Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Առաջին «ոսկին» ու «բրոնզը»

Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն երեք մեդալ է գրանցվել Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում։ Մեկական՝ յուրաքանչյուր հարգի պարգեւից, ու բոլորն էլ՝ սամբոյից։ Այս մրցումների պատմությունում հայաստանցի առաջին չեմպիոնն է 28-ամյա վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը, իսկ առաջին բրոնզե մեդալակիրը՝ Դավիթ Գրիգորյանը։
Կիրակոսյանի հաղթանակն ամենեւին էլ անսպասելի չէր, քանզի նա արդեն 8 տարի լավագույններից է մինչեւ 52 կգ քաշային կարգում։ Եվրոպայի քառակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն լինելն ինքնին ծանրակշիռ հայտ է ցանկացած մրցաշարում հաղթելու համար։ Բայց Տիգրանի այս հաղթանակն առանձնահատուկ է. այն կլինի, թերեւս, նրա ողջ մարզական կենսագրության զարդը, քանզի նվաճվել է համալիր մրցումներում, այլ ոչ թե առանձին առաջնությունում։ Իսկ այս խաղերն, ըստ էության, եվրոպական օլիմպիադա են։ Մինսկում Կիրակոսյանը վերելքը սկսեց քառորդ եզրափակիչում ուկրաինացի Ռոման Բրատչենկոյի նկատմամբ 7։0 հաշվով վստահ հաղթանակով, որին հաջորդեց ռուսաստանցի Անդրեյ Կուբարկովի հետ համառ պայքարում ձեռք բերած հաջողությունը։ Իսկ արդեն եզրափակիչում Տիգրանը որեւէ հնարավորություն չթողեց ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին՝ 4։0։
Թիմակցի նվաճումը կարող էր կրկնել 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը, որը նույնպես երկուական հաղթանակի արդյունքում հասել էր եզրափակիչ։ Նա պայքարից դուրս էր թողել իտալացի Միշել Ալսիոյին (3։1) եւ վրացի Վիսարիոն Բետլուվային (1։0)։ Սակայն մեր հայրենակցին չհաջողվեց տրամաբանական ավարտին հասցնել նման վստահ առաջխաղացումը։ Ոսկե մեդալի համար պայքարում Դավիթը ոչինչ չկարողացավ հակադրել ռուսաստանցի Անդրեյ Պերեպելյուկին եւ պարտվեց 0։7 հաշվով։ Ի դեպ, ժամանակագրական առումով նա մեր առաջին մրցանակակիրն է Բելառուսի մայրաքաղաքում։
Հայաստանին եւս մեկ մեդալ բերեց նախկին ձյուդոյիստ Արսեն Ղազարյանը (74 կգ), որն արդեն 1/4 եզրափակիչում 1։2 հաշվով զիջեց ռուս Ստանիսլավ Սկրայբկինին, սակայն վերջինիս եզրափակիչ հասնելու շնորհիվ ներգրավվեց սփոփիչ գոտեմարտերին եւ հաջորդաբար գերազանցելով ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաեւին (3։0) ու Հունաստանը ներկայացնող մեր հայրենակից Գեորգիոս Մարգարյանին (10։2)՝ նվաճեց բրոնզե պարգեւ։
Հարկ է նշել, որ մեր երկրի բոլոր 6 սամբիստները կարող էին մրցանակների արժանանալ, սակայն հավաքականի մյուս երեք անդամները չօգտագործեցին բրոնզե մեդալների տիրանալու հնարավորությունը։ Ասյա Լալազարյանը (48 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Գրիգոր Սահակյանը (90 կգ) մնացին ձեռնունայն։
Մեդալների հույս ունենք նաեւ բռնցքամարտում։ Մրցանակին մոտ է Գուրգեն Հովհաննիսյանը, որը հասնելով 91 կգ—ից բարձր քաշային կարգի եզրափակիչ՝ եւս մեկ հաղթանակի դեպքում կունենա բաղձալի եռյակում ընդգրկվելու հնարավորություն։ Նա 1/16 եզրափակիչ փուլում 3։2 հաշվով հաղթեց բոսնիացի Վելետիկ Դուսանին, ապա դարձյալ մեկ միավորի առավելությամբ հանդիսատեսի վերածեց թուրք Իլյաս Մուչահիտին։ Հունիսի 26—ին Հովհաննիսյանը մրցելու է Գերմանիան ներկայացնող Նելվի Տիաֆակի հետ։
Հաջորդ մրցակցին են սպասում կաշվե ձեռնոցի մեր եւս երկու վարպետներ։ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով առավելության է հասել բելառուս Եվգենի Կարմիլչիկի նկատմամբ, իսկ Անուշ Գրիգորյանը (51 կգ)՝ չեխ մարզուհի Նելա Ֆրեյհերովայի։ 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանն էլ արդեն առաջին ռաունդում մրցակցին նոկդաունի ենթարկելով եւ վնասվածք պատճառելով՝ հաղթեց Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժային։
Նույն մարզաձեւի 56 կգ քաշային կարգում Ժիրայր Սարգսյանը 1/16 եզրափակիչում 4։1 հաշվով հաղթեց ռումինացի Ռոբերտ Ժիրատուին, ապա նույն հաշվով պարտվեց իռլանդացի Կուրտ Ուոլկերին։ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը նույն փուլում 0։5 հաշվով պարտվեց Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող կուբացի Լորենսո Կոլասո Սոտոմայորին։ Մրցանակային հավակնություն չդրսեւորեց նաեւ Արման Դարչինյանը (75 կգ), որը նախ 5։0 հաշվով հաղթեց խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկուն, ապա համանման արդյունքով պարտվեց ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակին։ Իսկ Հենրիկ Սարգսյանը (91 կգ) 1/16 եզրափակիչում 1։4 հաշվով պարտվեց հոլանդացի Պետեր Մուլենբերգին։
Մրցանակակիր դառնալու երազանքը չիրականացրեց նաեւ խաղերին մասնակցող մեր միակ ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը, որը մեկնարկում փայլուն հաղթանակների հասնելով պորտուգալացի Ժորժե Ֆերնանդեսի եւ ռուսաստանցի Մուսա Մոգուշկովի նկատմամբ՝ քառորդ եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Ռուստամ Օրուջեւին, իսկ սփոփիչ փուլում՝ նրա հայրենակից Խիդայադ Հեյդարովին։
Առայժմ անհաջող են նաեւ հրաձիգներ Ալլա Պողոսյանի եւ Հրաչիկ Բաբայանի ելույթները, որոնք սահմանափակվել են որակավորման փուլով։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

25-06-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO