Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում

(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, չգիտեմ տեղ կհասնի, թե չէ, բայց ես շատ լավ հիշում եմ, պատերազմից հետո պատանի էի դեռեւս։ Իմ հայրը, որ դերասան էր, սիրված մարդ էս աշխարհում ժողովրդի կողմից։ Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում։ Հորս վիճակվել էր խաղալ գերմանացի սպայի դեր՝ գերմանացի սպա։ «Ինժեներ Սերգեյ» էր կոչվում այդ պիեսը։ Չեմ հիշում, թե ով էր հեղինակը՝ ապուշի մեկն էր։ Անցած—գնացած բաներ են։ Մի խոսքով՝ գերմանացի սպա։ Պատերազմը դեռ նոր էր վերջացել։ Էս մարդը, որ մտնում է բեմ, ըստ սովորության, ասում եմ սիրված էր, ամբողջ դահլիճը՝ մեկ էլ որոտընդոստ ծափահարություններ։ Լավ՝ մի ներկայացում, երկու ներկայացում։ Երրորդ ներկայացումից հանեցին այդ դերից։ Հանեցին։ Ասում է, թե ի՞նչ պատահեց, վա՞տ եմ խաղում էդ գերմանացու դերը։ Ասում են՝ եղբայր, ուրեմն չհասկացա՞ր։ Պատերազմը նոր է ավարտվել, ֆաշիստը դուրս է գալիս բեմ, եւ որոտընդոստ ծափահարություններ։ Հրաչյան բեմ եկավ՝ նրան ողջունում են։ Լավ։ Զավեշտ է հիմա ձեզ թվում, բայց զավեշտ չէ, եւ քիչ էր մնում ամբողջ թատրոնի ղեկավարությունը դուրս թռչեր։ Էնպես որ, սա երկար պատմություն է, բայց ինձ թվում է, որ տեղին պատմեցի։ Այո, ոչ մի բան չպիտի խանգարի, այդ թվում նաեւ անհատական համակրանքը, որպեսզի դու քո վերաբերմունքը փոխես։ Վերաբերմունքը մեկը պետք է լինի։ Ուրեմն՝ դերասան է, թե ինչ է, որ գա, պետք է, եթե անպայման ինչ—որ բան ուզում ես անել, սոլիդ պետք է լինի, բայց ոչ՝ ծափահարություններ…
Պատրաստել է Թ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
t.khachatryan@hhpress.am

22-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO