Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՍՈՑԻՈՒՄ


Արարատյան դաշտում բավականաչափ ջուր կա եւ կարող ենք Սեւանից չօգտվել

Նախարարը «ՀՀ»-ի հարցին ի պատասխան հայտարարություն արեց

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սեւանա լճի հարցը, հասկանալի պատճառներով, օրակարգից դուրս չի գալիս։ Կառավարությունում երեկ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ասուլիս էր հրավիրել՝ կրկին Սեւանի խնդրի շուրջ խոսելու։ «ՀՀ»—ն բուն ասուլիսին գրեթե չի անդրադառնա, քանզի արծարծված խնդիրների մասին մենք անընդհատ ենք խոսում։ Մենք կներկայացնենք այն հարցադրումները, որոնք հնչեցրել ենք մեր նախորդ նյութերում եւ առիթ էր ստանալու պատասխանները։
Եվ ուրեմն՝ նախ հասկանանք, թե այդ ինչ չեզոքացուցիչներ են բերվել Ճապոնիայից Սեւանա լճի համար։ Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ երկու օր առաջ Սեւանա լճի ջրից նմուշներ են տվել մեր գիտությունների ազգային ակադեմիային, քանի որ Ճապոնիայից բերված չեզոքացուցիչներ կան եւ ուսումնասիրություններ պետք է արվեին (այդ չեզոքացուցիչները հատուկ սարքեր չեն, դրանք նյութեր են)։ Դա, իհարկե, ըստ նախարարի, սխալ է մեկնաբանվել. իբր նախարարությունը երկու օր առաջ նոր միայն նմուշ է վերցրել։ Ինչեւէ, պարզվում է՝ այդ չեզոքացուցիչի հիմքով ՀՀ—ում մեր ցեոլիտի (օգտակար հանածո է,—Ա.Մ.) հիման վրա հնարավոր է չեզոքացուցիչ կիրառել եւ հենց հիմա փորձեր իրականացվում են։ «Ըստ ակադեմիայի մեր գործընկերների՝ կապտականաչման հիմնական աղբյուրներում հնարավոր է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,–ասաց նախարարը։
Սեւանը փրկելու համար նախ պետք է Սեւանից ջրառը նվազեցնել, ինչու ոչ, նաեւ դադարեցնել (պատճառներն առավել քան ակնհայտ են,—Ա.Մ.)։ Հետեւաբար հարց է ծագում՝ մենք ուսումնասիրե՞լ ենք լճից ջրառի ուղին, ո՞ւր է գնում մեր երկրի համար այդքան թանկ ջուրը։ «Սեւանից ջրառի ուղին չափազանց կարեւոր հարց է»,–շեշտեց նախարարը՝ նկատելով, որ հիմա հետեւում են այդ ուղուն։ Այն է՝ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները «ամենօրյա ռեժիմով վերեւից ներքեւ գնում—գալիս են», զեկուցագրեր են ներկայացնում։ Խնդիր կա՝ կապված ջրվող տարածքի հողատեսքերի հետ։ «Մենք ջրօգտագործող ընկերությունից տվյալներ ենք վերցնում, թե կոնկրետ որ հողատարածքներն են ջրել։ Այնուհետեւ տիեզերական պատկերներով խոնավության ինդիկատորով նայում ենք, թե արդյոք այդ հողատարածքները, որոնք ներկայացվել են, ջրվե՞լ են, թե՞ ոչ։ Այս աշխատանքը ընթացքում է։ Անհամապատասխանությունների պարագայում անհապաղ համապատասխան քայլերի կդիմենք»,—խոստացավ նախարարը։
Անհամապատասխանության կասկածներ, այնուամենայնիվ, կարծես ունեք. իմ դիտարկմանն ի պատասխան Էրիկ Գրիգորյանը շեշտեց. «Այո, ունեմ»։
Ավելին՝ նախարարը հայտարարություն արեց, որին հետամուտ լինելու պարագայում շատ «դռներ» կբացվեն։ «Ես կարող եմ հայտարարել,–ընդգծեց նա,–որ Արարատյան դաշտավայրում բավարար քանակով ջուր կա։ Եվ ճիշտ կառավարելու դեպքում ոռոգման խնդիրները կարող ենք լուծել հենց Արարատյան ջրերի հաշվին եւ ոչ թե Սեւանի։ Միայն Մխչյան եւ Ռանչպար պոմպակայաններում վերազինման արդյունքում այնտեղ հսկայական ծավալի ջրեր կան, որ կարող ենք մղել համակարգ եւ օգտագործել»։
Կրկին անդրադարձա ցանցավանդակային տնտեսության հարցին։ Կանխատեսել էի, որ այդ տնտեսություններից լիճ ֆոսֆորի արտանետումը, այն էլ մեր պարագայում, երբ փորձը ցույց է տալիս, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չէ, լավ բանի չի բերելու։ Կա՞ն ուսումնասիրություններ, թե ընդհանրապես ֆոսֆորի, նաեւ ազոտի արտանետումը ավելի շատ այս ցանցավանդակային տնտեսությունի՞ց է, թե՞ ասենք լճամերձ ռեստորաններից կամ մաքրման կայան չունեցող բնակավայրերից։ Պարզվում է՝ դեռ հստակ պարզ չէ։ Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ ամենաքիչ մեղավորը ցանցավանդակային տնտեսությունն է, ո՞րն է Էրիկ Գրիգորյանի անձնական կարծիքը, լճում մեզ պե՞տք էր ցանցավանդակային տնտեսություն։ «Իմ կարծիքով՝ ցանցավանդակային տնտեսություններ փակ տարածքներում, այն էլ արհեստական կերով, նպատակահարմար չեն»,—անկեղծացավ նախարարը։
Հիշեցրեցի, որ անընդհատ Նորվեգիայի օրինակն է մեջբերվում, բայց այդ երկրում բոլորովին այլ կերպ է վարվում ցանցավանդակային տնտեսությունը։ Նախարարը համաձայնեց՝ ասելով, որ ասուլիսից հետո հանդիպում ու քննարկում ունի ցանցավանդակային տնտեսության պատասխանատուների հետ, նաեւ՝ բազմաթիվ հարցեր (որոնք ուղարկվել են Ազգային անվտանգության խորհուրդ)։ Խնդրեցի իմ հարցերն էլ նրանց փոխանցել։
ԵՄ—ն 5 մլն եվրո է տրամադրելու, որն ուղղվելու է Սեւանի՝ արդեն ախտորոշված խնդիրների լուծման համար, օրինակ՝ պոչամբարների ռեկուլտիվացիային։ Փորձեցի հասկանալ՝ խոսքը Սոթքի՞ մասին է, հանք շահագործո՞ղն ինչու չի տալիս այդ գումարը։ Փոխարենը այդ 5 մլն եվրոյի՝ ռեկուլտիվացիային ուղղվող գումարներով ախտորոշված այլ խնդիր կլուծենք։ Նախարարը պարզաբանեց՝ խոսքը անտեր, լքված պոչամբարների մասին է։ Տերերին անհնա՞ր է գտնել։ Պարզվում է՝ այո, դեռ խորհրդային տարիներից են լքված։
Իսկ ի՞նչ կարգի ռեկուլտիվացիայի մասին է խոսքը՝ մեխանիկակա՞ն, կենսաբանակա՞ն… «Կենսաբանական ռեկուլտիվացի ծրագիրը ՀԲ—ի մասնագետները հիմա մշակում են»,–հայտնեց բանախոսը։
«Պարոն նախարար, Սեւանի հետ կապված ինչ լինում է, ասում եք գերմանացի մասնագետներն են անում, իտալացիները սա են անում, ՀԲ—ն էլ սա է անում։ Ի՞նչ է, մենք չունե՞նք մասնագետներ, ինչո՞ւ ենք անընդհատ գումար դուրս տալիս»,—անթաքույց զարմանքով հարցրեցի։ Նախարարն էլ ժպտաց թե՝ «նախ՝ մենք գումար չենք տալիս, դրամաշնորհներով ենք անում»։ Հետո էլ շարունակեց. «Իսկ ձեր ասած գերմանացիներին էլ դիմել ենք, որովհետեւ նրանք զբաղվել են այդ կարգի խնդիրներով եւ մասնագիտացած են»։ Փակագծերում հիշեցնեմ, որ խոսքը Գերմանիայի ԿԳ նախարարության մասին է, որին մեր շրջակա միջավայրի նախարարությունը դիմել էր լայնածավալ մոնիթորինգային աշխատանքներ իրականացնելու նպատակով, ներառյալ՝ լճի համար սնուցող նյութերի հաշվեկշռի գնահատում եւ սնուցող նյութերի կառավարման նպատակների սահմանում, էֆտրոֆացման (ճահճացման) գնահատման 1D մոդելի մշակում (սնուցող նյութեր, պլանկտոն, ջրում լուծված թթվածին), հիդրոդինամիկական 3D մոդելի մշակում, արբանյակային հեռահար զոնդավորման միջոցով ջրի որակի գնահատում, կառավարման տարբեր սցենարների գնահատում եւ ջրի որակի վրա ազդեցության հիմնական խնդիրների բացահայտում եւ այլն։ Աշխատանքներին կներգրավվեն Գերմանիայի շրջակա միջավայրի հետազոտությունների Հելհոլցի կենտրոնը, լճերի հետազոտությունների բաժինը, Լեյբնիցի բալթյան ծովի ուսումնասիրության ինստիտուտը, Գերմանիայի Երկրի ուսումնասիրության եւ շրջակա միջավայրի ծառայությունների ընկերությունը։ Հայկական կողմից կլինի ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ—ը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը։
Մեր կողմից հավելենք՝ առանց պաթոսի ու քնարական զեղումների. Սեւանը մեր անվտանգությանը հավասար առաջնահերթություններից է։ Այն պահպանել է պետք ամեն գնով, բարձրացնել է պետք լճի մակարդակը։ Նույնիսկ եթե դրա հետեւանքով պետք լինի ճանապարհ փոխել, տարածքի ռեստորանները «քշել», կառույցները քանդել եւն։ Պե՛տք է անել։ Սեւանը կորցնելով՝ միայն մենք չենք տուժելու։ Էլի ենք ասում՝ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգային կարեւորության խոնավ տարածք է։ Սեւանը տարածաշրջանում կլիմայագոյացնող նշանակություն ունի։ Եվ վերջապես՝ Սեւանը մեր ազգային հարստությունն է։

12-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO