Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ՊԼՈՒՏԱՐՔՈՍ

«Հարկ է, որ յուրաքանչյուր պաշտոն ինչ-որ բանով սրբազան ու մեծ լինի եւ պատիվ բերի այն կատարող անձին։ Բայց այս պատիվն ավելի շատ պաշտոնակից ընկերների համախոհ բարեկամության մեջ է, քան թե պսակների ու ծիրանագույն եզրազարդերով քղամիդի։ Նրանք, ում համար համատեղ զինվորական ծառայությունը եւ պատանեկան զվարճություններին մասնակցելը սկիզբ են դառնում ցկյանս բարեկամության, բայց ստրատեգոսի կամ կառավարչակցի պարտականությունների կատարումը պատճառ է դառնում թշնամանքի, այդպիսիք անպայման տառապում են երեք ախտերից մեկով. նրանք կամ իրենց ընկերներին իրենց հավասար են համարում եւ այնժամ մրցակցում են դրանց հետ, կամ՝ իրենցից բարձր եւ այնժամ նախանձում են նրանց, կամ՝ իրենցից ցածր եւ այս դեպքում արհամարհում են նրանց։ Բայց անհրաժեշտ է ե՛ւ իրենից բարձրին մեծարել, ե՛ւ իրենից ցածրին բարձրացնել, ե՛ւ իրեն հավասարին հարգել՝ ամենքի հանդեպ դրսեւորելով բարեհաճություն եւ բարեկամություն....
Ես պետական գործերի մասին հոգացողությունը կհամեմատեմ ջրհորի հետ։ Նրանք, ովքեր առանց մտածելու եւ կուրորեն նետվում են այնտեղ, նրանց բաժին կհասնի միայն սարսափը եւ անկման ցավը։ Բայց նրանք, ովքեր մտնում են մտածված, իրենց նախապատրաստելով, բոլոր պարագաներում չափը կպահպանեն՝ ոչ մի բանից չկորցնելով իրենց արիությունը, քանզի նրանց ջանքերի միակ նպատակը բարոյական բարիքն է....
Ինչպես պատմում են, Թեսալիայի թագավոր Յասոնը, հպատակներին բռնություն ու վիրավորանքներ պատճառելով, միշտ կրկնում էր, թե, իբր, հարկ է լինում արդարությունը խախտել փոքր բաներում, եթե ուզում ես այն պահպանել մեծ բաներում։ Դա, ինչպես ամեն ոք իսկույն կտեսնի, մի ասույթ է, որով կարող է ղեկավարվել միայն ինքնիշխան տիրակալը, իսկ պետական գործչի համար, որը գործում է ազատ քաղաքացիների մեջ, մենք խորհուրդ կտանք փոքր բաների վրա մատների արանքով նայել՝ ի գոհացում ժողովրդի, որպեսզի մեծ բաներում խստություն դրսեւորի ու զսպի օրինազանցներին։ Չէ՞ որ ով ամեն մանրուքի մեջ չափից ավելի խստապահանջ է եւ կտրուկ, ով որ ո՛չ բարեհոգություն է դրսեւորում, ո՛չ զիջում, այլ միշտ իրեն պահում է չոր ու անդրդվելի, ժողովրդին էլ է սովորեցնում ամեն ինչին ընդդեմ գնալ։
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

16-07-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO