Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԼՂՀ


Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը

Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ստանձնելով օգոստոսին երկրում մեկնարկող աննախադեպ մարզական միջոցառման՝ համահայկական 7-րդ ամառային խաղերը բարձր մակարդակով անցկացնելու եւ շուրջ 5 հազար մասնակիցներին հյուրընկալելու պատրաստակամությունը, ջանք չեն խնայում աշխարհասփյուռ հայերի ուշադրությունը վերստին Ստեփանակերտի վրա սեւեռելու, մեր հայրենակիցներին միասնության գաղափարի շուրջ համախմբելու համար։
Արեւմտյան Հայաստանում (Մուսա լեռան ստորոտին), ապա՝ Խոր Վիրապում խորհրդանշական ջահերը վառելուց հետո, հունիսի 22—ին համահայկական 7—րդ խաղերի 3—րդ ջահը վառվեց Տիգրանակերտում՝ խորհրդանշելով Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնությունը։ Ըստ ավանդույթի, պատմական քաղաքի բարձունքից այն ամրոց է հասցրել Տիգրան Մեծ արքան, որի կերպարը «բեմի վրա» մարմնավորել է ընտանիքով Հալեպից Արցախում մշտական բնակություն հաստատած Հովիկ Ասմարյանը։ Այստեղ իրար միացնելով բոլոր 3 ջահերը, փաստորեն կայացել է մարզամշակութային միջոցառումների առաջին փուլը, որին մասնակցել են տասնյակ համույթներ ու գեղարվեստական խմբեր, հայուրավոր մարզիկներ։
Վառվող ջահը հանդիսավորությամբ ընդունելու պատիվը վերապահվել է ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Արթուր Աղասյանին, որը, ընկերների հետ հայտնվելով շրջափակման մեջ, ձեռնամարտի է բռնվել ու սահմանից ետ շպրտել նախահարձակ թշնամուն՝ պատճառելով զգալի կուրուստներ։ «Քառօրյա պատերազմի դասերն ինձ պարտավորեցրին զորացրվելով բարձրագույն սպայական ուսում առնել եւ անդամագրվել պաշտպանության բանակին,– ասում է նա։–Հայրենիքին ծառայելը պատիվ է ամեն մի հայի համար, եւ համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Իսկ այն իրողությունը, որ համահայկական խաղերի ջահը պատմական այս հողի՝ Տիգրանակերտի վրա փոխանցվեց ինձ, կրկնակի պարտավորեցնող է պաշտպանության բանակի զինվորի համար»։
Խորհրդանշական ջահի վառման հանդիսավոր արարողությանը, որ կեսգիշերին լուսավորել էր ընդարձակ քաղաքի տարածքն ու ամբողջ շրջապատը, ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, պետնախարար, համահայկական 7—րդ խաղերի արցախյան կազմկոմիտեի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀԽՀԿ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, բազմաթիվ կամավորականներ, հասարակական գործիչներ ու բարերարներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, հյուրեր՝ արտերկրից։
Հավելենք, որ ամառային խաղերի հանդիսավոր բացմանը Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտ դուրս կբերվեն Մուսա լեռան գագաթին, Խոր Վիրապում եւ Տիգրանակերտում վառվող ջահերը։
Ստեփանակերտ

25-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO