը։ Արման Բաբաջանյանը նկատեց, որ Բոլթոնը շատ կարեւոր անձ է Թրամփի վարչակարգում, եւ, ըստ էության, նա է պլանավորում Միացյալ Նահանգների գործողությունները Իրանում՝ հանդիսանալով պատերազմի ամենամեծ ջատագովը։ Այդ հանդիպումները չափազանց կարեւոր են այն տեսանկյունից, որ Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը ցանկացել է հասկանալ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումը Իրանի հետ հնարավոր զարգացումների ուղղությամբ։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը դրական գնահատեց համանախագահների հայտարարությունը, քանի որ այն կողմերին կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ՝ դրանով իսկ ցույց տալով, որ ներկա իրավիճակն անթույլատրելի է։ «Համանախագահներն արձանագրեցին, որ կառուցողական երկխոսության շարունակությունը պետք է լինի փոխվստահության եւ փոխզսպման մեխանիզմների ներդրումն ապահովելը, կողմերի պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունը»,– ասաց Բեղլոյանը՝ կարեւորելով այն, որ ԱԳ նախարարները նույնպես միացել են հայտարարությանը։
Պատգամավորը նշեց, որ իրենց օրակարգում շարունակում է առանցքային մնալ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելը, որի ուղղությամբ արվում են բոլոր հնարավոր քայլերը։ «Այսօր ստեղծվել է այնպիսի իրադրություն, երբ ոչ միայն հայկական կողմը, այլեւ միջազգային հանրությունը ավելի է համոզվում, որ իրական եւ կայուն կարգավորման նախապայմաններից մեկը Արցախի վերադարձն է բանակցային գործընթաց։ Շատ կարեւոր է, որ մենք մշտապես շեշտենք այդ մասին»,–ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամը։

22-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO