Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից

Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Տարեսկզբից ՀՀ կառավարությունում շարունակվում է նպաստառուների ցուցակների վերանայման գործընթացը։ Բավական մեծ աղմուկ հանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որ Հայաստանում կան հազարավոր նպաստառուներ, որոնք ամեն ամիս 100 հազար եւ ավելի դրամի չափով վարկ են փակում, ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք՝ 400 հազար, ոմանք՝ մեկ միլիոն դրամ։ Այս գրառումից հետո հանրությունը ուշի ուշով սպասում էր համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքներին։
ՀՀ վարչապետը նույն ամսին հանձնարարեց վերանայել եւ արմատապես փոխել ընտանեկան նպաստի համակարգը եւ պասիվ ծրագրերից անցում կատարել ակտիվ ծրագրերի։
2019 թ. սկզբից իրականացվել են որոշակի շտկումներ ընտանեկան նպաստի համակարգում, սակայն հիմնական փոփոխությունները դեռ առջեւում են։ Նախատեսված էր ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը պետք է մի քանի ամիս հետո ներկայացներ առաջարկությունների համապատասխան փաթեթ։ Առ այսօր ինչ է փոխվել նպաստառուների համակարգում, ովքեր են օգտվում նպաստից. այս մասին զրուցեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալ Արմեն Մարգարյանի հետ։
«2019 թ. հունվարի 24–ին կառավարությունը ընդունեց պետական սոցիալական ընտանեկան նպաստի եւ եռամսյակային դրամական օգնության ու հրատապ դրամական օգնության չափերը, բազային չափը, հավելումները եւ այլն։ Արդյունքում հունվարից սկսած սկսել է վճարվել ընտանեկան նպաստը բոլոր ենթածրագրերով։ Այս պահին արդեն իսկ ավարտվել են մայիս ամսվա վճարումները»,–նշեց Արմեն Մարգարյանը, անդրադառնալով նպաստառուների համակարգում տեղի ունեցող փոփոխություններին եւ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։
Վարչապետի հանձնարարականով փետրվարի 26—ին ընդունվել է որոշում հատուկ աշխատանքային խումբ եւ նրա անհատական կազմը ստեղծելու մասին։ Այս պահին ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում հանձնաժողովի կողմից եւ մինչեւ նոյեմբերի 30—ը աշխատանքային խումբը պետք է հանդես գա իր համապատասխան առաջարկներով։
Վարչապետի մեկ այլ հանձնարարությամբ նախարարությունը մշակել է եւս մի քանի այլ գործառույթներ, որոնք ինչ—որ ձեւով նպաստելու են այն գործընթացին, որ նպաստառու ընտանիքները միաժամանակ ե՛ւ աշխատեն, ե՛ւ շարունակեն օգտվել նպաստներից։ Մասնավորապես, դա վերաբերում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց եկամուտին, ինչը նոր որոշմամբ չպետք է մուտքագրվի նպաստառուների գնահատման համակարգ եւ դիտարկվի որպես եկամուտ։
«Ցանկացած աշխատող կամ եկամուտ ունեցող անձ, որը հաշվառված է գնահատման նպաստառուների համակարգում, ներկայացնում է իր աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվություն, որի արդյունքում գնահատվում է նրա անապահովության միավորն ու այլ եկամուտի գործոնը, եւ ընտանիքը օգտվում է նպաստառուների համակարգից կամ չի օգտվում։
Կառավարության այս նոր համապատասխան որոշմամբ ենթադրվում է, որ ոչ գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանքով զբաղվող անձինք, եթե ներկայացնեն տեղեկատվություն սոցիալական աջակցության տարածքային մարմիններին այն մասին, որ աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, եւ ժամանակավոր սեզոնային բնույթ ունի իրենց աշխատանքը, ապա նրանց եկամուտը չի մուտքագրվի նպաստառուների համակարգում որպես եկամուտ։ Այս սեզոնային աշխատանքը կարող է տեւել տարվա մեջ 8—9 ամիս, եթե ընտանիքը նպաստառու է եւ ժամանակավոր աշխատանքում է ներգրավված օրավարձով կամ ամսավճարով, ապա չի կարող դուրս գալ նպաստառուների համակարգից։ Իրենք իրենց աշխատանքով կստանան իրենց աշխատավարձը, կշարունակեն ստանալ իրենց նպաստը, եւ պետությունը կստանա համապատասխան հարկերը»,–ասաց պատկան կառույցի ներկայացուցիչը։ Փաստորեն՝ սեզոնային աշխատողները չեն կարող դուրս գալ նպաստառուների ցանկից, այս կերպ պետությունը փորձում է լուծել նաեւ աշխատակիցներին ստվերային դաշտից դուրս բերելու հարցը։
Ինչպես պարզաբանեց Արմեն Մարգարյանը կառավարության այս ոլորտում մեկնարկած բարեփոխումները նպատակ ունեն հնարավորինս օգնել քաղաքացուն, խթանել սոցիալապես անապահով խավին՝ դարձնելով սոցաջակցությունը առավել հասցեական։ Այսինքն՝ խոսել համապատասխան տեղեկությունների ներկայացման, չներկայացման կամ որոշ սահմանափակումների մասին Ա. Մարգարյանը ճիշտ չհամարեց՝ ասելով՝ չպետք է ավելորդ խոչընդոտներ ստեղծել նպաստ ստացող քաղաքացիների համար։ Իսկ նպաստառուների համակարգում գործող սահմանափակումներ, խստացումներ, զսպիչներ, զտիչներ, ըստ նրա, ընտանեկան նպաստի համակարգում միշտ եղել են, սակայն այս պահին աշխատանքային խմբի գլխավորությամբ իրականացվող աշխատանքները, նրա խոսքով, միտված են ոչ միայն խստացնելու, այլ դարձնելու համակարգը առավել թափանցիկ ու ճշգրիտ։
«Այս պահին կան շատ զտիչներ, երբ քաղաքացին դիմում է համապատասխան սոցիալական աջակցության տարածքային մարմին ստանալու համապատասխան սոցաջակցություն, տվյալ քաղաքացու եւ նրա ընտանքի անդամների վերաբերյալ երկու ամիս շարունակվում է տեղեկատվության հավաքագրումը, անշարժ գույքի ձեռք բերման, մաքսազերծումների վերաբերյալ, ավտոմեքենայի ձեռք բերման վերաբերյալ։ Նոր փոփոխություններով նախատեսվում է տեղեկատվության ստացումը դարձնել ավելի թափանցիկ եւ օգտակար»,–ասաց Ա. Մարգարյանը։
Այս ուղղությամբ բոլոր գործընթացները ընթացքի մեջ են, դրանք կյանքի կոչվելուց հետո նոր միայն կհրապարակվեն։ Աշխատանքային խումբը համագործակցում է նաեւ ՀԿ—ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ առաջարկությունները հնարավորինս արդյունավետ լինեն նաեւ իրացման տեսանկյունից, որոնք շահավետ կլինեն ոչ միայն քաղաքացու համար, այլեւ առհասարակ կլինեն լիովին արդարացված։
Այս պահին, Արմեն Մարգարյանի տեղեկացմամբ, նպաստառուների համակարգից օգտվում է 90 հազար անձ, որոնց թիվը մի փոքր նվազել է նախորդ տարիների համեմատ, սակայն պայմանավորել այդ ցուցանիշը չարաշահումների սահմանափակումով, ըստ զրուցակցիս, արդարացի չէ։ Շատերը դուրս են եկել նպաստառուների համակարգից կենսապայմանների բարելավման արդյունքում։

25-06-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO