Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը

Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել այն

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Ռիկսդագի նախկին փոխխոսնակ եւ հայ ժողովրդի բարեկամ Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը դավաճանություն է որակում։ Շվեդ պատգամավորի հետ զրուցել ենք այս եւ օրակարգային այլ հարցերի շուրջ։
–Պարոն Սյոդեր, Դուք առաջիններից էիք, որ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո այցելեցիք Հայաստան։ Ինչպիսի՞ տպավորություններ ունեք այդ այցից։
–Ես խորապես տպավորված էի ժողովրդավարական այդ հասունությամբ, որը դրսեւորվեց երկրի համար այդ ճակատագրական իրադարձության ընթացքում։ Ես, ինչպես եւ աշխարհի մեծ մասը, իհարկե, անհանգստանում էի, որ հեղափոխության ընթացքում իրավիճակը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին շատ հաճախ ականատես ենք եղել այլ երկրներում, որտեղ սկզբնական խաղաղ ակցիաները վերափոխվել են մեծամասշտաբ հեղափոխությունների։ Սակայն ես կարծում եմ՝ Հայաստանը ցույց տվեց, որ արժանի է գովեստի խոսքերի եւ հարգանքի։ Ես այդ մասին շեշտել եմ իմ այցի ժամանակ տեղի ունեցած բոլոր երկխոսությունների ընթացքում։
–Ինչպե՞ս եք գնահատում Շվեդիայի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը։ Ինչպիսի՞ հեռանկար կա այդ համագործակցության զարգացման համար։
–Պարզ է, որ հնարավորություն կա միջխորհրդարանական համագործակցության եւ առաջին հերթին դրա ինտենսիվությունը խթանելու համար։ Ես շատ հուսով եմ, որ մենք կկարողանանք խորացնել համագործակցությունը եւ օգտագործել մեր երկրների փորձը։ Միջազգային մակարդակում միջխորհրդարանական տարբեր ասամբլեաների շրջանակում եւս համագործակցության հավելյալ հնարավորություններ կան։ Անձամբ ես ակտիվորեն ներգրավված եմ ԵԱՀԿ—ի խորհրդարանական ասամբլեայի աշխատանքներում եւ ողջունում եմ այդ ասպարեզում համագործակցության ընդլայնումը։
–Պարոն Սյոդեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը վերջերս այցելեց Շվեդիա եւ հանդիպեց շվեդ խորհրդարանականների հետ։ Ինչպիսի՞ տպավորություններ ունեք այդ այցից։
–Շատ լավ այց էր։ Հուսով եմ, որ հայկական պատվիրակությունն այն նույնքան արժեքավոր համարեց, որքան՝ ես։ Ես մասնակցեցի խոսնակների զրույցին, ինչպես նաեւ մատուցված ճաշին։ Ընդհանուր առմամբ, քաղաքականության վերաբերյալ մենք արդյունավետ երկխոսություն ունեցանք։ Ես օգտվեցի այդ հնարավորությունից, որպեսզի պարոն Միրզոյանին խնդրեմ՝ մեր ժողովի խոսնակին դիմի՝ մեր խորհրդարանի «Բարի գործերի սենյակում» Ալմա Յոհանսոնի տեղն ամրագրելու հարցով, ինչին ես երկար ժամանակ է՝ փորձում էի հասնել։
–Ալմա Յոհանսոնի անունը բարձր է գնահատվում Հայաստանում՝ 1915—1923թթ. Հայոց ցեղասպանության սարսափները վերապրած հայ երեխաների տառապանքը թեթեւացնելու գործում իր մարդասիրական գործունեության համար։ Ինչպիսի՞ն էր խորհրդարանական այլ ուժերի արձագանքը, երբ Դուք «Բարի գործերի սենյակում» նրան նվիրված հատուկ տեղ հատկացնելու առաջարկով հանդես եկաք, եւ ո՞րն է նման տեղ հատկացնելու անհրաժեշտությունը։
–Լինելով Ներկայացուցիչների պալատի երկրորդ փոխխոսնակը, ես առաջարկեցի, որ Ալմա Յոհանսոնը ներկայացված լինի այդ սենյակում։ Աշնանը տեղի ունեցած ընտրություններից հետո ես եւս մեկ անգամ վերահաստատեցի իմ առաջարկը։ Սահմանադիր խորհուրդն այլ ճանապարհներ ցույց տվեց, որոնցով հնարավոր կլիներ խորհրդարանում առաջ տանել այդ հարցը։ Վերջերս ես քաղաքական խորհուրդ բացահայտեցի, որն իր աշխատանքից դուրս ակտիվորեն զբաղվում է այդ սենյակի զարգացմամբ։ Այդ պատճառով ես միացա նշված խորհրդին, եւ կշարունակեմ այժմ այդ ֆորմատում զբաղվել Ալմա Յոհանսոնին նվիրված տեղի հարցով։ Հուսով եմ, որ աշխատանքս հաջող կընթանա, եւ մենք այդ սենյակում կտեսնենք Ալմա Յոհանսոնին։ Նա այնքան արժանի է դրան։ Հնարավոր է, որ իր տեղի ամրագրման ամենակարեւոր հանգամանքն այն է, որ շվեդ դպրոցականները, որոնք ամեն տարի այցելում են մեր խորհրդարան եւ անցնում են այդ սենյակով, տեղեկացված կլինեն ցեղասպանության մասին։ Դա չափազանց կարեւոր է, հատկապես այն առումով, որ մինչեւ այսօր տեղի ունեցածը ժխտողներ գոյություն ունեն։ Մենք երբեք չպետք է մոռանանք, թե ինչ է տեղի ունեցել։
–Պարոն Սյոդեր, Շվեդիայի խորհրդարանը 2010թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ կառավարությանը հորդորեց հետեւել իր օրինակին։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ Շվեդիայի կառավարությունը մինչեւ օրս պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի մարդկության նկատմամբ նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը։
–Այն, որ մեր խորհրդարանը ճանաչել է ցեղասպանությունը, անձնական հպարտության առիթ է հանդիսանում։ Միեւնույն ժամանակ ես հիասթափված եւ դավաճանված եմ զգում, որ շվեդական կառավարությունը մինչեւ օրս չի ճանաչել այն, ինչ խորհրդարանը խնդրել է։ Սոցիալ—դեմոկրատները 2014թ. նախընտրական շրջանում խոստացել էին պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը, եթե հաղթեին ընտրություններում։ Չնայած նրան, որ նրանք ընտրություններին հաղթեցին, հետո հաղթեցին նաեւ 2018թ., սակայն այդ խոստման կատարումը ձախողեցին, եւ ես այն դիտարկում եմ որպես մեր կառավարության ու վարչապետի կողմից կատարված զանգվածային դավաճանություն։
— 2019թ. մայիսի 2—ին Շվեդիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող է համաձայնագիրը ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Շվեդիայի երկկողմ հարաբերությունների վրա։
–Ես հուսով եմ, որ այդ համաձայնագիրը կնպաստի մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության, գիտական հետազոտությունների եւ ներդրումների համար հետաքրքրությունների ընդլայնմանը։
Հարցազրույցը՝
Նորայր ՇՈՂԻԿՅԱՆԻ

25-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO