Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԶԱՆԱԶԱՆ


Դրանից ավելին անել չէինք կարող

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «ՀՀ»—ին տված հարցազրույցում առավելագույնին մոտ որակեց մեր մարզիկների ելույթները եվրոպական խաղերում՝ ներկայացնելով որոշ մանրամասներ, այդ թվում՝ առաջիկա աշխարհի առաջնության մասին։
—Ինչպե՞ս դասավորվեցին Ձեր սաների մասնակցությամբ եզրափակիչները։
—Ամեն ինչ սպասածից լավ դասավորվեց։ Մենք տրամադրվել էինք անհաշտ պայքարի։ Վահագն Դավթյանը հիրավի չնչին տարբերությամբ զիջեց ոսկե մեդալի համար մրցավեճում։ Իսկ Արթուր Դավթյանը պարզապես գերազանցեց սպասելիքները. այնպիսի ցատկեր կատարեց, որ կրկնելու դեպքում ցանկացած մրցաշարում՝ ներառյալ օլիմպիական խաղերը, կարող է մրցանակային տեղ գրավել։ Այդ են վկայում նրա վաստակած բավականին բարձր միավորները։ Դրանից ավելին մեր մարզիկները չէին կարող անել, քանզի նախապես հայտնի էր, որ օղակների վրա վարժությունում մեր երկու մասնակիցներից միայն մեկը կարող է անցնել եզրափակիչ։
—Ինչպե՞ս ստացվեց, որ բազմամարտի եզրափակիչ մրցումներում 3 երկիր ունեցան երկուական մասնակից, այն դեպքում, երբ հայտարարվել էր, որ վճռական փուլում յուրաքանչյուր թիմ կարող է ներկայացված լինել 1 մարզիկով։
—Բազմամարտի պարագայում այդ որոշումը վերանայվեց, այլապես Արթուրը 3—րդ տեղը կգրավեր։ Նա գերազանցեց նույնիսկ որակավորման փուլի իր արդյունքը։ Վերջին վարժությունը պտտաձողի վրա էր, որը մեր ամենաթույլ գործիքն է։ Հենց այդ մրցաձեւի արդյունքներով էլ զիջեց դիրքերը եւ դուրս մնաց մրցանակային եռյակից։ Ամեն դեպքում՝ անչափ գոհ եմ նրանից։
—Որո՞նք են այս երեք մարզիկներին վերաբերող Ձեր առաջիկա ծրագրերը։
—Սկսում ենք պատրաստվել սեպտեմբերի վերջին նախատեսված աշխարհի առաջնությանը, որում վճռվելու է օլիմպիական ուղեգրերի հարցը։ Վերստին մտադիր ենք պատրաստվել Թբիլիսիում։ Մինչ այդ՝ օգոստոսին, Իսրայելում կմասնակցենք միջազգային մրցաշարի, որտեղ հանդես կգան հենց Վահագն ու Արթուր Դավթյանները։ Ճիշտ է, համաշխարհային ստուգատեսին Վահագնի փոխարեն կմասնակցի Հարություն Մերդինյանը, որին կընկերակցեն Թովմասյան եւ Դավթյան Արթուրները, քանզի մեզ հատկացված է առավելագույնը երեք տեղ։
—Բայց, չէ՞ որ Եվրոպական խաղերում Վահագնը առաջ անցավ Թովմասյանից։
—Դեռ անցյալ տարվանից պայմանավորվել էինք, որ այդ երկու մարզիկներից աշխարհի առաջնությանը մասնակցելու է նա, ով ավելի շատ հաղթանակ կգրանցի նախատեսված 4 մրցումներում։ Թովմասյանը Վահագնին շրջանցել է Քոթբուսում եւ Քաթարում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլերում եւ Հայաստանի առաջնությունում։ Այդպես է որոշվել մարզչական խորհրդում, եւ մարզիկները տեղյակ են այդ մասին։ Կարծում եմ, դա ընտրության ամենաօբյեկտիվ եւ արդարացի միջոցն է։
—Փաստորեն, դրանով Վահագնը զրկվո՞ւմ է օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից։
—Նա կմասնակցի Գերմանիայում եւ Քաթարում նախատեսված աշխարհի գավաթի հերթական մրցումներին։ Ճիշտ է, դրանցում շանսերը գրեթե զրոյական են, բայց, ամեն դեպքում, հնարավորություն ունենալու է։ Եվ հետո՝ Վահագնը ուսի վնասվածք ուներ։ Իրականում Արթուրը եւ Վահագնը կատարողական վարպետությամբ անչափ մոտ են իրար։ Այս մրցումներում Արթուրը պարտվեց 0,1 միավորի արժողության մեկ սխալ քայլ կատարելու պատճառով։
—Հետեւե՞լ եք այդ ընթացքում աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցած Գագիկ Խաչիկյանի ելույթներին։
—Անշուշտ։ Նա պարզապես բաց թողեց նժույգթափի վրա վարժությունից մրցանակային տեղ գրավելու հնարավորությունը, քանզի սպասածից 0,3 միավորով ցածր բարդության վարժություն կատարեց։ Նրա ելույթն ուղղակի չստացվեց, բայց Գագիկը չշփոթվեց ու ավարտին հասցրեց կատարումը։ Այդ վրիպման պատճառով բավարարվեց 4—րդ տեղով, բայց ուրախ եմ, որ այդպիսի փոխարինող է աճում։ Ի դեպ, հուլիսի 3—ին համաշխարհային ունիվերսիադայում մեկնարկելու է Արթուր Ավետիսյանը, որը բավականին ուժեղ է օղակների վրա վարժությունից։ Կան եւ այլ հեռանկարային մարմնամարզիկներ, որոնցից Ժորա Սմբատյանը խոստումնալից բազմամարտիկ է, բայց անորոշ ապագայով, քանզի զորակոչվելու է բանակ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

03-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO