Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինչո՞ւ են իշխանության գալիս նրանք

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Հնարավորություններից լավագույնը, որ երբեւէ տրված էր աշխարհին, կորսվեց, որովհետեւ արդարության ձգտումը կործանեց ազատության հույսը։
Կա երեք պատճառ, որոնք բացատրում են, թե համեմատաբար այդքան փոքրաթիվ եւ ուժեղ մարդկանց խումբ, որ ունի ընդհանուր գիտակցություն, ցանկացած հասարակության մեջ իր մեջ ներառում է ոչ թե լավագույն, այլ վատթարագույն ներկայացուցիչներին։ Եվ չափանիշները, որոնցով դրանք ձեւավորվում են, գրեթե բացառապես նեգատիվ են։ Առաջին հերթին, որքան կրթված եւ ինտելիգենտ են մարդիկ, էլ ավելի տարբեր են նրանց հայացքներն ու ճաշակները, եւ էլ ավելի դժվար է նրանցից միահամուռություն սպասել արժեքային ցանկացած համակարգի չափանիշները գնահատելիս։ Հետեւաբար, եթե մենք ցանկանում ենք հասնել հայացքների նույնականության, ապա պետք է նրանց փնտրենք հասարակության այն շերտերում, որոնց համար բնորոշ են ցածր բարոյական եւ ինտելեկտուալ մակարդակ, պարզունակ, կոպիտ բնազդներ ու ճաշակ ունեցողների մեջ։ Դա չի նշանակում, թե մարդկանց մեծամասնությունը անբարոյական է, պարզապես միատարր բազմաքանակ մարդկանց խումբը կազմում են մարդիկ, որոնց բարոյական մակարդակը ցածր է։ Այդ մարդկանց միավորում է, այդպես ասած, ամենափոքր բարոյական նշանակը։ Եվ եթե մեզ ըստ կարելվույն հարկավոր է բազմաքանակ խումբ, որը բավականաչափ ուժեղ է, որպեսզի ուրիշներին պարտադրի իր հայացքներն ու արժեքները, մենք երբեք չենք դիմում զարգացած աշխարհայացք ու ճաշակ ունեցող մարդկանց։ Առաջին հերթին մենք գնում ենք դեպի ամբոխային մարդը, զանգվածային մարդը՝ այս բառի նսեմ իմաստով, պակաս ինքնատիպ եւ ինքնուրույն, որոնք ի վիճակի են ցանկացած գաղափարական ճնշում բանեցնել պարզապես իրենց քանակով։ Սակայն եթե պոտենցիալ դիկտատորը հենվեր բացառապես պարզունակ նման բնազդներ ունեցող մարդկանց վրա, այնուամենայնիվ, դրանց քանակը չափազանց քիչ կլիներ իր առջեւ դրած խնդիրները իրագործելու համար։ Այդ պատճառով նա պետք է ձգտի մեծացնել դրանց քանակը՝ դիմելով ուրիշներին իր հավատին բերելու համար։ Եվ այստեղ ուժի մեջ է մտնում ընտրության երկրորդ նեգատիվ չափանիշը. չէ՞ որ շատ ավելի հեշտ է ձեռք բերել դյուրահավատ եւ հնազանդ, սեփական համոզմունքներ չունեցող մարդկանց օժանդակությունը, որոնք կհամաձայնեն ընդունել արժեքների ցանկացած պատրաստի համակարգ, եթե, ինչպես հարկն է, դրանք զոռով մտցնեն նրանց գլուխները՝ հաճախակի եւ բավականաչափ բարձրաձայն կրկնելով միեւնույն բանը։ Այսպիսով, տոտալիտար կուսակցության շարքերը կհամալրվեն անկայուն հայացքներ ունեցող եւ հեշտությամբ գրգռվող մարդկանցով։ Երրորդ հնարավոր է, ամենակարեւոր չափորոշիչը անհրաժեշտ է յուրաքանչյուր հմուտ դեմագոգի, որ ձգտում է ստվարացնել իր խումբը։ Մարդու բնույթն այնպիսին է, որ մարդիկ շատ ավելի հեշտությամբ են համաձայնության գալիս նեգատիվ ծրագրի հիմքի վրա՝ լինի այն ատելություն թշնամու կամ նախանձ բարգավաճող հարեւանների նկատմամբ, քան այն ծրագրի հիմքի վրա, որ հաստատում է պոզիտիվ խնդիրներ եւ արժեքներ։ «Մենք» եւ «նրանք», յուրայիններ եւ օտարներ՝ այս հակադրությունների վրա, որ ուղեկցվում է անընդմեջ պայքարով նրանց դեմ, ովքեր չեն մտել կազմակերպության մեջ, կառուցվում է ցանկացած խմբային գիտակցություն, որ միավորում է գործողության պատրաստ մարդկանց։ Եվ ամեն մի առաջնորդ, որ փնտրում է ոչ միայն քաղաքական օժանդակություն, այլեւ զանգվածների անառարկելի հավատարմություն, գիտակցաբար օգտագործում է այդ իր նպատակների համար։ Թշնամու կերպարը՝ լինի ներքին, ինչպիսին են «ջհուդները» կամ կուլակները, թե արտաքին, ցանկացած դիկտատորի զինանոցի անպայմանական միջոցն է։

16-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO