Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱՇԽԱՐՀ


Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես խոստացել էր, ի պատասխան Իրանի կողմից Պարսից ծոցում ամերիկյան անօդաչու ինքնաթիռի կործանման, նոր՝ ավելի խիստ պատժամիջոցներ է սահմանել, այդ թվում՝ երկրի կրոնական եւ ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի եւ նրա գրասենյակի, ինչպեսեւ Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի հրամանատարների հանդեպ։ Իրանը կրոնապետական երկիր է, ուստի հոգեւոր առաջնորդը, ըստ երկրի Սահմանադրության, նաեւ մեծ լիազորություններով համարվում է երկրի ղեկավարը։ Հետեւաբար՝ նրա դեմ սահմանափակումներ կիրառելը թերեւս նշանակում է պատժամիջոցներ կիրառել Իրանի քաղաքական, ռազմական, դատական ու անգամ լրատվական ոլորտի հանդեպ, քանի որ նա է նշանակում նաեւ ռադիոհեռուստատեսության տնօրենին։ Ըստ նախագահ Թրամփի ստորագրած հրամանագրի՝ սահմանափակումների մեջ ներառվում են նաեւ առաջնորդի նշանակած պաշտոնյաները, որի մեջ ընդգրկվում է տարբեր ոլորտներում առանցքային դեմքերի նշանակումը, այդ թվում՝ արդարադատության, զինված եւ օրինապահ ուժերի եւ այլն, բացառությամբ օրենսդիր իշխանության։ Սակայն օրենսդիրի հաստատած օրինագծերն օրենքի ուժ են ստանում միայն այն դեպքում, երբ Սահմանադրության պահապան խորհուրդը վավերացնում է այն, որի 12 անդամներից 6 հոգեւորականին նշանակում է հեղափոխության առաջնորդը։
Հեղափոխության առաջնորդն Իրանի Իսլամական Հանրապետությունում համարվում է ոչ միայն երկրի հոգեւոր առաջնորդ, այլեւ երկրի ռազմաքաղաքական առաջին դեմքն է, հաշվի առնելով Սահմանադրությամբ նրան վերագրված լիազորությունները, կարելի է նշել, որ տնօրինում է երկրի կառավարման գլխավոր լծակները։ Նա է որոշում իսլամական համակարգի կառավարման ընդհանուր՝ ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ վերահսկում դրանց կատարումը, զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նա է որոշում պատերազմի, խաղաղության ու ուժերի հավաքագրման հարցերը։ Նա է նշանակում երկրի դատական իշխանության ղեկավարին, բանակի գլխավոր շտապի պետին եւ օրինապահ ու զինված ուժերի գլխավոր հրամանատարներին, ինչպես նաեւ լուծում է դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ ծագած տարաձայնությունները եւ այլն։ Բացի այդ, բնակչության քվեով ընտրված նախագահը եթե չարժանանա առաջնորդի հաստատմանը, ապա դա անվավեր կհամարվի, թեեւ առ այսօր նման բան տեղի չի ունեցել։ Ուստի ինչ—որ չափով սահմանափակումները վերաբերում են նաեւ նախագահին։
ԱՄՆ—ի սահմանափակումների նոր փաթեթը կիրառվում է ոչ միայն առաջնորդի, այլեւ նրա նշանակած պաշտոնյաների հանդեպ։ Որպես հոգեւոր առաջնորդ նա է նշանակում նաեւ մզկիթների ուրբաթօրյա աղոթքի առաջնորդներին, որոնք ոչ միայն հոգեւորականներ են, այլեւ քաղաքական դեմքեր։ Հետեւաբար՝ ԱՄՆ նախագահի սահմանափակումներն առաջնորդի դեմ, չափազանցություն չի լինի, եթե ասենք, նաեւ ողջ երկրի դեմ են։ Իսկ պատճառը թերեւս նրա ԱՄՆ—ի հետ բանակցելը արգելելն է, քանի որ նախագահ Թրամփը ձգտում է ամեն կերպ Իրանին բանակցությունների սեղանի շուրջ բերել։ Այլ կերպ ասած՝ հեղափոխության առաջնորդի նկատմամբ կիրառված սահմանափակումները ոչ թե նրա՝ հոգեւորականի գործառույթներին են ուղղված, այլեւ երկրի կառավարման հարցում ունեցած խիստ վճռական դերին։

26-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO