Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Գիտության սկզբնավորումը. Թեյլորի դասերը

Կառավարման գիտության հիմնադիր Ֆրեդերիկ Ուինսլոու Թեյլորը (1856–1915) հեշտ կյանքով չի ապրել։ 18 տարեկանում պատրաստվել է ընդունվել Հարվարդի համալսարանը՝ ձգտելով իրավաբանի մասնագիտությանը, սակայն աչքերի հիվանդությունը խափանել է մտադրությունը։ Աշխատանքային կենսագրությունն սկսել է որպես սեւագործ բանվոր, այնուհետեւ, անցնելով ծառայողական առաջխաղացման երկար ուղի եւ կարողանալով ավարտել Ստիվենյան տեխնոլոգիական ինստիտուտը (երեկոյան ուսուցմամբ), դարձել է պողպատագործարանի գլխավոր ինժեներ։
Նրա թիրախը «զինվորավարի»՝ չկամությամբ աշխատանքն էր, երբ աշխատողը հնարավորինս խուսափում է գործից՝ ներշնչելով ղեկավարությանը թե աշխատում է առավելագույն լարվածությամբ։ Սա Թեյլորը դիպուկ որակել է որպես «նախաձեռնության եւ խթանման» համակարգ, որտեղ ձեռնարկատերերը, կազմակերպիչները, ծանոթ չլինելով տվյալ մասնագիտությանը, ամեն կերպ փորձում են խթանել աշխատողներին՝ ի պատասխան ակնկալելով վերջիններիս նախաձեռնության եւ եռանդի դրսեւորում։ Սակայն չկամությամբ աշխատանքը ի չիք է դարձնում այս սպասումները, եւ արտադրողականությունը, որպես կանոն, իջնում է ոչ թե նույնիսկ միջին աշխատողի, այլ ամենավատ աշխատողի մակարդակին։ Թեյլորի ծառայությունը այն է, որ նրա համակարգը հնարավորություն ընձեռեց դուրս գալու փակուղուց։
Թեյլորիզմի էությունը բնորոշվում է որպես «ժամանակի եւ շարժման չափում»։ Հիմնական գաղափարը աշխատանքային ամեն մի գործողության կատարման այն «միակ լավագույն եղանակն» է, որը պետք է գտնել ժամանակաչափման միջոցով եւ դարձնել նորմ բոլորի համար։ Ոչ թե նախկինի պես ամեն ոք աշխատի ինչպես կարող է՝ իր փորձառությամբ, այլ յուրաքանչյուր գործողության համար ղեկավարությունը պետք է գտնի գիտական հիմքերը, այսինքն՝ դրա կատարման այդ միակ եղանակը։ Ամեն մեկին պետք է հստակ տրվի օրվա անելիքը՝ «դասը» (փաստորեն պլանավորման բաժինները այստեղից են ծնունդ առել)։ Ձեռնարկության վարչակազմը պարտավոր է ճիշտ ընտրել աշխատողներին, որպեսզի իրագործվի հիմնական պահանջը՝ յուրաքանչյուր աշխատող՝ իրեն համապատասխան տեղում։
Իհարկե, թեյլորիզմի մեջ կան տեխնոկրատական գծեր (որոնք ոչ այնքան բուն տեսությունից են բխում, որքան գործադրման պատմական պայմաններից ու տեխնիկական հիմքերից). ժամանակակից տեսաբանները մերժում են «միակ լավագույն եղանակի» հիմնադրույթը որպես աշխատողի դերը նսեմացնող մոտեցում, քննադատում են «տնտեսական մարդու» թեյլորյան հայեցակետը որպես աշխատանքի կենսական իմաստը նեղացնող—աղքատեցնող ըմբռնում։ Փաստն այն է, սակայն, որ թեյլորիզմը, շնորհիվ իր դրական կողմերի, ապահովեց տնտեսական եւ սոցիալական մեծ առաջընթաց։ Իսկ անգամ բացորոշ հակաթեյլորիզմի մեջ կարելի է հանդիպել Թեյլորի առանձին արժեքավոր գաղափարների յուրօրինակ շարունակության։ Այժմ ձայնը տանք գիտական մենեջմենթի հիմնադրին։
n Մինչ այժմ վարչարարությունը չի դիտվում որպես արվեստ, որի հիմքում ընկած են նույնքան ստույգ եւ հստակ օրենքներ, ինչպես ճարտարագիտության մեջ, եւ որն անհրաժեշտ է նույնքան խնամքով ուսումնասիրել եւ քննարկել։ Մինչեւ այժմ վարչարարությունը մնում է անձի հարց, եւ հնացած այդ հայացքը հանգում է այն բանին, թե քանի որ հարմար մարդ է գտնվել, ապա կառավարման մեթոդները լիովին պետք է թողնել նրա հայեցողությանը։
n Կառավարման մեխանիզմը ոչ մի կերպ չի կարելի շփոթել կառավարման էության կամ նրա հիմնական փիլիսոփայության հետ։ Միանգամայն նույնական մեխանիզմը կարող է մի դեպքում հանգեցնել կործանարար, մեկ այլ դեպքում՝ ամենաբարենպաստ արդյունքների։ Միեւնույն մեխանիզմը, որ գերազանց արդյունք է ապահովում գիտական կառավարման հիմնական սկզբունքներին համապատասխան գործադրվելիս, բերում է անհաջող եւ աղետալի հետեւանքների, եթե գործադրողները սխալ են ըմբռնում այդ սկզբունքները։
n Եթե կատարվող աշխատանքը իր բնույթով բարդ է, ապա լավագույն կազմակերպվածությունը վատ սարքավորման պարագայում շատ ավելի լավ արդյունքներ է տալիս, քան թե լավագույն սարքավորումը՝ վատ կազմակերպվածության պարագայում։
n Ամենապարզ ողջամտությունը պահանջում է այնպես դասավորել աշխատանքային ժամերը, որ մարդիկ իրոք աշխատեն աշխատանքի ժամերին եւ հանգստանան հանգստի ժամերին, այլ ոչ թե մեկը մյուսին խառնեն։
n Ձգտումը դեպի անձնական օգուտը միշտ եղել է եւ կլինի ամեն մի աշխատանքի շատ ավելի ուժեղ դրդապատճառ, քան ընդհանուրի բարօրության մասին դատողությունները։ Փոքրաթիվ դատարկապորտներն ու անբանները, որոնք աշխատում են իմիջիայլոց, սակայն բոլորին հավասար օգտվում են շահույթից, անխուսափելիորեն ազդում են (անկախ շահույթին մասնակցելու որոշակի ձեւից) ամենալավ աշխատողների վրա՝ իջեցնելով վերջիններիս արտադրողականությունը իրենց մակարդակին։
n Բոլոր միջոցառումների հիմքում ընկած է մի ընդհանուր սկզբունք, որ պետք է ճշտորեն հաշվի առնի յուրաքանչյուր ոք, ով հատկապես հետաքրքրվում է մարդկային աշխատանքի կառավարմամբ. որպեսզի պարգեւատրումը ցանկալի արդյունավետություն ապահովի՝ խթանելով բանվորներին աշխատանքում եռանդի առավելագույն դրսեւորման, այն պետք է շատ արագ հետեւի բուն աշխատանքի կատարմանը։
n Կառավարման գլուխ պետք է կանգնած լինի լավատես, վճռական եւ աշխատասեր տնօրենը, որն անձամբ ունակ է ոչ միայն շատ աշխատելու, այլեւ համբերատար սպասելու։
n Այն ձեռնարկատերը, որը գործարանում շրջում է լայքե ձեռնոցներով ու զգուշանում է ձեռքերը կամ հագուստը կեղտոտելուց, բանվորների հետ խոսում է գոռոզամիտ—հովանավորչական տոնով կամ նրանց հետ առհասարակ չի խոսում, նմանօրինակ ձեռնարկատերը երբեք չի իմանա բանվորների իրական մտքերն ու հույզերը։
n Ոչ մի համակարգ, անգամ ամենից լավը, չի կարելի գործադրել չափից դուրս անշեղորեն։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

12-07-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO