Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԼՂՀ


Հանգստի նոր վայր Մոշաթաղում

Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ շատ վայրեր, բնական հուշարձաններ, որոնք կարող են իրենց ձգել նաեւ զբոսաշրջիկներին։ Աղավնո գետի հովիտը՝ սկսած համանուն գյուղից, ձգվում է վեր՝ դեպի Հակ գյուղ եւ ավելի հեռու՝ մինչեւ Իշխանասար։ Մոշաթաղի գյուղական համայնքի կազմում են նաեւ Բերդիկ, Հերիկ գյուղերը։ Վերջինս գտնվում է Աղավնոյի աջակողմյան բարձրադիր ձորակներից մեկում։ Այստեղ պահպանվել է 17—րդ դարի Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը կառուցվել է ավելի վաղ շրջանի սրբավայրի տեղում։ Գյուղում կան բազում քարանձավներ, որոնք ժամանակին եղել են բնակելի։ Ներքեւում՝ գետի կիրճում, կան տաք ջրեր, իսկ մոտ 1 կմ վերեւում պատմական Աղբաթխերտ գյուղն է եղել, որն այժմ ավերակ է, իսկ մոտի Հայոց հանգստարանը քանդվել է, եւ եղած տապանաքարերն ու խաչքարերը թափված են մի տեղում։ Գյուղի մոտակայքում պահպանվել է միջնադարյան քարե միաթռիչք կամարակապ կամուրջը։ Այստեղ վաղ միջնադարում, դրանից առաջ գոյություն է ունեցել ամրոց—բնակատեղի, որը գտնվում է 3 կողմից գետով պատված բլրակի վրա։ Հերիկից հարավ է Միրիկ գյուղը, որի մոտ են Ք. Ա. առաջին հազարամյակի հզոր ամրոցներից մեկի ավերակները, դամբարանադաշտեր, ամրացված բնակատեղիներ եւ առավել ուշագրավ՝ մի ժայռապատկեր, որը, ըստ հնագետների, տարածքի քարտեզն է։ Միրիկի մուտքի մոտ է 18—րդ դարում կառուցված եռանավ բազիլիկ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Բերդիկը Մոշաթաղից 2—3 կմ հյուսիսում է՝ Աղավնոյի ձախ ափին։ Գյուղից քիչ ներքեւ՝ գետի աջակողմյան ափը խիստ թեքություն ունի եւ անտառապատ է։ Այս անտառներն հարուստ են խմելու ջրի աղբյուրներով։ Որոշները բխում են ժայռերի մեջից, որոշները՝ քարանձավներից։ Մի հսկա քարանձավ կա ձորի վերին մասում, որտեղից բազում աղբյուրներ են բխում, եւ դրանց ջրերը գումարվել, դարձել են գետակ եւ թռչելով քարերի վրայով՝ բազում ջրվեժներ դառած, հասնում են գետ։ Այս մասում մոտ 10 մ բարձրություն ունեցող ջրվեժի մոտ էլ վերջերս հիմնվել է հանգիստ անցկացնելու վայր։ Մոշաթաղ գյուղի բնակիչ Արման Գասպարյանը վարձակալել է տարածքը, մաքրել ավելորդ մացառներից, թփերից եւ հիմնել ժամանակ անցկացնելու գեղեցիկ վայր։ Առայժմ շինարարական որոշ աշխատանքներ են կատարվում։ Կառուցում է փոքր լողավազան, տեղադրում սեղաններ, աթոռներ։ Մոտ մեկ ամսից տարածքը պատրաստ է ընդունելու այցելուներին, ովքեր մեծ դժվարությամբ կհեռանան այստեղից։ Տեղում հնարավոր է կազմակերպել արշավ՝ դեպի լանջի վերին մասում գտնվող մեծ քարանձավ։ Մոտ 700 մ պետք է բարձրանալ նշված գետակի ափով՝ ճանապարհին հանդիպելով մի քանի ջրվեժների։ Ա. Գասպարյանն ասաց՝ որոշել է նաեւ իշխանի եւ կարմրախայտի փոքր ձկնաբուծարան հիմնել։ Այցելուներին, ցանկության դեպքում, կմատուցվի տարբեր ուտեստներ։ Իսկ ովքեր կգան՝ իրենց հետ բերելով սնունդ, կտրամադրվի սեղան, սպասք եւ այլ անհրաժեշտ իրեր՝ իհարկե որոշակի վճարով։ Հաշվի առնելով այն, որ Աղավնոյի ավազանում շատ են պատմական հուշարձանները՝ 4—րդ դարում կառուցված Ծիծեռնավանքով հանդերձ, գեղատեսիլ վայրեր, ամրոցատեղիներ եւ այլն, պետք է կարողանանք տարածքը դարձնել զբոսավայր։ Պարզապես պետք է ունենանք լավ ճանապարհ, եւ նման հանգստի գոտիներ ստեղծվեն, ինչպիսին ձեռնարկել է մոշաթաղցի Արմանը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

25-06-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO