Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԱՇԽԱՐՀ


Մենիշխանությունն ավարտվել է

Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին Ստամբուլում տեղի են ունեցել տեղական կրկնակի ընտրություններ, որոնց արդյունքում ձայների շուրջ 54 տոկոսով դարձյալ հաղթել է ընդդիմության՝ «Միլեթ» (ազգ) դաշինքի թեկնածուն՝ քեմալիստական Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն։ Նրա հիմնական մրցակիցը նախկին վարչապետ ու նախկին խորհրդարանի խոսնակ, նախագահ Էրդողանի մտերիմներից Բինալի Յըլդըրըմն էր։ Նշենք, որ մարտի 31—ի ընտրությունների արդյունքներով Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում եւ Ստամբուլում, հաջողության էին հասել ընդդիմության եւ մասնավորապես CHP—ի թեկնածուները։ Սակայն Էրդողանը դա չկարողացավ մարսել եւ, ճնշում գործադրելով ընտրությունների գերագույն խորհրդի վրա, հարկադրեց չեղյալ հայտարարել արդյունքներն ու նոր ընտրություններ նշանակել հունիսի 23—ին։ Փաստորեն Իմամօղլուն ընդամենը շուրջ 2 շաբաթ զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը, հարկադրված եղավ կրկին մասնակցել ընտրություններին։ Եթե մարտի 31—ի ընտրություններին, որոնցում «Ջումհուրը» ձայների 51,7 տոկոսով հաղթել էր երկրի մակարդակով, Ստամբուլում 0,5 տոկոս տարբերությամբ պարտվել էր «Միլեթի» թեկնածուին, ապա վերջինս հունիսի 23—ին հաջողության հասավ ավելի քան 9 տոկոսի առավելությամբ։ Ընտրությունները, ինչպես գնահատել են վերլուծաբանները, թերեւս ճակատագրական են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության համար։ Ստեղծված իրավիճակում խորհրդարանական հաջորդ ընտրությունների արդյունքներով հավանաբար վերջինս հեռանալու է իշխանությունից, եթե լուրջ քայլեր չկատարի երկրի տնտեսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ, մանավանդ որ դեռեւս շուրջ 4 տարի ժամանակ ունի։ Ավելին, թուրք քաղաքական մեկնաբան Մուրադ Յթքինի կարծիքով, պարտությունը նշանակում է իշխող կուսակցության անկում, քանի որ Էրդողանն ընտրությունները «հարատեւելու խնդիր» էր անվանել։ Նա, միաժամանակ չբացառելով նաեւ խորհրդարանական վաղաժամ ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2023թ., հնարավոր է համարում նաեւ փոփոխություններ արտաքին քաղաքականությունում։ Այս առումով հատկանշական է, որ ընդդիմության իշխանության տակ հայտնված խոշոր քաղաքների ՀՆԱ—ն երկրի ՀՆԱ—ի 65 տոկոսն է կազմում, ինչը խիստ կարեւոր գործոն է։
Ինչպես նշում են վերլուծաբանները, AKP—ի պարտությունը խոշոր քաղաքներում հիմնականում պայմանավորված է տնտեսական անկումով՝ 20 տոկոս սղաճ, ազգային արժույթի շարունակական զգալի արժեզրկում, գործազրկության աճ եւ այլն։ 2018թ. համեմատությամբ սննդամթերքը՝ 30, հագուստը՝ 11, կահույքը՝ 15 եւ տրանսպորտը՝ 15 տոկոսով գնաճ են արձանագրել, մինչդեռ Էրդողանի եւ նրա գլխավորած կուսակցության քաղաքական հաջողությունները պայմանավորված են եղել տնտեսական ոլորտի լուրջ հաջողություններով։ Էրդողանն ստեղծված իրավիճակի համար մեղադրում է ԱՄՆ—ին, շեշտելով, որ վերջինս ձգտում է քայքայել Թուրքիան, եւ այս թեմայով ազգայնական ու իսլամական ոգով բոցաշունչ ճառեր է արտասանել, որոնք, ինչպես նշում են վելուծաբանները, որեւէ ազդեցություն չեն ունեցել խոշոր քաղաքների հարկատուների շրջանում, մինչդեռ գյուղական շրջաների ընտրողների վրա ազդեցություն ունեցել են։
Իմամօղլուն իրեն պաշտոնից զրկելը գնահատել էր որպես անարդարություն, բռնապետություն եւ ընտրողներին կոչ արել ավելի ակտիվ մասնակցել ընտրություններին եւ հզորացնել ժողովրդավարության հիմքերը։ CHP—ն ընտրությունների արդյունքների չեղարկումը որակել է որպես հեղաշրջում՝ ընդդեմ ժողովրդավարության։ Այսուհանդերձ, ինչպես նշել էր «ՀՀ»—ն, արդար ընտրությունների դեպքում կրկին հաջողության կհասներ ընդդիմության թեկնածուն, ինչը եւ տեղի ունեցավ։
Իսկ իշխանության թեկնածու Յըլդըրըմը, ընդունելով պարտությունը, շնորհավորել է Իմամօղլուին։ Իսկ վերջինս շեշտել է, որ հունիսի 23—ի ընտրությունների կարեւոր կողմերից մեկը նրա դերակատարությունն է Թուրքիայում ժողովրդավարության զարգացման հարցում։ Միաժամանակ շնորհակալություն է հայտնել ընտրողներին՝ իրեն վստահելու առնչությամբ։ Իսկ Էրդողանն իր «Թվիթերյան» էջում շնորհավորելով Իմամօղլուին, նշել է, թե «Ազգային կամքը իրականություն է դարձել…»։
Թուրքիայի մեջլիսի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել Ստամբուլում տապալված մենիշխանության վրա ժողովրդավարություն կառուցել։
«ԺԴԿ—ի ընտրողները այս անգամ նախկինից ավելի վճռական էին։ Սակայն այս ընտրություններում ամենակարեւորն այն էր, որ տապալվեց մենիշխանությունը։ Այժմ ժողովրդավարության համար բոլորս միասին, ձեռք ձեռքի տված պետք է պայքարենք։ Պետք է մի կողմ թողնենք միջկուսակցական խնդիրները, քուրդ, թուրք, հայ լինելը եւ մենիշխանության տապալման վրա կրկին ժողովրդավարություն կառուցենք՝ հանուն Թուրքիայի բոլոր քաղաքացիների»,–նշել է Փայլանը։

25-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO