Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Առաջնայինը Արցախի անվտանգությունն է

Ադրբեջանի ռասիստական նկրտումների պատճառով Հայաստանը չի մասնակցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ նիստին

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախ, որտեղ հանդիպումներ են նախատեսված երկրի ղեկավարության, մասնավորապես Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դա կանոնավոր գործառույթ է, որը մշտապես իրականացվում է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ կամ հետո։ «Սա իրականացվում է Արցախն առավել ներգրավված պահելու գործառույթն իրականացնելու համար, սակայն այն որեւէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցին, եւ, բնականաբար, այս հանդիպման ընթացքում նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին։ Այդ հարցերը քննարկվելու են Արցախի ղեկավարության հետ»,–ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին, Նաղդալյանն ընդգծեց, որ Ֆրանսիա—Ադրբեջան հարաբերությունները, հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում, մշտապես Հայաստանի ուշադրության կենտրոնում են։ «Տարածաշրջանում սպառազինության մրցավազքի առնչությամբ մենք մշտապես հետամուտ ենք լինելու եւ այդ մասին բարձրաձայնելու ենք ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում»,–ասաց մամուլի խոսնակը։
Նշենք, որ դեռեւս փետրվարի 5—ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր, որ ի տարբերություն այլ երկրների, Ֆրանսիան միակն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները եւ Ադրբեջանին երբեւէ այնպիսի զենք չի վաճառի, որը կարող է օգտագործվել Արցախում։ «Կարեւոր է, որ Ֆրանսիան իրապես հետամուտ լինի այս հարցում եւ ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որեւէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ինչպես նաեւ տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը»,–շեշտեց Նաղդալյանը։
Հունիսի 20—ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումն արվել է հանդիպմանը նախորդած ժամանակաշրջանում իրավիճակին, լարվածության թուլացմանը եւ վերադարձին այն իրավիճակին, որը հնարավոր էր եղել ձեւավորել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։ «Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններով հաստատվել էր օպերատիվ կապ, որն իր մեջ միջադեպերի կանխարգելման եւ դրանց արձագանքման տարրեր էր պարունակում։ Ուստի հիմա անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել այդ մեխանիզմը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ամրապնդել նաեւ հրադադարի ռեժիմը»,– ասաց Նաղդալյանը։ Այդ ամենի մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել այս տարվա Վիեննայի հանդիպման, ինչպես նաեւ 2016 թվականի Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի գագաթնաժողովների ժամանակ։
ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով, այս ամենը ցույց է տալիս, որ մեզ համար խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորումն առաջնահերթություն է, եւ մենք չենք հավատում, թե հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե առկա է իրադրության լարում։ «Այն ենթադրությունը, թե Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է։ Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, թե Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը եւ անվտանգությունը»,–ասաց Նաղդալյանը՝ շեշտելով, որ բացառվում է միակողմանի զիջումների սցենարի հավանականությունը։
Վաշինգտոնյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ օգտագործվել էր «բովանդակային բանակցություններ» եզրույթը, որն առաջին անգամ չի օգտագործվում համանախագահների բառապաշարում։ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանելով եզրույթի բովանդակությունը, նշեց, որ այն պետք է հասկանալ բանակցությունների համար համապատասխան միջավայրի մթնոլորտ ձեւավորելու անհրաժեշտության համատեքստում, այսինքն՝ կողմերը պետք է շարունակեն քայլեր ձեռնարկել նման միջավայր ձեւավորելու ուղղությամբ, որոնք են՝ ռիսկերի նվազեցումը, միջադեպերի հետաքննման եւ դրանց արձագանքման, ինչպես նաեւ փոխվստահության մեխանիզմների ներդրումը։

Բաքվի հայատյացության հերթական դրսեւորումը

Հունիսի 30—ից հուլիսի 10—ը Բաքվում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43—րդ նիստը, որին ՀՀ պատվիրակությունը որպես դիտորդ մասնակցելու հրավեր էր ստացել։ Այս առնչությամբ հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ—ին՝ հյուրընկալող պետությունից ՀՀ պատվիրակության մասնակցության համար անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ ստանալու համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների եւ ընդհանրապես ազգությամբ հայերի՝ այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը, ինչպես նաեւ այդ երկրում ամենօրյա ռեժիմով իրականացվող հակահայկական քարոզն ու խտրական վերաբերմունքը էթնիկ հայերի նկատմամբ։
«Մենք այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ ենք եղել քարտուղարության հետ, եւ քարտուղարության կողմից մշտապես ջանքեր են գործադրվել հյուրընկալող իշխանություններից ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքները։ Սակայն ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28—ին հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում, ըստ էության, Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցառումներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր եւ մասնակցությունը տվյալ միջոցառմանն ապահովելու համար»,–պարզաբանեց Նաղդալյանը։ Այսպիսով, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությունը տվյալ միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ մշակութային եւ բնական համաշխարհային ժառանգության կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության նիստին մասնակցելու իրավունքների իրականացումը։ Այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ—ի ղեկավարությանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանի արատավոր գործելաոճին, ինչպես նաեւ հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ։
Ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր շրջանառվել, թե ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտոնեն իբր հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախ փորձագիտական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ ՅՈՒՆԵՍԿՕ—ում ՀՀ ներկայացուցիչը լուրը հրապարակելուց անմիջապես հետո կապ է հաստատել գլխավոր քարտուղարի տեղակալ Օտոնեի հետ եւ վերջինս հերքել է ադրբեջանական մամուլում իրեն վերագրվող տեղեկատվությունը՝ Արցախ առաքելություն ուղարկելու մասին։ Օտոնեն նշել է, որ ինքը, ի պատասխան հնչած հարցին, խոսել է ընդհանրապես ՅՈՒՆԵՍԿՕ—ի՝ առաքելություններ ուղարկելու պրակտիկայի մասին եւ նշել, որ տվյալ առաքելությունն ուղարկելու համար անհրաժեշտ է, որ շահագրգիռ կողմերը համապատասխան դիմում ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ—ին։ Նա նաեւ նշել է, որ առաքելության իրականացման համար անհրաժեշտ են ապահովել անվտանգության միջոցներ։ «ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր տնօրենի տեղակալի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու մասին որեւէ խոսք չի եղել։ Օտոնեի դիտարկմամբ, իր մեկնաբանությունը շատ պարզ է եղել եւ չպետք է որեւէ տարընթերցման տեղիք տար»,–ասաց Նաղդալյանը։
ՀՀ—ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ՝ պարզաբանումնների համար։ Դրա պատճառը մի քանի օր առաջ «Հետք»—ի լրագրողի հոդվածն էր այն մասին, որ Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծել Շվեյցարիա մուտքի արտոնագիր ստանալու համար, եւ դեսպանատան կողմից անգամ հաշվի չի առնվել ՀՀ ԱԳՆ—ի տրամադրած նոտան։ Լրագրողը ստիպված է եղել մեկնել Թբիլիսի, որտեղ Շվեյցարիայի դեսպանատունը շատ արագ տրամադրել է մուտքի արտոնագիրը։ Նշենք, որ ՀՀ—ում Լեհաստանի դեսպանատունը մուտքի արտոնագրեր է տրամադրում ոչ միայն Լեհաստան, այլեւ Շվեյցարիա, Սլովակիա, Սլովենիա այցելությունների համար։
«Այս հարցը մենք դիտում ենք առավել լայն՝ ԵՄ—ի հետ վիզաների դյուրացման գործընթացի համատեքստում։ Այդ գործընթացի որեւէ դրույթի կատարման թերացումները մեզ համար անընդունելի են, եւ մենք խստորեն անդրադառնալու ենք այս հարցին»,–ասաց Նաղդալյանը՝ նշելով, որ ԵՄ—ի հետ հարաբերություններում հայկական կողմը մշտապես ընդգծում է մարդկանց միջեւ շփումների խրախուսման կարեւորությունը, եւ այս հարցին մշտապես հետամուտ են լինելու։

04-07-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO