Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԼՂՀ


Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ հանրապետությունում եւս մի քանի ծրագրի ավարտն ազդարարվեց։ Նորակառույցների բացման արարողությանը, որին ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ եւ կառավարության ներկայացուցիչներ, ընդգծվեց ներկայացված ծրագրերի ռազմավարական նշանակությունը երկրի կյանքում։
Դրանց շարքը եկավ համալրելու Խնձրիստանի համայնքային կենտրոնը, որը գլխավորապես կառուցվել է տորոնտահայերի հանգանակությամբ եւ ԱՀ կառավարության աջակցությամբ։ Այն յուրահատուկ համալիր կառույց է, որտեղ տեղակայված են ոչ միայն գյուղապետարանը եւ բուժկետը, այլեւ հանդիսությունների սրահը եւ գրադարանը։ Ասել է թե՝ նոր շինությունը նաեւ ժամանցային կենտրոն է բնակչության համար։ Հիշարժան իրադարձության առիթով խնձրիստանցիներին շնորհավորելու էին եկել հիմնադրամի հոգաբարձուներ, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։
Համայնքի ղեկավար Արթուր Ավանեսյանը խնձրիստանցիների անունից բարերարներին շնորհակալություն հայտնելով «վաղուց սպասված երազանքը իրագործելու համար»՝ նշեց, որ այն կնպաստի համայքային կյանքի աշխուժացմանը։ «Գյուղի բնակչության անունից հատկապես երախտիքի խոսքեր եմ ուզում ուղղել տեր եւ տիկին Սարգիս եւ Հայկուհի Մարանճեաններին, որոնց միջոցներով եւ Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել է այս հոյակերտ շինությունը»,–ասաց նա։
Իր խոսքում ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը վերջին տարիներին Արցախում իրականացվող ամենաարդյունավետ ծրագրերից մեկը համարեց համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրը, ինչը թույլ է տալիս գյուղական բնակավայրերում միանգամից մի շարք խնդիրներ լուծել։ «Շատերի պես ես նույնպես միշտ հպարտացել եմ իմ ծննդավայրով, սակայն արցախյան ազատամարտը կտրուկ փոխել է Խնձրիստան գյուղի ընդհանուր կերպարը։ Այս գյուղը նաեւ Արցախի հերոս Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի, «Մարտական խաչ» շքանշանի ասպետներ Ալիշ Բեգլարյանի, Ներսես Ղուլյանի, Ռաֆիկ Ավանեսյանի, Հենրիխ Միրզոյանի, Մհեր Պողոսյանի, Մարատ Ավանեսյանի, Դավիթ Բեգլարյանի եւ մի քանի տասնյակ զոհված ազատամարտիկների հայրենի գյուղն է, եւ այն արժանի է, որ ամեն տարի ազգանպաստ ինչ—որ ծրագիր իրականացվի այստեղ։ Զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքը միայն հուշարձան կառուցելով չէ, այլ նաեւ այսպիսի հայանպաստ ծրագրերով է հավերժացվում, որոնց պտուղները պետք է վայելեն նրանց զավակներն ու թոռները»,–նշեց Ա. Ղուլյանը։
Խնձրիստանցիներին շնորհավորեց նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Հատկանշական է, որ Տորոնտոյի համայնքի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանն  ուղերձ է հղել խնձրիստանցիներին, ուր մասնավորապես ընդգծում է. «Թող ուրախ նպատակներով օգտագործվի «Կյանքի կենտրոնը», քիչ գումարներ ծախսեք, հարսանիքներն ու կնունքները շատ, շատ լինեն»։
Համայնքային նորակառույց կենտրոնի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց հիմնադրամի գործադիր տնօրենին ու Խնձրիստանի համայնքի ղեկավարին։ Տոնախմբությունը գյուղում, բնականաբար, եզրափակվեց դպրոցի սաների պատրաստած համերգային ծրագրով։

* * *
Նորամուտի շինությունների «արարողակարգում» բարեմաղթանքների եւ շնորհավորանքների առատությամբ առանձնանում էր եւ հիմնադրամի նվիրատվությամբ Չափար (Մարտակերտի շրջան) գյուղի աջ թեւում՝ բազմազավակ ընտանիքների համար նորակառույց թաղամասում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը։ Նորակառույցների շարքն այստեղ համալրվել է եւս մեկով։ Հարմարավետ եւ կահավորված հերթական տանը ապրելու է Մովսիսյանների ընտանիքը։ Ե՛վ պայմաններից է գոհ ընտանիքի մայրը, ե՛ւ տան դիրքից։ Ամուսինը՝ Գեւորգ Մովսիսյանը, երախտիքի խոսքեր ուղղելով բարերարներին, հավելեց, որ համայնքապետարանը համապատասխան հողամաս է տրամադրել իրեն։ Ասաց, որ բիզնեսի ծրագիր է մշակել եւ անտոկոս վարկ վերցրել, մտադիր է ջերմոցներ հիմնադրել ու տարեցտարի ընդլայնել տարածքը։ Հովանավորներն էլ իրենց հերթին են խոստանում «նոր թաղամասն ընդարձակել եւ բնակարանաշինության ծրագիրը մշտապես թողնել օրակարգում։
Տանտերերին փոխանցելով նյույորքաբնակ բարերարներ Ժան—Մարի եւ Լարի Աթամյանների ողջույնները, որոնց ֆինանսական միջոցներով կառուցվել է Մովսիսյանների տունը եւ կահավորվել հիմնադրամի հովանավորությամբ, ԱՄՆ «Հայաստան հիմնադրամ» կառույցի ատենապետ Մարիա Մեհրանյանը նշեց, թե նվիրատուն դարձյալ 500 հազար ամերիկյան դոլարի նվիրատվության խոստում է տվել, որը կբավականացնի նմանատիպ եւս մի քանի ծրագրեր իրականացնելու բազմազավակ ընտանիքների համար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների պատվիրակության հաջորդ կանգառը Մարտունի շրջկենտրոնն էր, որտեղ տանտերերի հետ նրանք ներկա են գտնվել դեպի մարզադաշտ ձգվող ճանապարհի բացման արարողությանը։ Ենթակառուցվածքների բարելավման տեսանկյունից շահավետ գնահատելով կատարված աշխատանքը, կառույցի բարերարները պատրաստակամություն հայտնեցին կառավարության հետ համագործակցության շրջանակներում նպաստել սահմանամերձ բնակավայրեր տանող ճանապարհների բարեկարգմանը։
Հիմնադրամի պատվիրակությունը՝ Հայկակ Արշամյանի գլխավորությամբ, ներկա է գտնվել նաեւ Գիշու վարչական համայնքի սակավաջուր տարածքներից մեկում խորքային հորի գործարկմանը, որտեղ, մասնագետների հավաստմամբ, դաշտերի եւ այգիների լիարժեք ոռոգումը միանգամայն կվերափոխի իրավիճակը՝ վերածելով բերքառատ հովիտների։ Շահագործման նախատեսված 14 հորերից համայնքի տարածքում նորաբաց խորքային հորը թվով 12—րդն է Մարտունու շրջանում, որը հնարավորություն կտա ջրովի դարձնել առնվազն 20 հեկտար ցանքատարածք ու այգի։
Ստեփանակերտ

25-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO