Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱՇԽԱՐՀ


Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս

Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների պարտությունն էր

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի 23-ին տեղի ունեցած կրկնակի ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ ընտրվեց Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ Ստամբուլում ընդդիմադիր ուժի հաղթանակը լուրջ հարված էր ոչ միայն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, այլեւ անձամբ՝ վարչապետ Էրդողանի հեղինակությանը։ Նկատենք, որ Էրդողանը իր քաղաքական գործունեությունը սկսել էր 1994 թվականին՝ ընտրվելով Ստամբուլի քաղաքապետ։ Դրանից հետո 25 տարի շարունակ ինքը կամ իր կուսակցության ներկայացուցիչն է դարձել Ստամբուլի քաղաքապետ։ «Փոփոխությունների մասին դեռ վաղ է խոսել, բայց այն, որ սա ուժեղ հարված էր երկրի վարչապետ Էրդողանին եւ իր կուսակցությանը, ակնհայտ է։ Փաստորեն նրանք պարտվեցին երկրորդ անգամ, առաջին անգամ պարտվել էին ձայների շուրջ 13 հազար տարբերությամբ, իսկ այս անգամ տարբերությունը 8 հարյուր հազարից ավելի էր դարձել»,–ասաց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ Էրդողանի եւ իր կուսակցության պարտության պատճառներին. առաջինը՝ տնտեսականն էր, որովհետեւ Թուրքիայում վիճակը գնալով վատթարանում է, եւ սովորական քաղաքացին դժվարությամբ է ապրում իր աշխատավարձով։ «Թուրքական լիրան արժեզրկվում է, շատ մեծ է սղաճը։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ արտասահմանյան մասնագետների հաշվարկով, իրական սղաճը 43 տոկոս է, ինչի մասին կառավարությունը լռում է»,– ասաց նա։ Տնտեսական վիճակի վատացման հարցում մեծ դեր ունի ԱՄՆ—ի կողմից պատժամիջոցների կիրառումը, որոնք թեեւ բավականին կարճ եւ սահմանափակ էին, բայց ազդեցությունը նկատելի է։
Պարտության երկրորդ պատճառը Էրդողանի որդեգրած քաղաքական գիծն է։ Ըստ զրուցակցիս՝ պատահական չէ, որ հարվածը եկավ հենց Ստամբուլից, որովհետեւ այս քաղաքը երկրի ամենազարգացած հատվածն է, այստեղի բնակիչներն ամենամոտն են կանգնած արեւմտյան արժեքներին, մինչդեռ Էրդողանի քաղաքականությունը հիմնվում է ծայրահեղական, իսլամիստական ուղղության վրա, իսկ վերջին ժամանակներս՝ նաեւ պանթուրքիզմի։ «Իսլամիզմը ընկալվում է որպես շեղում Աթաթուրքի որդեգրած քաղաքականությունից, եւ պատահական չէ, որ Իմամօղլուի կողմնակիցները, իմանալով հաղթանակի մասին, փողոց դուրս եկան Աթաթուրքի նկարներով։ Դրանով նրանք ցույց էին տալիս, որ կողմնակից են Աթաթուրքի արժեքներին, որը աշխարհիկ պետության կողմնակից էր»,– մանրամասնեց Սաֆրաստյանը։ Ի դեպ, հաղթողը հենց Աթաթուրքի կողմից հիմնադրված կուսակցության ներկայացուցիչն էր։
Երրորդ հանգամանքն էլ կապված էր այն պարզ իրողության հետ, որ շարքային թուրքերը հոգնել էին տարիներ շարունակ տեսնել նույն դեմքերը, նույն մարդկանց երկրի պետական ղեկին։ Արդեն 17—րդ տարի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է իշխանության գլխին, եւ հանրությունը նոր եւ ավելի երիտասարդ դեմքերի էր սպասում։ Էրդողանի վարած քաղաքականությունից դժգոհ են նաեւ վերջին շրջանում կուսակցության շարքերից դուրս մնացած հեղինակավոր գործիչները, մասնավորապես՝ նախկին նախագահ Աբդուլա Գյուլը, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը, որոնք, Սաֆաստյանի խոսքով, փորձում են ձեւավորել նոր քաղաքական ուժ։
Թուրքագետի խոսքով, Էրդողանը թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականությունը կառուցում է արկածախնդրական մոտեցումների վրա, եւ Ստամբուլի քաղաքապետի ընտություններում պարտությունը դրա տրամաբանական հետեւանքն էր։

25-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO