Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինչու դեռեւս չի գործարկվում Մեղրիի ազատ տնտեսական գոտին

Հողերի աճուրդների ու ձեւակերպումների հետ կապված խնդիրները խոչընդոտում են գործընթացը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտի է այցելել եւ կարեւորել գոտու կիրառական եւ տնտեսական նշանակությունը ոչ միայն մարզի, այլեւ ողջ երկրի համար։ Նա նշել է, որ մեծ թվով ընկերություններ հետաքրքրված են գոտու ստեղծմամբ եւ գործարկմամբ, եւ այն կարող է որպես տարանցիկ վայր կիրառվել իրանական շուկա մուտք գործելու համար։ Նա նշել է, որ որոշ դեպքերում կարող է անձամբ աջակցել, օգտակար լինել, օրինակ՝ օգնել Կապանի փոքր ձեռնարկություններին նոր շուկաներ գտնելու հարցում։ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին հնարավորինս արագ կգործարկվի։
Ե՞րբ իրականում կշահագործվի Մեղրիի տնտեսական գոտին, որի տնտեսական էֆեկտի եւ հավակնոտ ծրագիր լինելու մասին բազմիցս է խոսվում։ Այն, որ ԱՏԳ—ն իսկապես առաջացրել է ներդրողի հետաքրքրությունը, անվիճելի է՝ հասկանալով նրա մի շարք առավելությունները, ինչը շահագործողին հնարավորություն կտա արտադրանքն արտահանելու, արտադրության ծավալներն ավելացնելու եւ կայուն տնտեսական զարգացում ապահովելու հստակ սահմանված արտոնյալ ռեժիմների շնորհիվ։
ԱՏԳ—ի գործարկման մասին քիչ է խոսվում, սակայն շատերը սովորական քաղաքացուց մինչեւ փորձագետ ու օտարերկրյա կապիտալով ներդրող անհամբերությամբ են սպասում, թե երբ են ի վերջո նրա տնտեսական էֆեկտիվությունը գնահատելու։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ավելի քան 2 տարի առաջ է դեռեւս հավանություն տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ծրագրին՝ բարձր գնահատական տալով դրա գործարկման էֆեկտիվությանը։ Ակնկալվում է, որ իր աշխարհագրական դիրքով այն բարենպաստ վայրում է եւ կարող է ներդրումներ ներգրավել, խթանել արտահանումը, ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ եւ Մերձավոր Արեւելքի շուկաներում հայկական արտադրանքի ճանաչումն ու տարածումը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծումը։ Գոտու գործարկումը շահավետ է դիտարկվում նաեւ մարզի տնտեսական աճի տեսանկյունից, ինչին կարող են նպաստել բնակչության զբաղվածությունը, աղքատության կրճատումը եւ մարզի տնտեսական ճյուղերի դիվերսիֆիկացումը։
Ի՞նչ փուլում են շահագործման աշխատանքները, կա՞ն արդյոք ներդրողներ, թե՞ ոչ. կամ ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված գոտու գործարկման անորոշ ժամկետով հետաձգումը. պարզաբանում խնդրեցինք Սյունիքի մարզպետարանից։
«Ի սկզբանե որոշված էր, որ այն երկու փուլով պետք է կառուցվի, առաջինը ենթադրում էր ներառել որոշակի վարչական ենթակառուցվածքներ, երկրորդ փուլը՝ արտադրական եւ լոգիստիկ ենթակառուցվածքներ։ Վերջին փուլի համար անհրաժեշտ են որոշակի տարածքներ, որոնք ժամանակին, շրջանառվող լուրերի համաձայն, աճուրդով վաճառվել են, եւ այժմ այդ աճուրդների օրինականությունն է վիճարկվում»,–«ՀՀ»–ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը՝ կանխատեսումներ չանելով, թե տվյալ աճուրդների օրինականության հստակեցման գործընթացը երբ կավարտվի։ Նրա տեղեկացմամբ, առայժմ մեկ կազմակերպություն է ԱՏԳ—ում գործունեություն ծավալելու իրավունք ստացել։
«Այն, որ մի կողմում ԵԱՏՄ շուկան է, մյուս կողմում իրանական շուկան, որը տնտեսական պատժամիջոցների տակ է, կարող է նպաստել, որ ԱՏԳ—ի շահագործումը տնտեսական մեծ նշանակություն ունենա ոչ միայն հայ եւ իրանցի ներդրողների, այլեւ եվրոպացիների համար»,–նշեց Սյունիքի մարզպետարանի զագացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը։
Ավելի վաղ, անդրադառնալով գոտու շահագործման ժամկետներին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ հողերի ձեւակերպումների հետ կապված հարցեր կան։ Ներկայումս Մեղրիի ազատ տնտեսական գոտու հողամասը չի գերազանցում 2 հեկտարը։ Հեռանկարում նախատեսվում է, որ պետք է այն ընդլայնել՝ սկզբում հասցնել 10, հետո մինչ 50 հա—ի։

Հայ-իրանական շփումները եւս կակտիվանան

Երբ կառավարությունը հավանություն տվեց Մեղրիի տարածքում ԱՏԳ-ի ստեղծմանը՝ նախ եւ առաջ նպատակ հետապնդեց դրա շահագործմամբ նոր թափ հաղորդել հայ իրանական տնտեսական գործակցությանը։ Երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները որոշ չափով ակտիվացել են, սակայն, ըստ տնտեսագիտական գնահատականների, դրանք բավականաչափ հեռու են նախկին մակարդակին հասնելուց, եթե համեմատենք տնտեսական դինամիկան, օրինակ, 2011թ. նույն ժամանակահատվածի հետ, երբ Իրանն ու Հայաստանը շատ ավելի մեծ ծավալի առեւտրային շրջանառություն ունեին, քան հիմա։
Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության առեւտրաշրջանառությունը 2018 թվականին կազմել է 363.62 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 40.5 տոկոսով. 2017 թվականին կազմել էր 258.8 մլն ԱՄՆ դոլար։
2018 թվականին արտահանումը ՀՀ—ից ԻԻՀ կազմել է 94.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 12 տոկոսով. 2017 թվականին կազմել էր 84.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2018 թվականին կազմել է 269.42 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 տոկոսով. 2017 թվականին կազմել էր 174.7 մլն ԱՄՆ դոլար։

12-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO