Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ՆԱԽԱԳԱՀ


Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնն անցկացնել Հայաստանում

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին Ցյուրիխ քաղաքում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, նպատակ ունի ոգեշնչել եւ կրթել հետազոտողների նոր սերնդին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
STARMUS—ի 5—րդ փառատոնին այս տարի մասնակցում են տիեզերագնացության «Ապոլոն» ծրագրի մասնակից 7 տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի 12 դափնեկիրներ եւ արվեստի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, որոնք քննարկումներ են անցկացնում մասնավորապես միկրոբիոլոգիայի ու կենսաքիմիայի, աստղագիտության եւ նեյրոգիտության վերաբերյալ։
Փառատոնը բացել է նրա գաղափարի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտում։
Ելույթով հանդես է եկել հետազոտության, գիտության եւ նորարարության գծով եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում փառատոնը համարել է ֆանտաստիկ երեւույթ, որը միավորում է գիտնականների ու արվեստագետների։ «Բոլորը մտածում են, որ սա մեր՝ քաղաքական գործիչների վայրը չէ։ Բայց ես այստեղ եմ մի քանի պատճառով։ Դրանցից առաջինը կանվանեմ երազանք, երազանք, քանի որ Գարիկը երազող է։ Նա խենթ բաների մասին է երազում, եւ դրանք իրականություն են դառնում»,—նշել է նախագահը։
Խոսելով STARMUS—ի մյուս բաղադրիչի՝ արվեստի, մասնավորապես, երաժշտության ազդեցության մասին, նա նշել է, որ Բեռլինի պատը, մյուս պատնեշները չափազանց ցածր էին արգելափակելու երաժշտությունը. «Կարծում եմ՝ այդ երաժշտությունը հսկայական ազդեցություն է ունեցել աշխարհը, Խորհրդային Միությունը փոխելու, շատ ազգերի, այդ թվում եւ իմ ազգն անկախ ու ազատ դարձնելու գործում»։
Փառատոնին ներկա գտնվելու կարեւոր պատճառը նա վերնագրել է «STARMUS եւ Հայաստան»։ «Ես հրավիրում եմ հաջորդ՝ վեցերորդ STARMUS—ին գալ Հայաստան։ Ուրախ կլինենք բոլորիդ՝ գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, երաժիշտների, արտիստների, քաղաքական գործիչների տեսնել Հայաստանում,—ընդգծել է նախագահը՝ նշելով, որ Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է։–Ես շատ ուրախ կլինեմ ցույց տալ ձեզ յուրահատուկ կրթական վայրեր, քանի որ ձեր թեմաները՝ տեխնոլոգիաները, երաժշտությունը, կրթությունը, մարդկանց ավելի են մոտեցնում գիտությանը»։ Նախագահը խոսել է նաեւ ավելի քան 2800—ամյա Երեւանի, ինչպես նաեւ Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի մասին՝ մասնավորապես նշելով. «Հայերը 4500 տարի առաջ նայում էին երկնքին, գրանցում էին տվյալները քարերի վրա։ Ուզում եմ ձեզ ցույց տալ նաեւ հայտնի Բյուրականի աստղադիտարանը։ Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը»։
Հայաստանի նախագահը ներկայացրել է նախագահական նոր նախաձեռնությունները, որոնցից մեկը կոչվում է ATOM (Advanced tomorrow) եւ ունենալու է մի քանի բաղադրիչ։ Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ եւ համալսարաններ, ստեղծվելու է նաեւ «Վաղվա թանգարան», ոչ թե անցյալի գիտության ու տեխնոլոգիաների, այլ՝ ապագայի թանգարան։
Մյուս նախաձեռնությունը «Մեծ պայթյուն» անվանումով նախագահական նոր մրցանակի հիմնումն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հանձնվելու է ամեն տարի՝ նորարարությունների, գիտության, տեխնոլոգիաների, կրթական ոլորտներում այն նվաճումների համար, որոնք մեծ պայթյունի ազդեցություն կունենան 21—րդ դարի վրա։ Նախագահը STARMUS—ի հիմնադիրներին եւ անդամներին՝ հայտնի երաժիշտների, գիտնականների, աստղագետների, հրավիրել է ընդգրկվել ստեղծվելիք խորհրդի կազմում՝ արդեն հաջորդ տարվա հաղթողներին որոշելու համար։
Ցյուրիխյան փառատոնի շրջանակում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ հայտարարվել են 2019 թվականի Սթիվեն Հոքինգի մեդալին արժանացածների անունները։ Բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս—տեսաբանի անունը կրող մեդալը շնորհվում է նրանց, ովքեր ներդրում են ունեցել արվեստի միջոցով գիտությունը եւ գիտական բացահայտումները ներկայացնելու ու տարածելու գործում։

Հանդիպումներ Ցյուրիխում

Ցյուրիխում անցկացվող փառատոնի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է հետազոտությունների, գիտության եւ նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ։
Նրանք անդրադարձել են Հայաստանի՝ հետազոտությունների եվրոպական տարածքին ինտեգրվելու, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու, ինչպես նաեւ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում եւ մշակումներում ակտիվ դերակատարությամբ հանդես գալու հնարավորություններին։ Խոսվել է նաեւ Եվրամիության՝ հետազոտությունների եւ նորարարության ոլորտների զարգացմանն ուղղված «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։

***
Արմեն Սարգսյանը զրուցել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս—տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանակակից աշխարհում գիտության դերի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացման միտումների շուրջ։ Նախագահն աշխարհահռչակ գիտնականին հրավիրել է STARMUS—ի 6—րդ փառատոնի շրջանակում այցելել Հայաստան։

***
Հայաստանի նախագահը  հանդիպել է նաեւ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը։ Խոսքը մասնավորապես վերաբերել է նախագահական նոր՝ ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը։ Նախատեսվում է, որ մի քանի բաղադրիչից բաղկացած այս նախաձեռնության շրջանակում ստեղծվելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ եւ համալսարաններ, կստեղծվի նաեւ ապագայի թանգարան։

26-06-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO