Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը

Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա կարող է լինել միասնականությունը

Ֆուտբոլը եղել եւ մնում է ամենամասսայական, ամենասիրելի եւ ամենաքննադատվող մարզաձեւերից մեկը։ Մենք սիրում ենք ընտրանին հաղթանակների պահին եւ խստորեն դատում ենք անհաջողության պահին, բայց սիրում ենք հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստին։ Ընտրանին վերջին խաղում այլ որակի, այլ տեսակի ֆուտբոլ խաղաց՝ մեր մեջ «Եվրո—2020»—ի որակավորման փուլում արդյունքի հասնելու հույս արթնացնելով։ Մեզ հետ զրույցում հավաքականի «հնաբնակներից» Գեւորգ Ղազարյանը խոսեց թիմի, իր առաջիկա պլանների եւ ֆուտբոլային հեռանկարների մասին։
–Գեւորգ, պրոֆեսիոնալ կարիերան սկսել եք «Փյունիկից», բայց ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ֆուտբոլով եւ վերջնական հասկացաք՝ ապագան տեսնում եք ֆուտբոլում։
–Ես չեմ որոշել, որ պետք է ֆուտբոլով զբաղվեմ։ Մեր հարեւանը, ով տեսել է ինձ բակում խաղալիս, նա է ինձ տարել ֆուտբոլի։ Ես եւ մեր բակից եւս մի տղա գնացինք Մալաթիայի ֆուտբոլի դպրոցը, որն այժմ դարձել է «Բանանց» ֆուտբոլային ակումբը։ Հարեւանը ֆուտբոլի հետ կապ չուներ, բայց մինչ օրս էլ գալիս է իմ խաղերը նայելու։ Հետո 14—15 տարեկանում, երբ ձեւավորվում էր Հայաստանի այդ տարիքային ընտրանին, ինձ էլ մյուս տղաների հետ հավաքեցին մի թիմում, որն էլ հետո դարձավ «Փյունիկ»։
–Դուք խաղացել եք Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Հունաստանում եւ Պորտուգալիայում։ Որո՞նք են այդ առաջնությունների առանձնահատկությունները։
–Երբ Հայաստանից տեղափոխվեցի Ուկրաինայի առաջնություն, շատ դժվար էր։ Առաջնությունը բարձր տեմպ ուներ։ Մոտ 5 հանդիպում անցկացնելուց հետո ինձ մոտ տպավորություն էր, որ ուժերս սպառվել են։ Հոգնածություն կար ամեն խաղից հետո։ Ուկրաինայի առաջնությունն առանձնացավ կոպտությամբ։ Կարճ ժամանակ խաղացի Ղազախստանում, որտեղ ավելի ցածր մակարդակ էր, բայց գրեթե նույն տեմպն էր, հետո՝ Հունաստանում, որտեղ ավելի շատ տեխնիկական ֆուտբոլ էին ցուցադրում, իսկ Պորտուգալիայում կարծես այդ բոլորը միասին է. առավել մեծ է շեշտադրումը արագության եւ տեխնիկայի վրա։ Նախընտրելի առաջնությունն այս ամենի մեջ պորտուգալականն է։
–Ո՞րն եք համարում Հայաստանի հավաքականի կազմում ձեր խփած ամենահիշարժան, տպավորիչ գոլը։
—Երեւի Չեռնոգորիայի եւ Չեխիայի ընտրանիների դեմ խաղերում վերջին պահին հաղթական գոլերը։
–Հայաստանի ընտրանին «Եվրո—2020»—ի ընտրական փուլի վերջին երկու խաղերին բացարձակ այլ տեսքով ներկայացավ։ Ինչն էր փոխվել թիմում։
–Մթնոլորտի առումով թիմում ոչինչ չի փոխվել։ Առաջ էլ էր նույնը, հիմա էլ։ Իմ կարծիքով՝ թիմի մեջ կար թարմություն։ Ոչ միայն ֆիզիկապես էինք թարմ, այլ նաեւ հոգեբանորեն եւ ուղեղի թարմություն կար, որը շատ եմ կարեւորում։
–Իսկ ինչի՞ հետ եք կապում դա։
–Եթե անկեղծ, ապա չեմ կարող ասել։ Չեմ մտածել այդ ուղղությամբ։ Օրինակ՝ ինձ մոտ խաղից առաջ հանգստություն եւ վստահություն կար։ Լարվածություն չկար։ Անհանգստություն կար, որը, սակայն, չազդեց խաղի ելքի վրա։ Այն կարծիքին եմ, որ շատերի մոտ էր այդ զգացողությունը եւ այն փոխադարձ էր։
–Դեռեւս ժամանակ ունենք, բայց կցանկանայի իմանալ, ի՞նչ ակնկալիքներ ունեք Իտալիայի դեմ սեպտեմբերին կայանալիք խաղից։
–Արդյունքի առումով, բնականաբար չեմ կարող ասել, թե ինչ կլինի։ Մենք ու երկրպագուները, իհարկե, հաղթանակի ակնկալիք ունենք ու դրա համար ամեն ինչ պետք է անենք։ Բայց ժամանակ ունենք եւ հարկավոր է հասկանալ, թե այդ ժամանակ ինչ մարզավիճակում կլինեն հավաքականը, ֆուտբոլիստները։
–Արդյոք ունենք թիմ, որն ունակ է ոտք գցելու, եթե ոչ Իտալիայի, ապա գոնե Ֆինլանդիայի կամ Բոսնիա ու Հերցեգովինայի հետ։
–Ես կարծում եմ, որ կարող ենք ոտք գցել նրանց հետ, եթե մենք լինենք պատրաստ եւ անենք մեր առավելագույնը (թեպետ գիտենք, որ հավաքականի հնարավորությունները շատ լայն չեն), ապա՝ ինչու ոչ։ Կարծում եմ՝ կարող ենք խմբի բոլոր թիմերի համար էլ հավասարազոր մրցակից լինել։
–Ինչպե՞ս եք աշխատում Արմեն Գյուլբուդաղյանցի հետ, ի՞նչ ֆուտբոլային փիլիսոփայություն ունի նա։
–Գյուլբուդաղյանցին շատ վաղուց եմ ճանաչում, դեռեւս 14—15 տարեկաններից։ Գյուլբուդաղյանցն իր բնավորությամբ հաղթող է, չի համակերպվում պարտությունների հետ, չի կարողանում շուտ մոռանալ։ Ըստ իս, նա նույնիսկ չափից ավելի շատ է մտածում, վերլուծում խաղը։ Նա իր վրա է վերցնում թիմի պարտությունների պատասխանատվությունն ու խնդիրները լուծելու բարդությունները։ Սակայն նաեւ պահանջկոտ է։ Նա կարողանում է գտնել բառեր եւ ասել դրանք ճիշտ պահերի։
–Ինչո՞վ է առանձնանում Հայաստանի ընտրանին մյուս հավաքականներից, եւ ո՞րն է թիմի հաղթաթուղթը։
–Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը կարող է լինել միասնականությունը։ Եվ, իհարկե, ֆուտբոլիստների լավագույն մարզավիճակը։
–Անդրադառնալով ակումբի փնտրտուքներին. ի՞նչ փուլում եք եւ ինչ թիմեր կան հետաքրքրվող։
–Հայաստանի ընտրանու վերջին խաղից հետո շատ առաջարկներ ունեմ եւ տարբեր երկրներից։ Այս պահի դրությամբ դեռ որոշում չունեմ կայացրած։ Ուզում եմ լավ մտածել այդ ուղղությամբ, քանի որ պետք է հաշվի առնեմ երեխաներիս դպրոցի, լեզվի իմացության հարցը։ Բացի առաջնությունը, այստեղ կա նաեւ ֆինանսական կողմը եւ մարզչի գործոնի առկայությունը։
–Լուրեր են պտտվում, որ կիպրական ակումբներն են հետաքրքրված ձեզնով…
–Այո, կա նման բան։ Բայց դեռեւս միայն քննարկման փուլում է։ Մտածում եմ։
–Իսկ արդյոք կա՞ առաջարկ Հայաստանի առաջնությունից, հայկական ակումբներից։
–Այո, տարբերակ էլ ունեմ մնալու Հայաստանում եւ հայկական թիմերից մեկում խաղալու, բայց առավել հետաքրքիր առաջարկի եմ սպասում։ Ամեն դեպքում ուզում եմ դրսում խաղալ։
–Դուք Հայաստանի ընտրանու «հնաբնակներից» եք։ Ի՞նչ կարծիք ունեք նոր սերնդի ֆուտբոլիստների մասին։
–Այժմյան նոր սերունդն ամեն ինչ ինքնուրույն հասկանում է։ Բայց եթե իմ խորհուրդը կհետաքրքրի, կասեմ միայն, որ պետք է շատ աշխատասեր լինել, խաղալ արտերկրում, ինչը հեշտ չէ հայ ֆուտբոլիստի համար։ Հարկավոր է, որ ինքդ քո մեջ երբեք չընդունես պարտության փաստը։
–Դուք 31 տարեկան եք, արդյոք մտածո՞ւմ եք կարիերայի ավարտին անցնել մարզչական աշխատանքի։
–Լրջորեն դեռեւս չեմ մտածել այդ մասին, բայց մտքիս ծայրով անցել է նման գաղափար։ Փորձում եմ հետաքրքրվել նման բաներ՝ հասկանալու՝ կարող եմ, թե ոչ։
–Ըստ ձեզ, ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
–Մեսսին։
–Ի՞նչն եք գնահատում մարդկանց մեջ ամենաշատը։
–Ազնվությունը, բարությունը եւ հոգատարությունը։
–Որտե՞ղ եք տեսնում ձեզ 10 տարի անց։
–Նորից ֆուտբոլում, բայց թե ինչ անելիս կլինեմ, դժվարանում եմ ասել։
–Ինչի՞ մասին եք երազում։
–Հիմա արդեն չեմ երազում, միայն նպատակներ կան։
–Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք։
–Ոչինչ։ Կխնդրեի, որ ներող լինի։
–Գեւորգ, մի քանի բլից հարցեր։ Գվարդիոլա՞, թե՞ Մոուրինյո։
–Գվարդիոլա։
–Թո՞մը, թե՞ Ջերին։
–Ջերին։
–Գի՞րք, թե՞ ֆիլմ։
–Ֆիլմ։
–Պիցցա՞, թե՞ պաղպաղակ։
–Պաղպաղակ։
–Մարադո՞նա, թե՞ Պելե։
–Պելե։
–Սո՞ւրճ, թե՞ թեյ։
–Թեյ։
–Սիրելի մարզիկ։
–Մեսսի, Պույոլ, Ֆեդերեր։
–Սիրելի երգ։
–Արամ Ասատրյան եմ լսում։
–Սիրելի ֆիլմ։
–«Եղիայի գիրքը» (The Book of Eli)։
–Սիրելի ճաշատեսակ։
–Տոլմա։
–Սիրելի վայր Երեւանում։
–Արամի փողոցի նորաբաց այգին։
Հարցազրույցը՝
Վարվառա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ

26-06-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO