«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել որպես ամենահաջողակ գործարարներից մեկը, առաջին «դոլարային» միլիարդատերը։ Եղել է «Standart Oil» ընկերության հիմնադիրն ու երկարամյա տնօրենը, հայտնի է իր բարեգործություններով, առողջապահական ու կրթական հաստատություններին եւ եկեղեցուն ցույց տրված հովանավորությամբ։ Գործարարության կազմակերպման հիմնախնդիրների մասին նրա մտորումները շատ արդիական են։ «Ամեն մի մարդ, գիտակցում է նա դա, թե ոչ, ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը։ Համոզված շարադրում է Ռոքֆելլերը։ Թաքնված լինելով մեր ուղեղի հեռավոր ծալքերում՝ այդ հիմնարար սկզբունքները, անկախ այն բանից, առարկայացնո՞ւմ ենք դրանք մեր խոսքում, թե՞ ոչ, ղեկավարում են մեր աշխատանքը, մեր գոյության պայմանները։ Բայց անհրաժեշտ է, որ մարդու իդեալը լինի այն, որ իր աշխատանքը, թեկուզ չնչին, ուղղված լինի մարդկության առաջընթացին նպաստելուն՝ փողի ներդրմամբ կամ գործնական աշխատանքով»։ Ռոքֆելլերի կյանքն ասվածի հաստատումն է։ Իր գրքում նա հատուկ գլուխ է առանձնացրել՝ «Հարկավոր է խիստ պահպանել հիմնական սկզբունքները» վերնագրով։ Օրինակ է բերում մի դեպք, երբ իրենց նորաստեղծ ընկերության կարեւոր գործընկերներից մեկը կանխավճար է ուզում մինչ փոխադրական ծառայություններն ավարտելը։ Մինչդեռ ընկերությունում սահմանված էր սկզբունք՝ վճարել միայն կատարված աշխատանքի դիմաց։ Ռոքֆելլերը, որպես ձեռնարկության ֆինանսական ղեկավար, մերժում է թանկարժեք գործընկերոջ խնդրանքը, առաջանում է լուրջ ճգնաժամ, ընկերության ղեկավարները վախենում են կորցնել այդ գործընկերոջը։ «Վիճակը ծայրահեղ վտանգավոր դարձավ», ուստի եւ Ռոքֆելլերը որոշում է անձամբ այցելել կամակոր գործընկերոջը, բացատրել իր անհամաձայնության պատճառները։ Բայց նրա առաքելությունը ձախողվում է, կշտամբանքներ է լսում։ «Ես հարկադրված եղա մի նոր նվաստացում էլ անցնել»,–գրում է գործարարը՝ նկատի ունենալով, թե հարկադրված էր ընկերության ղեկավարներին հիմնավորելու իր մերժմամբ գոյացող ֆինանսական լուրջ կորստի հնարավորությունը. «Սակայն ես չէի կարող հրաժարվել մեկ անգամ սահմանված մեր գործելակերպից, ուստի եւ մենք հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին եւ անվերապահորեն մերժեցինք այդ գործընկերոջ խնդրանքը»։ Կարծելով, թե վիրավորված գործընկերը խզելու է կապերը ընկերության հետ, Ռոքֆելլերը եւ մյուս ղեկավարները շատ են զարմանում, երբ նա շարունակում է բնականոն համագործակցությունը՝ առանց երբեւէ հիշատակելու անցածը։ Հետահայաց քննարկելով իր գրեթե մեկդարյա կյանքը՝ Ռոքֆելլերը ուշագրավ դատողություններ է անում գործարարի հաջողության բաղադրիչների մասին. n «Ընկերությունը երբեւէ չի ունեցել հաջողության առանձնահատուկ գաղտնիք։ Հաջողության համար մենք պարտական ենք ոչ թե մեկ առանձին անհատի, այլ ընկերության բոլոր տաղանդավոր աշխատակիցների համատեղ աշխատանքին»։ n «Ամեն մի գործում հաջողության հասնելու համար հարկավոր է դրա ղեկավար ընտրել առավել լուրջ ու խելացի, տաղանդավոր մարդկանց»։ n «Ես սովորություն չեմ ունեցել հենվելու միայն իմ գիտելիքների վրա։ Ես միշտ խորհուրդ եմ հարցրել նրանցից, ովքեր գործն ինձանից ավելի լավ գիտեն եւ ունակ են ավելի ճիշտ գնահատելու»։ n «Ինձ երբեմն թվում է, թե մենք՝ ամերիկացիներս, սկսում ենք մտածել իբր կարելի է գտնել հաջողության կարճ ճանապարհը, եւ իբր ինչ—որ մեկն արդեն գտել է։ Բայց հաջողության միակ ճանապարհը փաստերի իմացությունն է եւ գիտելիքներով զինված հետագա աշխատանքը»։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ Փ.գ.դ., պրոֆեսոր
13-07-2019
|

փակել >>
|