Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հաղթական մեկնարկ

Երեւանի «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբը հաղթանակով մուտք գործեց միջազգային մրցաշար։ Հայաստանի վերջին առաջնության հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման անդրանիկ փուլի առաջին խաղում սեփական դաշտում 2։1 հաշվով առավելության հասավ շվեդական ԱԻԿ—ի նկատմամբ՝ ստանալով պայքարը շարունակելու դեռեւս տեսական, բայց իրական հնարավորություն։
Այս հանդիպումը նաեւ «Արարատ Արմենիայի» միջազգային նորամուտն էր, որը հիմա արդեն կարելի է ստացված համարել։ Չնայած նախամեկնարկային բոլոր մտահոգություններին՝ դաշտի տերերն ընդհանուր առմամբ հաճելի տպավորություն թողեցին։ Ընդ որում՝ ոչ այնքան խաղի որակի առումով, որքան տրամադրվածությամբ ու պայքարին անմնացորդ նվիրումով։ Եվ իրոք, մեր թիմի ֆուտբոլիստներն անզիջում պայքար մղելով դաշտի յուրաքանչյուր հատվածում, յուրաքանչյուր գնդակի համար եւ դրան գումարելով միմյանց համերաշխորեն օգնելու եւ թիմակցին ապահովագրելու օրինակելի մոտեցում՝ լրացրին տակավին ոչ լիարժեք պատրաստականությունից բխող թերությունները։ Այդ առումով պետք է նշել, որ նրանց մոտ այնքան էլ չզգացվեց խաղային փորձի պակասը, որին նախախաղային ասուլիսում անդրադարձել էր նաեւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Փոխարենը, հատկապես երկրորդ խաղակեսում նրանց գործողություններում որոշակի հոգնածություն նկատվեց, ինչը, թերեւս, բացատրվում է դեռեւս ոչ լիարժեք ֆունկցիոնալ պատրաստականությամբ կամ, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստների տարբեր աստիճանի մարզվածությամբ։ Ի դեպ, հավանաբար, այդ բոլոր ռիսկերից ելնելով՝ գլխավոր մարզիչն ընտրել էր հավասարակշռված կազմ եւ հնարավորինս համաչափ հագեցրել խաղային բոլոր օղակները։ Իսկ շվեդներն առանձնապես չտպավորեցին ու ամենեւին էլ չես ասի, թե մրցակցային փորձով ու այլ որակներով նրանք գերազանցեցին մեր երկրի չեմպիոնին։
Անդրադառնանք բուն խաղին։ Դաշտի տերերը բավականին ակտիվ սկսեցին այն եւ արդեն 3—րդ րոպեին բացեցին հաշիվը։ Արագ հակագրոհի ժամանակ շվեդների պաշտպան Ռոբերտ Լունդստրյոմը սեփական տուգանային հրապարակում թիկունքից հրեց կենտրոնից հարվածային դիրք դուրս եկող Զաքարիա Սանոգոյին՝ «Արարատ Արմենիայի» եւ Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողին։ Դա չվրիպեց խորվաթ մրցավար Դույե Ստրուկանի հայացքից, եւ նա անվարան նշանակեց 11 մետրանոց հարված, որը վստահորեն իրացրեց Պետրոս Ավետիսյանը։ Այդքանով, սակայն, սկանդինավների, իսկ ավելի ստույգ՝ Լունդստրյոմի անախորժությունները չավարտվեցին։ 13—րդ րոպեին նա վերստին աչքի ընկավ կոպիտ խաղով եւ երկրորդ անգամ ստանալով դեղին քարտ՝ միանգամից հեռացավ հանդերձարան։
Թվում էր, մարզական հաջողությունը լիաբերան ժպտում է «Արարատ Արմենիային»։ Բայց, արի ու տես, որ մրցակիցը 10 հոգով սկսեց ավելի լավ խաղալ, քան դա անում էր ամբողջական կազմով։ Եվ 39—րդ րոպեին անկյունայինի խաղարկության արդյունքում Չինեդու Օբասին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Այնուհանդերձ, կողմերը հանգստի գնացին երեւանցիների մեկ գոլի առավելությամբ։ Վերջին գրոհի ժամանակ դարձյալ Պետրոս Ավետիսյանը Անտոն Կոբյալկոյի հարված—փոխանցումից հետո գնդակն ուղղեց ցանցի մեջ։ Ընդմիջումից հետո խաղադաշտում ծավալվեց հիմնականում դիրքային պայքար, եւ հայկական ակումբը կարողացավ պահել հաղթական հաշիվը։
Այս զույգի հաղթողը կորոշվի հուլիսի 17—ին Շվեդիայում կայանալիք պատասխան խաղում։ Իսկ այսօր Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ելույթներն են սկսելու «Բանանցը», «Ալաշկերտը» եւ «Փյունիկը«, որոնց մրցակիցներն են լինելու համապատասխանաբար սերբական «Չուկարիչկին» եւ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիա» ու «Շկուպի» ակումբները։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

10-07-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO