Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է

Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ Երեւանում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեցին փառատոնի մրցութային եւ արտամրցութային ֆիլմերն ու հայտարարեցին մրցութային ծրագրերի ժյուրիի կազմը։ Խոսվեց նաեւ միջազգային մրցութային, տարածաշրջանային կարճամետրաժ մրցութային, «Տարածաշրջանային համայնապատկեր», «Ծուռ ծիրան» ծրագրերում եւ հետահայաց ցուցադրություններում ընդգրկված ֆիլմերի մասին։
Փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանն ասաց, որ այս տարի ծրագրային առումով որոշակի փոփոխություններ է եղել։ «Հայկական համայնապատկեր» ծրագիրը, որը երկար տարիներ փառատոնի կարեւոր մասն էր կազմում, ներկայացվելու է տարածաշրջանային ֆիլմերի ցանկում։ «Նպատակն էր ստեղծել միջավայր, որտեղ հայկական ֆիլմերը ներկայացված կլինեին տարածաշրջանային ֆիլմերի կողքին։ Սա հնարավորություն կտա մեզ համեմատելու ոչ միայն ֆիլմերի որակներն, այլեւ թեմաները, օրինակ, հետաքրքիր է, թե ի՞նչն է այսօր հետաքրքրում հայ եւ հարեւան օտարազգի արվեստագետներին»,—մանրամասնեց Ավետիսյանը։ Փառատոնի քաղաքականության կարեւորագույն փոփոխություններից է համարում նաեւ ֆիլմերը չտեսակավորելը։ «Հանրային ընկալման մեջ փաստագրական ժանրի ֆիլմերի նկատմամբ վերապահ մոտեցում կա, խաղարկայինից հետո հանդիսատեսը այս տեսակի ֆիլմերը դիտում է զուտ հետաքրքրության համար։ Սահմանափակում կամ տեսակավորում չդնելն այս իմաստով շատ կարեւոր էր։ Ֆիլմը դիտելուց առաջ հանդիսատեսը տեսակային տարանջատում չի անի։ Փաստագրական ֆիլմեր ունենք բոլոր ծրագրերում, այդ թվում նաեւ կարճամետրաժում»,—տեղեկացրեց Ավետիսյանը։
Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրին, ասաց, որ այս տարի կինոնկարներ են ընդգրկվել աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից։ Ծրագրում տեղ գտած ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի եւ Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն—Հոյի «Մակաբույծը», այլ կինոնկարներ։ «Ֆիլմասերները հնարավորություն կունենան Երեւանում դիտելու «Ոսկե արմավենու» արժանացած Բոն Ջուն—Հոյի «Մակաբույծը», ինչպես նաեւ լավագույն սցենարի համար մրցանակ ստացած «Այրվող աղջկա դիմանկարը» ֆիլմը։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրի նկատմամբ հանդիսատեսի ուշադրությունը շատ ավելի մեծ է, ուստի որոշեցինք այս տարի նվազեցնել հրավիրատոմսերի քանակը, որպեսզի մեծացնենք այցելուների տոմս գնելու հնարավորությունը։ Տոմսերի գները կտատանվեն 1000—2500 դրամի սահմաններում»,—ասաց Հովհաննիսյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Ֆիլմերը ցուցադրվելու են երեւանյան տարբեր կինոթատրոններում, այդ թվում «Մոսկվա» կինոթատրոնում։    «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը ներառում է 13 ֆիլմ՝ 3—ական Հայաստանից, Թուրքիայից եւ Իրանից, 2 ֆիլմ՝ Վրաստանից եւ 1—ը՝ Ադրբեջանից։
Միջազգային լիամետրաժ մրցութային ծրագրում կինոսիրահարները առիթ կունենան երեւանյան մեծ էկրաններից դիտել Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Հայաստան), Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ եւ Լիզ» (Մեծ Բրիտանիա), Բուրաք Չեւիքի «Կապվածություն» (Թուրքիա/Կանադա/Ֆրանսիա), Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ» (Լատվիա/Լիտվիա/Բելգիա/Ֆրանսիա), Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» (Մեքսիկա), Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» (Կանադա), Սուհաիբ Գասմելբարի «Խոսելով ծառերի մասին» (Ֆրանսիա/ Սուդան/ Չադ/ Գերմանիա/Քաթար), Նինո Ժվանիայի «Շքերթ» (Վրաստան), Կանտեմիր Բալագով «Լողլողը» (Ռուսաստան), Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» (ԱՄՆ/ Մեծ Բրիտանիա/Կանադա/Քաթար), Տեոնա Ստրուգար Միտեւսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» (Մակեդոնիա/Բելգիա/Սլովենիա/ Ֆրանսիա/Խորվաթիա), Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո» (Չինաստան), Միմի Մալայանի եւ Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը» (ԱՄՆ) կինոնկարները։
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում ներառված է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից։ «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակում կներկայացվեն փառատոնի հատուկ հյուրեր Կառլոս Ռեյգադասից 4 եւ Արթուր Արիստակեսյանից 2 ֆիլմ։
Փառատոնում նորամուծություն է «Ծուռ ծիրան» ծրագիրը։ 5 ֆիլմ էլ կցուցադրվի այս ծրագրի շրջանակներում։ Ինչպես նշում են կազմակերպիչները՝ արվեստաբան Վիգեն Գալստյանի կողմից համադրված փառատոնի թերեւս ամենամոլեռանդ ծրագիրն է՝ բաղկացած ռադիկալ, էքսպերիմենտալ, երբեմն՝ էքստրեմալ ֆիլմերից։ Խոսելով միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրի կազմից՝ Հովհաննիսյանն ասաց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում 5—ի փոխարեն ունեն ժյուրիի 7 անդամ։ Ինչպես արդեն նշել ենք, ժյուրին գլխավորելու է ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն։ Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա)։ Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան (Իտալիա)։ Ժյուրիի կազմում ընդգրկված են նաեւ օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) եւ «Clermont—Ferrand» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը։

22-06-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO