Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.11.2019
ԵՐԵՎԱՆ


Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո

Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես հանձնվեց քաղաքի ղեկավարին

Ինչպես գիտենք, հունիսի 20-21-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Հայաստանի մայրաքաղաքի օրերը։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում էր Երեւանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։
Միջոցառումների ծրագիրն ամփոփվեց Երեւանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ, որին ներկա էին նաեւ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը, կառավարության անդամներ, գիտության, արվեստի ու մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Նրանց թվում էր Սանկտ Պետերբուրգում գործող բարեգործական հիմնադրամի նախագահ, հայտնի մեկենաս Հրաչյա Պողոսյանը, որը յուրահատուկ նվեր էր պատրաստել Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարի համար...
Նախ, ինչպես միջոցառման հյուրերին ներկայացրեց Հրաչյա Պողոսյանը, շատ էր ցանկանում առանձնահատուկ նշանավորել նախորդ տարի հայրենի երկրում անցկացվող արժանահիշատակ հոբելյանները։ Եվ ահա, այդ առթիվ ստանալով նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր օրհնությունը, նա «Ռոսկոսմոսի» աջակցությամբ տիեզերական ճանապարհորդության «ուղարկեց» Հայաստանի եւ Երեւանի դրոշները։ Այն նկատառումով, որպեսզի դրանք, տոնակատարությունների շրջանակում, վերադարձից հետո գտնեին իրենց արժանի տեղն ու հասցեատերերին։
Ի դեպ, ինչպես «ՀՀ»—ին ասաց Հրաչյա Պողոսյանը, այդ գաղափարը ծնունդ է առել 2 տարի առաջ Աստանայում, երբ նրան ասել են, որ Ղազախստանի դրոշը տիեզերակայան է տարվել։ Ոգեւորվել է, որ նման քայլ անելով՝ կկարողանա հիանալի նվեր մատուցել իր երկրին ու ժողովրդին։
2018 թ. հոկտեմբերի 7—ին, Հայաստանի առաջին հանրապետության 100—ամյակի տոնակատարության առթիվ, ռուս տիեզերագնաց, ՌԴ ազգային հերոս Անտոն Շկապլերովը եւ Հրաչյա Պողոսյանը տիեզերքում մոտ 200 օր «ճամփորդած» Հայաստանի դրոշը հանդիսավոր պայմաններում փոխանցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հերթը, այսպես ասած, Երեւանի 2800—ամյակի դրոշինն էր, որը եւ այդ օրը, բարեպատեհ առիթն օգտագործելով, պետերբուրգաբնակ բարերարը հանդիսավորապես հանձնեց Հայկ Մարությանին։ Դրոշին, տիեզերական արշավախմբի եւ միջազգային տիեզերական կայանի «կնիքներից» զատ, նաեւ ռուս տիեզերագնացներ Օլեգ Արտյոմովի ու Անտոն Շկապլերովի ինքնագրերն են։ Քաղաքապետը, ուրախությամբ ընդունելով թանկագին ու յուրահատուկ նվերը, վստահեցրեց, որ այն իր արժանի տեղը կգտնի Երեւանի քաղաքապետարանում։
Նշենք, որ այցի կազմակերպչական խնդիրներն ամբողջությամբ լուծել էր Սանկտ Պետերբուրգում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
v.sargsyan@hhpress.am


25-06-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO