Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ՍՈՑԻՈՒՄ


Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ

Համապատասխան մարմինների գործառույթներն ու անձի ուղղորդման գործընթացը հստակ չեն

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ընտանիքում բռնության ենթարկված կանանց եւ նրանց երեխաների համար գործում է «Թեժ գիծ»՝ վստահության հեռախոսահամարներ։ Իսկ արդեն գալիք տարվանից հանրապետության բոլոր մարզերում կլինեն աջակցության կենտրոններ։ Նաեւ նախատեսված է ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարանի ստեղծում։
Այդ ամենին զուգահեռ, լրամշակվում է նաեւ ընտանեկան բռնության մասին համապատասխան օրենքը։ «ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը օրենքի ընդունումը մեծ քայլ համարեց ընտանեկան բռնության երեւույթի կանխարգելման ուղղությամբ։ Բայց միաժամանակ նշեց. «Դրա կիրառությունը ցույց տվեց, որ կա որոշակի լրամշակումների անհրաժեշտություն։ Մենք նախապատրաստել ենք փաթեթը։ Համապատասխան փուլերից հետո, կունենանք ավելի լավ մեխանիզմներ՝ ընտանեկան բռնության երեւույթի կանխարգելման ու կանանց աջակցության ուղղությամբ»։ Մեր զրուցակիցը ընդգծեց, որ բաց մնացած ամենակարեւոր խնդիրներից մեկը ուղղորդման կարգն է։ Ընտանեկան բռնության դեպքում, ասում է, պետք է հստակ լինեն համապատասխան մարմինների գործառույթներն ու անձի ուղղորդման գործընթացը՝ որ մարմինը ուր պետք է ուղղորդի, որ մարմնից ինչ աջակցություն պետք է ստանալ։ Ներկայումս լիարժեք ուղղորդման կարգ չի գործում, որովհետեւ, Անդրեասյանի խոսքերով, նման կարգի մշակման լիազորություն օրենքով նախատեսված չէ։
Մեկ այլ խնդիր է այն, որ հիմա իբրեւ աջակցման կենտրոններ կարող են հանդես գալ միայն պետական կառույցները։ Մինչդեռ այդ դաշտում շատ ակտիվ գործող հասարակական կազմակերպություններ կան։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անհրաժեշտություն է տեսնում դրանք դիտարկելու պետական կառույցների հետ նույն դաշտում. «Իրենց տրամադրած աջակցության ծավալը շատ մեծ է, բայց նրանց տված եզրակացությունը եւ դիրքորոշումը չի ընդունվում որպես աջակցման կենտրոնի դիրքորոշում»։
Մեկ այլ խնդիր է համարժեքության հարցը։ Ժ. Անդրեասյանի դիտարկմամբ, բռնության տարբեր տեսակների պարագայում ձեռնարկված միջոցները պետք է համարժեք լինեն բռնության տվյալ տեսակին։
«Խնդիրներ կան, որոնք օրենքի գործող տարբերակում կարգավորված չեն։ Օրենքի լրամշակումը նպատակ ունի բոլոր հարցերը կարգավորել եւ ունենալ ավելի լավ մեխանիզմներ, որոնք կբարձրացնեն մեր աշխատանքի արդյունավետությունը»,—ընդգծեց նա՝ անդրադառնալով նաեւ ընտանեկան բռնության դեպքերի համապարփակ վիճակագրության հարցին։ Պետական համապարփակ վիճակագրություն, որը թույլ կտա հասկանալ՝ ի վերջո ընտանեկան բռնության քանի դեպք կա, ամենից շատ որ տեսակի բռնություններն են, որ մարզերում, սոցիալական որ խմբերն են ավելի հաճախ ենթարկվում բռնության՝ չկա։ Մինչդեռ այդպիսի վիճակագրությունը, մեր զրուցակցի համոզմամբ, թույլ կտա հաջորդ փուլերում ավելի արդյունավետ քաղաքականություն մշակել։
«Հիմա վերջին լրամշակումն ենք անում ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգի մասով»,—ասում է փոխնախարարը՝ հույս ունենալով, որ առաջիկայում կառավարության կողմից այդ կարգը կհաստատվի։ Եվ դա գործընթացին առնչություն ունեցող պետական բոլոր մարմինների վրա կդնի պարտավորություն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցել իրենց ունեցած տեղեկատվությունը։ Տեղեկատվությունն էլ կամփոփվի եւ առնվազն կես տարի պարբերականությամբ կհրապարակվի նախարարության կայքում՝ առանց անձնական տվյալների։ Անդրեասյանն ընդգծում է, որ նաեւ դրա հիման վրա կլրամշակեն պետության ծրագրերն ու քաղաքականությունը։
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ—ի հիմնադիր եւ տնօրեն Մարո Մաթոսյանը եւս ընդգծեց օրենքի հարցը։ «Առաջին նախագիծը շատ ավելի լավն էր։ Սակայն տարբեր սխալ ընկալումների հետեւանքով օրենքը կարծես թե աղավաղվեց»,—ասաց նա։ Բայց, ընդհանուր առմամբ, նա օրենքի առկայությունը դրական կողմից է դիտարկում՝ դա առաջին քայլերից է։
Իրենց կազմակերպության վերաբերյալ Մաթոսյանը նշում է, որ օրենքի ընդունումից հետո զանգերի ու շահառուների թիվը 50 տոկոսով աճել է. «Մեր շահառուներին երբեմն հարցնում ենք՝ նախկինում կպատկերացնեի՞ն, որ այդ իրավիճակից դուրս գալու համար կզանգեն։ Պատասխանում են՝ ոչ, որովհետեւ շրջապատում էլ նույն վիճակն է, իրենք էլ կարծում էին, որ ձեւն այդպես է։ Բայց երբ հասկացան՝ կյանքը վտանգի մեջ է, այդ ժամանակ քայլ արեցին։ Այսինքն՝ իրենց ընկերները, հարեւանները, բարեկամները նույն վիճակի մեջ են։ Դա է նաեւ երեւույթի տարածված լինելու մասին մեր եզրակացության հիմքը»։
ՀԿ—ի տնօրենի խոսքերով, ընտանիքում եթե բռնությունը կատարվում է, ուրեմն՝ այդ ընտանիքն արդեն «քանդված» է։ Հղում անելով ընտանեկան բռնությանն ուղղված հետազոտությունների տվյալներին՝ նշում է, որ եթե այդ վարքը ձեւավորվում է՝ մշտապես շարունակվում է, անընդհատ կրկնվում է։ Այդ իսկ պատճառով հաշտեցումը բացառվում է իբրեւ մեթոդաբանություն։
«Այդուամենայնիվ, որոշ կանայք ցանկություն են ունենում վերադառնալու։ Բայց նրանց մի մասը հետո նորից զանգում է, որովհետեւ բռնությունը շարունակվում է»,—պատմում է Մ. Մաթոսյանը՝ նշելով, որ ամենից շատ Երեւանից, նաեւ հարակից բնակավայրերինց են դիմում։ Թիվը մեծ է, որովհետեւ բնակչությունն ավելի խիտ է։
Մեր իրականության մեջ բռնություն կարող է լինել զուգընկերոջ կողմից, ընտանիքում ամուսինը կարող է բռնանալ կնոջը։ Դեպքեր կարող են պատահել նաեւ սկեսուրների կամ ընտանիքի այլ անդամների կողմից։
Մարո Մաթոսյանն ընդգծում է, որ ռիսկային գնահատում են անում, հասկանալու՝ որքան է վտանգված անձը, որպեսզի, ըստ այդմ, ապաստարան առաջարկեն։ Նաեւ խորհրդատվություն է իրականացվում սոցաշխատողների կողմից, ու ռազմավարություն է ներկայացվում, թե բռնությունից հետո ինչպես կարգավորեն իրենց կյանքը։ Հոգեբաններ եւս աշխատում են, որովհետեւ կնոջ ու երեխաների մոտ տրավմայից հետեւանքներ են մնում։ Փաստաբաններն էլ անմասն չեն մնում՝ խնդիրը դատական կարգով լուծելու հարցում։

22-06-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO