Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան

Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցները փոխգործակցում են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Քույր դպրոցների համագործակցությունը «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում շուտով կավարտվի։ Բայց կազմակերպիչների համոզմամբ, այն կշարունակվի նաեւ ծրագրից դուրս։
Երեւանի եւ ՀՀ մարզերի երաժշտական եւ արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը մեկնարկել է հունիսի 19—ին։ Այն կշարունակվի մինչեւ հունիսի 27—ը։ Ծրագիրը իրականացվում է Երեւանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլյա Նիկոյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նպատակ ունի խթանելու մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջեւ համագործակցության, գործնական հմտությունների ձեռքբերման ու փորձի փոխանակման գործընթացը։ Դա էլ իր հերթին կնպաստի մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելիությանն ու մատչելիության ապահովմանը։
Ծրագրում ընդգրկված է երեւանյան եւ մարզային 20 դպրոց։ Նախաձեռնության շնորհիվ այդ դպրոցների միջեւ կհաստատվեն համատեղ համերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության, ստեղծագործական կապեր նաեւ հետագայում։
Մասնակից 500 երեխաների համար նախատեսված են ճանաչողական այցեր՝ Երեւանի եւ ՀՀ մարզերի պատմամշակութային ժառանգության ու տեսարժան վայրեր։ Իսկ Երեւանի մասնագետները մարզերում անցկացնում են վարպետության դասեր։ «Նախապես ուսումնասիրել ենք մարզային տվյալ դպրոցի պահանջարկը՝ ինչ մասնագետներ են ուզում, որ իրենց մոտ մեկնեն»,—նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ ծրագրի համար դպրոցների ընտրության հիմք է հանդիսացել դրանց ակտիվ գործունեությունը։ Մասնակիցների ընտրության սկզբունքն էլ եղել է բարձր առաջադիմությունը։ Ընտրվել են դպրոցի լավագույն սաները։
«Քույր դպրոց» ծրագիրն իրականացվում է առաջին անգամ։ Եվ Լ. Նիկոյանը մեծ հույս ունի, որ ծրագիրը շարունակական կլինի, եւ մյուս դպրոցներն ու աշակերտները եւս մասնակցության հնարավորություն կունենան։
«Դպրոցների միջեւ համագործակցությունը շատ կարեւոր է։ Սա եւս մեկ առիթ է ծանոթանալու միմյանց գործունեությանը։ Մանկավարժների, մասնագետների շփումները եւս շատ կարեւոր են։ Նաեւ տարվա ավարտին իրենց ամբողջ տարվա աշխատանքի արդյունքներն են ցույց տալիս բեմից։ Սա նաեւ առիթ է շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կարողությունների զարգացման համար»,—մեկնաբանեց նախարարության ներկայացուցիչը։
Իսկ թե արդյունավետ գործունեության առումով մարզերից որը կառանձնացնի՝ Նիկոյանն ընդգծեց, որ նրանցից յուրաքանչյուրն իր յուրահատկությունն ունի. «Ես չեմ կարող հիմա տարանջատել, ասել, որ ինչ—որ մի դպրոց զիջում է մյուսին։ Իսկ մարզային շատ դպրոցներ ոչ մի բանով չեն զիջում Երեւանի դպրոցներին։ Ակտիվ են, Երեւանի հետ կապը մշտապես կա»։
«Ես բարձր գնահատեցի վանաձորցի սաների ունակությունները։ Հաճելիորեն ապշած էի։ Շատ հավանեցի երեխաների ելույթները»,—իր տպավորությունները կիսեց Երեւանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն Անահիտ Վշտունին՝ պատմելով, որ ծրագրի շրջանակում հունիսի 19—ին իրենք գնացել են Վանաձոր, հունիսի 20—ին էլ Վանաձորից են իրենց մոտ եկել՝ պատասխան համերգով։ Ասում է՝ շատ լավ ծրագիր է. «Բարեկամացանք, ընկերացանք, երեխաները շփվեցին։ Միշտ հետաքրքիր է ուրիշ քաղաքում համերգով հանդես գալ, երեխաներն ավելի են ոգեւորվում, ավելի հաճույքով են սկսում աշխատել։ Իրենք միշտ կարող են մեզ մոտ գալ համերգներով։ Մենք էլ կարող ենք գնալ այնտեղ։ Բարեկամությունը շատ լավ բան է»։
Ծրագրից ունեցած ակնկալիքների մասին խոսելիս, Լիլյա Նիկոյանը նշեց, որ միշտ ավելին է ակնկալվում։ Բայց նաեւ ավելացրեց, որ նմանօրինակ ծրագրերի իրականացումը կարեւոր բաղադրիչ է ուսումնական գործընթացի համար։
Նիկոյանի խոսքերով, դա միակ ծրագիրը չէ, որ նախարարությունն իրականացնում է։ «Մշակութային կրթությունն ու դաստիարակությունը մեր գերակա ուղղություններից է։ Այդ առումով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են նաեւ մարզերի դպրոցներին։ Դրանք մշտապես մեր ուշադրության ներքո են՝ ուսումնամեթոդական գրականություն, երաժշտական գործիքների բաշխման գործընթաց։ Կապը մշտապես առկա է»,—տեղեկացնում է նա՝ ավելացնելով, որ ուսումնական գործընթացի ժամանակ առաջացած խնդիրները մշտապես իրենց ուշադրության ներքո է։ Օրինակ է բերում երաժշտական գործիքների մաշվածությունը կամ բացակայությունը ու ասում՝ դա ուսումնական գործընթացի վրա բացասաբար էր անդրադառնում։ Նա ընդգծում է, որ ելնելով դրանից, 2013թ. ծրագիր են ներդրել. «Դա երաժշտական ու արվեստի դպրոցներին գործիքների տրամադրման գործընթաց է, որի շրջանակում շուրջ 500 գործիք է տրամադրվել շնորհալի երեխաներին ու նոր բացվող դասարաններին։ Եվ ամեն տարի դպրոցներում բացվում է 10—12 դասարան՝ նախարարության տրամադրած գործիքներով։ Տրամադրվում է մասնագիտական լսումների արդյունքում։ Հայտարարում ենք մրցույթ, ցանկն ենք փակցնում՝ ինչ գործիքներ են գնվել տվյալ տարում։ Եվ մրցույթի արդյունքում բաշխում է կատարվում ըստ դպրոցների»։
Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լ. Նիկոյանը վստահեցնում է, որ երաժշտական ու արվեստի դպրոցներում երեխայի կրթություն ստանալու գործում շատ մեծ է ծնողի դերը։ Նկատում է, որ փոքր տարիքում շատ քչերը կարող են ասել՝ ինձ տարեք ջութակի կամ դաշնամուրի. «Ուստի ծնողի, ընտանիքի դերը շատ մեծ է։ Իհարկե, երեխայի ունակություններն էլ որոշիչ են»։
«Մեր դպրոցը բավականին մեծ է։ Շատ աշակերտներ ունենք եւ բոլորը սիրով են հաճախում։ Հիմա մեր երեխաները Իտալիայում մրցույթի են մասնակցում ու առաջին, երկրորդ տեղեր են գրավել։ Այնպես որ, մեծ հաճույքով ու մեծ սիրով են գալիս, ու կարեւորը կրթված մարդ են դառնում»,– բարձրաձայնեց Անահիտ Վշտունին։ Ասում է՝ պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան, կարեւորը կրթվածության մակարդակն է։

26-06-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO