Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ձեւակերպումները չպետք է լինեն միակողմանի

ԱԺ պատվիրակությունն իր մտահոգությունն է հայտնել

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն այցի ընթացքում քննարկում է ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարարի՝ ավելի վաղ Բաքվում արած հայտարարության վերաբերյալ։ «Ընդհանուր առմամբ արտաքին գործերի նախարարության հետ քննարկել եւ մեր մտահոգությունն ենք հայտնել, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Բաքվում հայտարարություն էր արել, որում սատարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չնշելով ազգերի ինքնորոշման իրավունքը։ Դա մտահոգության առիթ տվեց, եւ դրա վերաբերյալ բավականին հետաքրքիր ու անկեղծ քննարկում ունեցանք։ Կարող եմ ասել, որ արդյունքը եղավ այն, որ Լեհաստանի ԱԳՆ—ն, համենայնդեպս այդ պաշտոնյայի մակարդակով, մեզ հավաստիացրեց, որ այսուհետ արտաքին գործերի նախարարությունը կլինի ավելի ակտիվ ուշադիր ու հավասարակշռված իր հայտարարություններում»,–ներկայացրել է պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը։
Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը լեհական կողմի հետ քննարկվել է նաեւ Հայաստան—Լեհաստան հարաբերությունները՝ Արեւելյան գործընկերության համատեքստում։ Բավականաչափ ուշադրություն է դարձվել Արեւելյան գործընկերության ապագային, թե դա ինչպես է տեսնում Լեհաստանը։ Հայկական կողմը եւս արտահայտել է իր տեսլականը։
Անդրադարձ է եղել նաեւ վիզաների ազատականացման հարցին։ Պատվիրակության անդամները տարբեր տպավորություններ են ստացել այդ քննարկումներից։
Պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի տպավորությամբ՝ վիզաների ազատականացման հարցում լեհերը չեն օգնի Հայաստանին։ «Նրանք կոնկրետ հարցադրումներ ունեն մեր արտաքին քաղաքականության, մեր հանձնառությունների վերաբերյալ։ Եվ, ուրեմն, սպասումները տեղին չեն, եկեք արձանագրենք, որ դրանք պետք է ավելի զուսպ լինեն»,—ասել է Բաբաջանյանը։
Պատվիրակության մեկ այլ անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հիշեցրել է, որ վիզաների ազատականացման հարցի քննարկման ժամանակ կար հստակ մեսիջ։ «Դա այն էր, որ Հայաստանի վիզաների ազատականացման հարցը որեւէ կերպ չպետք է կապվի այլ երկրների վիզաների ազատականացումից հետո ունեցած դեպքերի հետ։ Այսինքն՝ պետք է հասկանանք, որ ամեն երկիր ուրույն դեմքով ու դեպքով է քննվելու»,–ասել է նա։
Պատգամավորը դա համարում է շատ լավ ուղերձ։ Ավետիսյանը կարեւոր է համարել նաեւ ԼՂՀ—ի հակամարտության վերաբերյալ հավասարակշռված տեսակետներ հայտնելու մասին հարցի քննարկումը։ Նա քննարկման այդ ձեւաչափը համարել է հայ—լեհական հարաբերությունների զարգացան համար կարեւոր։

12-07-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO