Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է

Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից

Անհնար բան է պատկերացնել, այսպես կոչված, օբյեկտիվ գրականությունը։ Իբր թե ես միայն ներկայացնում եմ, ես միայն նկարագրում եմ։ Անհնա՛ր է։ Այդպես մտածում էր ժամանակին մեծ ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերը։ Հակադրվելով իր մեծ նախորդին՝ Բալզակին։ Ծանոթ անուններ են, եւ հուսով եմ՝ ինչ—որ բաներ կարդացել եք։ Մեղադրում էր Բալզակին, թե՝ ռեալիզմ, ռեալիզմ, բայց իրականում ռեալիստ չէ՝ ռոմանտիկ է։ Մարդկանց, ես ինչ գիտեմ, եթե ժլատ մարդ է նկարագրում, ապա այնպես է նկարագրում, որ չես հավատում, որ ժլատ է։ Օբյեկտիվ չէ, բնական չէ։ Եվ Ֆլոբերը նպատակ դրեց իր առջեւ ստեղծել հավաստի գրականություն, «կյանքը ինչպես որ է», առանց իր միջամտության՝ հեղինակային միջամտության, եւ այդպես գրեց իր նշանավոր «Տիկին Բովարի» վեպը։ Նպատակ ունենալով, այո՛, բացարձակապես չխառնվել ոչ Էմմա Բովարիի հոգեվիճակի մեջ, ոչ մի բանի մեջ, ոչ մի բարոյախոսություն չմտցնել իր վեպի մեջ, չասել, որ սա լավ է, սա՝ վատ։ Չասել, ինչպես ձեզ սովորեցնում էին, թե ինչն է լավ, ինչը՝ վատ։ Անգամ մեծ բանաստեղծը գրում էր՝ ես չեմ ասում՝ «Չգիտեմ ինչն է լավ եւ ինչը՝ վատ»։ Եվ այդպես էլ արեց, եւ պատահական չէ, որ այդ վեպը դարձավ հետբալզակյան գրականության առաջին մեծ փորձը ստեղծելու նոր տիպի օբյեկտիվ գրականություն։ Այն, ինչ որ կոչվեց նատուրալիզմ։ Շատ լավ, ապրես Ֆլոբե՛ր, ճիշտ ժամանակին ես մտածել, մարդկությունը ուզում էր օբյեկտիվ գրականություն, չէր կարողանում գտնել, այո՛, դու գտար։ Բայց, նշանավոր անեկդոտ կա այս մասին, որը շատերդ գիտեք, արձանագրված է ժամանակին։ Հետո շատ կուսումնասիրեն այդ «Տիկին Բովարի» վեպը։ Գիտեք, ես հիմա «Տիկին Բովարի» վեպն էլ գիտեմ, անշուշտ, բայց գիտեմ նաեւ այն կնոջ իրական պատմությունը, որը նախատիպ է հանդիսացել Էմմա Բովարու համար։ Գիտեմ, մանրամասնորեն ուսումնասիրել են ֆլոբերագետները այդ կնոջ ամբողջ կյանքը, մանրամասնորեն գիտեմ՝ ողորմելի կնիկ էր։ Ոչ մի հետաքրքրություն չկա նրա կյանքում։ Զարմանում ես, թե այդպիսի ճղճիմ կյանքով, այդպիսի գորշ կյանքով ապրող կինը, ինչպեÕս կարող էր որեւէ բանի նախատիպ լինել։ Ինչո՞ւ, ո՞նց, ես չգիտեմ։ Բայց հայտնի է, որ նա անձնասպան է եղել։ Ահա այդ է, որ Ֆլոբերի վրա հսկայական տպավորություն է թողել։ Ինչպե՞ս կարող է ոչնչությունը հանկարծ անձնասպան լինել։ Որոնել, գտնել, ինչու՞։ Այստեղից է ծնվում այս վեպը։ Այդ ճանապարհներն են, որոնց վրա ստեղծվել է վեպը։ Եվ երբ ընկերներից մեկը հարցնում է, թե, էս չես ասի, թե ում նկատի ունես, ո՞վ է Էմման, Ֆլոբերը պատասխանել է՝ «Տիկին Բովարին՝ ես եմ»։ Հասկացա՞ք, օբյեկտիվ գրականություն ստեղծողը ամենաբացարձակ սուբյեկտիվ պատասխանն է տալիս։ Ոչ թե ինչ—որ բարոյական դասեր՝ էս սիրեկանը լավն է, էն վատն է, ամուսինդ՝ Շարլ Բովարին գորշ անձնավորություն է։ Չէ՝ ես եմ։ Այդ Էմման, այդ ողորմելի կինը, որը ինչպիսի՜ հոգեկան տվայտանքներ պիտի ունեցած լինի, որ հասնի անձնասպանության՝ հեղինակը ինքն է։ Բացարձակ օբյեկտիվ գրականություն ստեղծողը, դու մի ասա, ամենասուբյեկտիվ գրողն է։ Եվ սա անցյալ դարն է, անցյալ դարի երկրորդ կեսն է արդեն։ Շատ հին պատմություն չէ։ Անցավ մի երկու, երեք սերունդ գրողների, եւ էլի ֆրանսիայում Ալեն Ռոբ Գրեյ անունով մի երիտասարդ հիմք դրեց, այսպես կոչված, նոր վեպի։ Նոր վեպը, կոպիտ ասած, էսպես մի բան է. ենթադրենք, վերցնում ես վիդեոապարատի խցիկը, որ ամեն ինչ արտացոլի ինչպես որ է։ Էդպես գալիս է՝ նկարագրում է։... Հասկացեք, այս բոլոր ծայրահեղությունները պատմում եմ ձեզ, որպեսզի հասկանաք, թե ինչ դժվար է օբյեկտիվ գրականություն ստեղծելը։ Էհ, բոլորը հիմարներ չէին՝ էս գրողները։ Նրանց մեջ եղան մարդիկ, որոնք իսկապես խոշոր գրողներ դարձան, կամ՝ էին։ Նրանք ուզում էին ջարդել ահա այս գրականության մեջ եղածը։ Ի վերջո, սա չէր նրանց ուզածը, բայց ես հիմա տանում եմ նրանց դեպի դա, որպեսզի կամուրջ լինի դասախոսությանս մեջ։ Նրանք փորձում էին վերադառնալ դեպի բացարձակը, դեպի Հոմերոսը, դեպի չմիջամտելը։ Էլի դեռ փորձեր կլինեն, ես ինչ գիտեմ, բացարձակ օբյեկտիվիզմի, բայց անհնար է։
Պատրաստեց Թ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
t.khachatryan@hhpress.am

22-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO