Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հենրիկ Բաբախանյան

Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա նույն տարիքին եմ «մնացել», երբ հիշում եմ Դոն Քիշոտի հետեւորդներին, թե՞ նվիրյալներին։
Հողմաղացը՝ Երկիրն էր՝ Սովետմիություն կոչված, ուր ամեն ինչ սովորական էր ու սովետական, սովորույթի ուժով՝ սովորում էին թե ուսանողները, եւ թե բանաստեղծները, հատկապես՝ իրենք իրենցից։
Ամեն մեկը դոնքիշոտաբար՝ այն ինքնամխիթար հավատով, որ նվիրյալներ էին բառի, պատկերի, իրենց ինքնահյուծող այն երեւույթի, որ կոչվում էր պոեզիա։ Պոետներ էին, չարենցյան խոսքը ավանդույթի ուժ ուներ. ստիխներ էին գրում…
Հենրիկ Բաբախանյան. «Սպիտակ բացատներ» առաջին ժողովածուի հերթական սրճարանային շնորհանդեսին եմ ականատես եղել։ Մի քանի սեղաններ իրար «ագուցած», նստած, ոտքի վրա գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ եւ շնորհավորանքների տարափ։ Ժողովածուն օրհնվում էր մաղթանք–մակագրություններով, հետո գինեթրջվում, օղեջրվում, ու հանկարծ Հենրիկի վեր պարզած ձեռքերի մեջ, ի ցույց բոլորի, ժողովածուն գտնում էր ծոցագրպանում իր պատվավոր տեղը։ Այսպիսին էր «օրենքը»։ Նրանք, որքան օրինախախտ լինեին, իրենց անփոփոխելի օրենքը պահպանում էին։
Ինձ համար ժողովածուն կարճ ժամանակ անց շատ սիրելի դարձավ։ Կարծես անծանոթ մի մարդու հետ էի մտերմացել, ու ինքն ինձ գաղտնիքներ էր բացել։ Կյանքում ունեցած դժվարությունների, ուրախ օրերի մասին էր պատմել։ Ես ինձ երեւակայում էի սպիտակ, խորացող բացատի միակ ճամփորդը, մոլորյալը՝ Դոն Քիշոտի եւ Սանչոյի հետ։ Քաջ Հիդալգոյին նվիրված բանաստեղծությունը վերհիշեցի։ Գրեթե բոլոր պոետների,— անխտիր,— Դոն Քիշոտին նվիրված բանաստեղծությունները իրականում իրենց նկարագրից էին փրցված, բայց վերագրում էին հավերժական ասպետին, որ այդպես էլ… չընթերցեց նրանցից եւ ոչ մեկի բանաստեղծությունը։
Հենրիկը, որ համքարությունում հումորի իր «մասնաբաժինն» ուներ, մի օր փորձեց կատակել՝ դիմելով գրախմբի ամենակռվազան ամենանեղացկոտին՝ բանաստեղծ Կառլեն Հակոբյանին. «Կառլեն, երեկ Դոնը զանգեց, գիրքս չի հավանել»։ Վերջինս սրտնեղությամբ կնճռոտվեց. «Նա ո՞ւմ է հավանում, որ քեզ հավանի»։ Երեւի ինչ–որ մեկի հետ էր շփոթել կամ լավ չէր լսել։ Համատարած ծիծաղից հետո միայն պարզվեց Դոնի իսկությունը։ Կառլենը սրճարանից, որ «4—րդ խանութ» էին կոչում, դուրս էր եկել ու, ընկերախմբին նայելով, բարեհոգի ժպտում էր։
Հետագայում հրատարակեց «Արեւի տաճար», «Մարտ առանց զենքի» եւ այլ ժողովածուներ, որտեղ նույն, ինչպես միշտ, իր իսկ խոսքով՝ «վերջին անգամ աղոթողի» նվիրվածությամբ էր ապրում… միշտ չհանդուրժելով «հորանջող կյանքով» ապրողներին, մանավանդ գրականության ու մշակույթի մեջ…
Կար ժամանակ, երբ… այսպիսի ժամանակ կար ու մարդիկ կային, որոնք ապրում էին այնպիսի պայմաններում, որ չէին զգում։ Իրենցը ներքին խանդավառությամբ ապրելու բանաձեւն էր։ Երբ պայթեց 88 թվականը, շատերի պես անհանգիստ էր։ Իր մեջ կրող հայության կանչին էր արձագանքում, հանրային կեցվածքն իրենից անբաժան էր։ Ազատության հրապարակում մեկ, թե մի քանի անգամ ելույթ ունեցավ։ Օրվա տրիբուն Վանո Սիրադեղյանը ելույթի ցանկություն ունեցող գրողների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չէր։ Եվ դա իր պատճառն ուներ։ Հենրիկի խոսքը զերծ էր պաթետիզմից, լուրջ խնդիրներ էր շոշափում՝ ինչ—որ ժողովրդին փոխանցվող հոգեւոր սնունդ կարելի է համարել։
Մոլեգին ու յուրովի էր սիրում Չարենցին, առանձնացնում հայ եւ համաշխարհային բանաստեղծներից։ Շատ էր խոսում «Երկիր Նաիրիից» եւ «Երեւանի ուղղիչ տնից», մեկնաբանում էր, կերպարների խոսքերից դրվագներ մեջբերում։ Եվ որքան հիշում եմ՝ վեպ էր գրում երեւանյան գաղութներից մեկի «գաղթաշխարհը» կամ ներաշխարհը ներկայացնող։ Կարծեմ ինքը «Կրիվոյ» կոչված թաղում էր ապրում։ Մեկ անգամ եղել եմ իրենց տանը։ Տիկին Էվելինայի (որը գերմանական գրականության եւ գերմաներենի գիտակ էր, համալսարանի դասախոս) հյուրասիրությունը վայելել եմ։ Շատ էր հպարտանում Մհեր զավակով, ու նրա բժիշկ դառնալը իր համար բաղձանք էր։ Երեւի հիշել էր հին իմաստնությունը. «Բանաստեղծը մարդկանց հոգին պետք է բուժի», խորհել էր, իսկ իր որդին՝ մարդկանց։
Արդյոք գրվե՞ց վեպը, որից հատվածներ լսել եմ. ինքը կարդում էր՝ ձայնին արտիստիկ հնչերանգներ տալով, ոչ տպավորություն գործելու նպատակով, այլ ներքուստ էր այդպիսին, կիրթ, հայերեն խոսքի ճշգրտությամբ ապրող։ Ես եւ Արմեն Մարտիրոսյանն էինք ունկնդիրը։ Արմենի կարծիքը իմանալու համա՞ր էր կարդում, թե՞ ինքնաոգեւորվելու, որ շատ բնորոշ էր իրեն եւ շատերին, որոնք ներքին պահանջ ունեին, հավատակիցներ՝ բազում։ Իրար գտնում էին, կարճ ժամանակում մտերմանում, ու շարունակվում էր կյանքի հորդահոսումը։ Առօրյայի պատնեշ չկար նրանց համար։ Բայց գրե՞ց, ավարտե՞ց վեպը, որ իր «Երեւանի ուղղիչ տնիցն» էր լինելու։ Հենրիկ Բաբախանյանը կյանքային բնազդներով օժտված մտավորական էր, պատանեկան տարիներին «շրջապատի տղա», երեւանյան բակային կռիվների ժամանակ «կողմեր» հանգստացնող, մինչեւ բանասիրական ընդունվելը, երբ արդեն աստիճանաբար սկսեց գերվել պոեզիայի կախարդանքներով… Ու այսպես ապրեց եւ ապրում է իմ հիշողություններում…

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

26-06-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO