Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ

Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունը հունիսի 27—ին է։ Պատրիարքի ընտրություններում տեղապահի դերի, հնարավոր թեկնածուների ու հարեւան երկրի իշխանությունների հետ հաղթող թեկնածուի հարաբերությունների մասին «ՀՀ»—ն զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։
–Ի՞նչ փուլեր ու գործընթացներ են նախորդում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը։
–Պատրիարքի ընտրությունից առաջ ընտրվում է մարմին, որը պետք է կազմակերպի ընտրական գործընթացը։ Եվ ընտրվում է տեղապահ, որը ժամանակավորապես պատրիարքի գործառույթները ստանձնելու լիազորություն ունի։ Բայց ընդհանրապես նման պարագաներում տեղապահն ունի ընդամենը մեկ գործառույթ՝ ղեկավարելու ընտրության կազմակերպչական աշխատանքները։ Հստակեցվելու են ընտրողների ցուցակները, քանի որ ընտրություն վերջին անգամ եղել է 1998թ., այնուհետեւ հստակեցվելու են թեկնածուներին ներկայացվող պահանջները՝ ովքե՞ր կարող են լինել թեկնածու։ Թեեւ դրանք հստակեցված են, եւ ընտրություններն այդ սկզբունքներով են տեղի ունեցել, բայց, ամեն դեպքում, հայտարարվելու է, եւ պատրիարքությունը պաշտոնապես դիմելու է չափորոշիչներին համապատասխանող հոգեւորականներին՝ տեղեկանալու՝ նրանք մասնակցելո՞ւ են ընտրություներին, թե՞ ոչ։ Բացի այդ, ձեւավորվելու են ընտրական հանձնաժողովներ, որից հետո առանձնացվելու է ժամանակահատված, որպեսզի թեկնածուները հանդիպեն համայնքի ներկայացուցիչների հետ։ Նաեւ դիմելու են ներքին գործերի նախարարություն, որը պետք է ապահովի ընտրական գործընթացը՝ ընտրությանը հատուկ բոլոր տարրերով։ Բացի այդ, հստակեցվելու է նաեւ պատվիրակների թիվը. այնտեղ ընտրությունը երկաստիճան է։ Մարդիկ տեղամասերում քվեարկում են ոչ թե կոնկրետ թեկնածուի համար, այլ ձայն են տալիս պատվիրակին՝ նրան լիազորելով մասնակցել ընտրություններին եւ քվեարկել այն թեկնածուի համար, որին ներկայացնում են։
–Վերջին ժամանակներում բարձրաձայնվեց այն մասին, որ պատրիարքի ընտրության գործընթացը տեղապահի ընտրությամբ սկսելը ընդունելի չէ, թեեւ ընտրությունը հենց այդպես էլ սկսելու են։ Ի՞նչը կարող է ընդունելի չլինելու պատճառ հանդիսանալ։
–Մի քանի հանգամանք կա։ Ես առիթ ունեցել եմ դիտարկելու նախորդ ընտրություններին նախորդած շրջանը, եւ թուրքական իշխանություններն ըստ նպատակահարմարության ընտրել են տեղապահի կամ փոխանորդի տարբերակը։ Եթե եղել է փոխանորդ՝ իշխանություններն ընդունելի չեն համարել եւ ասել են՝ պետք է լինի տեղապահ, եթե եղել է տեղապահ, ասել են՝ ոչ, պետք է լինի փոխանորդ։ Վերջերս էլ նման իրավիճակի ականատես եղանք, երբ համայնքն ընտրել էր փոխանորդ՝ Գարեգին Բեկչյանին, բայց թուրքական իշխանությունները չընդունեցին նրան, եւ որոշ ժամանակ անց նա հեռացավ Ստամբուլից։ Սա զուտ իրավական, քաղաքական խնդիր է։ Բովանդակային առումով, իմ կարծիքով, շատ մեծ նշանակություն չունի։ Ամեն դեպքում, այստեղ նաեւ շահերի բախման խնդիր է, թե որ շրջանակները ինչպես են պատկերացնում՝ ավելի ճիշտ է տեղապահո՞վ գնալ ընտրության, թե՞ փոխանորդով։ Բայց, կարծում եմ, սրանք ածանցյալ հարցեր են։ Կարեւորն այն է, որ տեղապահը կարողանա օբյեկտիվ կազմակերպել տեղական գործընթացը եւ բոլոր թեկնածուներին թույլ տա ինքնադրսեւորվել, համայնքը բոլորին լսի, ու ընտրությունները լինեն հայկական եկեղեցական օրենքի տառին համապատասխան։ Փոխանո՞րդ, թե՞ տեղապահ. այն նաեւ զուտ նեղ եկեղեցական էություն ունի, որը, թերեւս պատրիարքական ընտրություններն այդքան ձգձգելուց հետո, մեծ նշանակություն չունի։ Թեեւ դրանում ենթատեքստ կա, որ թուրքական իշխանությունները փորձում են իրենց նախընտրած թեկնածուին՝ Արամ Աթեշյանին տալ լծակներ, որպեսզի հենց նա էլ կազմակերպի ընտրությունները՝ լինելով թեկնածու։ Մտավախությունն այն է, որ անհավասար վիճակ կարող է լինել, քանի որ ընտրական այս գործընթացը կազմակերպելու է մարդ, որն իր թեկնածությունը դնելու է եւ, բնականաբար, ունենալու է, մեղմ ասած, անձնական շահագրգռվածություն։ Եվ չի բացառվում, որ մյուս թեկնածուների համեմատ արտոնյալ վիճակում լինի։
–Այդուհանդերձ, կարելի՞ է կանխատեսել, որ Աթեշյանը պատրիարքի ընտրություններում անհրաժեշտ ձայներ չի հավաքի՝ ելնելով համայնքում նրա հանդեպ տրամադրվածությունից։
–Աթեշյանը համայնքում չունի հեղինակություն։ Դա ակնհայտ է։ Բայց ունի վարչական լծակներ եւ էրդողանական իշխանությունների աջակցությունը, ինչը նրան հույս է տալիս, որ կկարողանա անուղղակի ճնշում գործադրել։ Բայց արդար ընտրությունների պարագայում չեմ կարծում, որ ֆավորիտ է լինելու։
Թեկնածուների լուրջ խնդիր է լինելու, որովհետեւ Ստամբուլի պատրիարքությունը ներկայացնող թեկնածուները 3—ն են։ Գարեգին Բեկչյանը բավականին տարեց է եւ հայտարարել է, որ չի մասնակցելու։ Աթեշյանն է եւ Սահակ Մաշալյանը, որը նույնպես հանրային ելույթներում, հանրային պահվածքով որոշակի անվստահություն է ձեռք բերել։
Շարունակում եմ համոզված մնալ, որ իշխանական «դաբրոներով» Հայ եկեղեցու աթոռներից մեկի հոգեւոր լիդեր ընտրելը ամենեւին էլ չի տեղավորվում ազգային եւ եկեղեցական տրամաբանության մեջ։
–Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն պատրիարքի թեկնածուները։
–Պետք է լինի Թուրքիայի քաղաքացի, կամ նախկինում քաղաքացի եղած լինի, կամ հոր կողմից պետք է լինի Թուրքիայի քաղաքացի։ Պետք է լինի Ստամբուլի Հայոց միաբանության ներկայացուցիչ, պետք է ծառայած լինի թուրքական բանակում։ Կան բազմաթիվ այլ կետեր նաեւ։ Համապատասխանող մի խումբ հոգեւորականներ կան։
–Ընտրությունների անցկացման համար իրավական խնդիրներ են առաջ քաշվում։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում։
–Ընտրության համար պետք է թույլտվություն ստանալ, կամ այդ մասին հայտարարում են ի գիտություն։ Պետք է ներքին գործերի նախարարությունը թույլ տա՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Միեւնույն ժամանակ, Ստամբուլի նահանգապետարանը եւ փոքրամասնությունների հարցերով զբաղվող համապատասխան կառույցը նույնպես պետք է դրական եզրահանգում տան։ Ըստ Լոզանի պայմանագրի՝ ոչ մուսուլման փոքրամասնություններն իրավունք ունեն կազմակերպելու իրենց կրոնական առաջնորդի ընտրությունը, եւ դա, ըստ էության, ներքին ինքնավարության խնդիր է։ Եվ թուրքական իշխանությունները չեն կարող միջամտել այդ ամենին։ Ստացվում է իրավական անորոշություն։ Մի կողմից թուրքական իշխանություններն իրավունք չունեն մասնակցելու պատրիարքի ընտրության բուն գործընթացին, մյուս կողմից նրանք չեն կարող մասնակցություն չունենալ ընտրական գործընթացին, քանի որ պատասխանատու են ներքին գործերի նախարարությունը, քաղաքապետարանը, թաղապետարանը եւ այլն։ Այսինքն՝ այնուամենայնիվ մասնակցություն ունեն։ Եվ հենվելով այդ փաստի վրա, թուրքական իշխանությունները, այո, նախադեպեր կան, որ թույլ չեն տվել անցկացնել ընտրություններ՝ տարբեր պատճառաբանություններով։ Եվ կա նաեւ չգրված օրենք, որ պատրիարքն այսպես թե այնպես պետք է աշխատի թուրքական իշխանությունների հետ, ուստի պետք է լինի մարդ, որը ընդունելի է թուրքական իշխանությունների համար։ Կա նաեւ հետեւյալը՝ եթե պատրիարքի ընտրություն է լինում, թուրքական կառավարությունը պետք է շնորհավորի այդ անձին, դրանով նաեւ ճանաչի նրան որպես հայ համայնքի ներկայացուցիչ։ Այսինքն՝ այնուամենայնիվ, հայ համայնքը տարբեր առումներով կարիք ունի թուրքական իշխանությունների կողմից բացահայտ, ուղղակի կամ անուղղակի ընդունելի լինելու։
–Փաստորեն, եթե ցուցակում Թուրքիայի իշխանություններին հարմար թեկնածու չեղավ, հնարավոր է ընտրությունները խոչընդոտե՞ն։
–Նրանք կարող են ուղղակի չգրանցել, պղտորեն՝ ոտնահարելով բոլոր օրենքները։ Ով էլ լինի պատրիարք, չի կարող լիովին դեմ լինել թուրքական իշխանություններին, եթե նույնիսկ ընտրվի մարդ, որն իրենց համար այդ պահին ընդունելի չէ։ Միեւնույն է, պետք է հարմարվի, նրանց հետ շփման եզրեր գտնի ու աշխատի։ Նախկինում նախադեպեր եղել են։ Օրինակ՝ Մեսրոպ Մութաֆյանին հարեւան երկրի իշխանություններն այդքան էլ չէին համակրում, բայց ընտրվելուց հետո նա նրանց համար ընդունելի դարձավ։ Ավելին ասեմ՝ աստիճանաբար ավելի սկսեց տեղավորվել թուրքական քաղաքականության շահերի համապատկերում։ Ով էլ լինի, միեւնույն է, Թուրքիա պետությանը դեմ չի գնալու եւ փորձելու է համագործակցել։ Թուրքիայի իշխանությունները նախ կուզենան, որ լինի լիովին իրենց համար ընդունելի մարդ, եթե չլինի էլ՝ ընտրությունից հետո նրան կներկայացնեն պայմաններ, որոնց համապատասխան պետք է աշխատի։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարողանա էականորեն շեղվել այդ պայմաններից։

26-06-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO