Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ԼՂՀ


Իրավական տեսանկյունից անթույլատրելի մոտեցում

Կայացել է երկու խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում հրավիրված ԱՀ խորհրդարանի եւ ՀՀ խորհրդարանի պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանն ու Վլադիմիր Վարդանյանը, քննության է առնվել Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը։ Հատկանշական է, որ օրեր առաջ նախագծի շուրջ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ խորհրդարանում քննարկումներ էին ծավալվել, եւ սկզբունքային հարցերի շուրջ իրենց կարծիքներն էին հայտնել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։
ԱՀ ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, ողջունելով համատեղ նիստի կազմակերպումը, մասնավորապես ընդգծեց «Արցախի կարեւոր իրավաքաղաքական փաստաթղթի՝ Ընտրական օրենսգրքի շուրջ տարբեր ձեւաչափերով կազմակերպված քննարկումների անհրաժեշտությունը»։ ՀՀ ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում նույնպես կարեւորել է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ գործնական կապերի ամրապնդման նշանակությունը եւ պատրաստակամություն հայտնել՝ Ընտրական օրենսգրքի մասին անցկացնել արդյունավետ քննարկումներ։
ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը համագործակցության խորացման տեսանկյունից պահանջված է համարել երկու հանձնաժողովների համատեղ նիստը՝ ընդգծելով, թե դրանով «գործնականում դրսեւորվում է խորհրդարանների միջեւ համագործակցությունը, որը փոխադարձ օգտակար է օրենսդրական փորձի փոխանակման առումով»։ Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, ԱԺ նախագահը նշել է, որ նախագծի շուրջ քննարկումները կազմակերպվել են՝ «ապահովելով ինչպես Արցախի արտախորհրդարանական ուժերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչների լայն մասնակցությունը»։
ԱՀ ընտրական օրենսգրքի նախագիծը ներկաների դատին է ներկայացրել արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։ Իր ելույթում նա անդրադարձել է նախագծի հիմնական ուղղություններին, նորամուծություններին եւ փոփոխություններին, խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկություններին, երկու խորհրդարանների պատգամավորների առաջադրած հարցերի վերաբերյալ հանդես եկել պարզաբանումներով։
Քննարկումներից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր տեսակետն արտահայտելով ԱՀ ընտրական օրենսգրքի շուրջ՝ նշել է. «Եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաեւ ընտրելու իրավունք։ Հետեւաբար, ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ։ Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի Արցախի Հանրապետությունում։ Նախատեսել եւ բավարարվել միայն պասիվ ընտրական իրավունքով, ինչպես առաջարկվում է նախաձեռնող խմբի կողմից, նշանակում է ընդհանրապես իրավագիտության դեմ ինչ—որ արշավ սկսել եւ պասիվ ընտրական իրավունք վերապահելու դեպքում՝ այդ թեկնածուն հնարավորություն չի ունենալու իր օգտին քվեարկելու։ Իրավական տեսանկյունից այսպիսի մոտեցումն անթույլատրելի է։ Մինչդեռ քաղաքական առումով, մենք ամեն վայրկյան ընդգծում ենք ԱՀ միջազգային իրավասու պետության կարեւորությունը»։
Պարոն Վարդանյանի համոզմամբ, ԱՀ—ի ձայնը պետք է լսելի լինի, եւ նա պետք է ակտիվ մասնակցություն ունենա իր ճակատագրի կանխորոշմանը։ «Այս տեսանկյունից մենք պետք է ընդգծենք եւ ավելի կարեւոր դարձնենք ԱՀ քաղաքացիության առկայությունը»,–շեշտել է հանձնաժողովի նախագահը։ Այդ համատեսքստում Վ. Վարդանյանը կարեւորել է Արցախի՝ որպես միջազգային ինքնուրույն սուբյեկտի գոյության իրավունքը։
Նրա խոսքով՝ «ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դիտարկվի որպես մի իրավիճակ, երբ, ըստ էության, գործ կունենանք ԱՀ եւ ՀՀ մի սերտաճած մարմնի հետ, որտեղ տեղի են ունենում ինչ—որ գործընթացներ, որոնք որեւիցե եղանակով չեն ընդգծում ԱՀ միջազգային իրավական կարգավիճակը։ Այս իրավիճակը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել բանակցային գործընթացի համար, որովհետեւ եւս մեկ անգամ ոչ պատեհ առիթ կտա մեր հակառակորդներին ներկայացնելու իրավիճակն այնպես, որ գործ ունենք ոչ թե ինքնորոշված սուբյեկտի, այլ ՀՀ–ին սերտաճած միավորման հետ»։
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ «բարոյական տեսանկյունից ԱՀ քաղաքացիությունն արժեք է, եւ Արցախը պետք է շենացնեն ԱՀ քաղաքացիություն ունեցող, ԱՀ—ում բնակվող եւ իրենց գործունեությունը ծավալող անձինք։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը առիթ է տվել մի շարք անձանց դիտարկել իրավիճակներ, թե իբր հնարավոր է որոշակի շրջանակներ ակտիվացնելով ազդել սահմանադրական գործընթացների վրա։ Հստակ կասեմ, որ պետք չէ Արցախում նման փորձ անել, որովհետեւ ՀՀ—ում մինչեւ հեղափոխությունը իրավիճակը լիովին այլ էր, եւ չպետք է մոռանալ, որ հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր կարող են իրականացվել միայն որոշակի չափանիշների պահպանման պարագայում»։
Ստեփանակերտ

16-07-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO