Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.09.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ֆիզիկայի թիմում բոլորն են մեդալակիր

Ի՞նչ արդյունքներ են արձանագրվում միջազգային օլիմպիադաներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ օրը սկսեց լավ լուրով։ «Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ՝ հինգ բրոնզ։ Այսինքն՝ թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում։ Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր։ Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը եւ աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար։ Կեցցե՛ն մեր թիմի անդամները»,–սոցիալական ցանցում գրառել էր նախարարը։
Միջազգային օլիմպիադաների արդյունքների մասով լավ լուրերի էլի ենք սպասում։ Առջեւում նորերն են։
Օլիմպիադաների կազմակերպումն իրականացնում է Արտաշես Շահինյանի անվան իզմաթ դպրոցը։ Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանh 7 առարկաների գծով մասնակցում է միջազգային օլիմպիադաների՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանութուն, աշխարհագրություն, աստղագիտություն. «Ամեն տարի մասնակցում ենք։ Բնականաբար հաջողություններ գրանցում ենք։ Օրինակ, անցած տարի ունեցել ենք 11 մեդալ՝ 5 արծաթ, 6 բրոնզ։ Մաթեմատիկները՝ 6—ն էլ ստացել էին 2 արծաթ, 4 բրոնզ։ Ֆիզիկայից եղել էր 1 արծաթ ու 1 բրոնզ, աստղագիտությունից էլ երեք մեդալ էին ստացել՝ 2 արծաթ եւ 1 բրոնզ։ Առհասարակ ամենաշատը եղել է 20 մեդալ՝ 2015թ.»։
Այս տարի օլպիմպիադան մեկնարկել է 5 բրոնզե մեդալով՝ «Ֆիզիկա» առարկայից։ Օլիմպիադան կայացել է Իսրայելում։
Մեզ հաջողվեց կապ հաստատել Իսրայելում գտնվող խմբից Քրիստինե Գրիգորյանի հետ։ «Օլիմպիադան բավականին լավ անցավ, ավելի լավ, քան իմ մասնակցած նախորդ օլիմպիադաները։ Սա 50—րդն էր՝ հոբելյանական էր, հետեւաբար բավականին լավ էր կազմակերպված։ Մի քանի օրում մենք բավականին շատ էքսկուրսիաների մասնակցեցինք, հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք»։
Հարցին՝ հեշտությա՞մբ նվաճեցին մեդալները՝ Քրիստինեն պատասխանեց. «Հեշտությամբ երեւի ոչ մի բան չի լինում։ Մենք բավական երկար ժամանակ պարապում էինք։ Սպասելիքներ ավելի շատ կային։ Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց»։
Ֆիզիկային հաջորդելու են մյուս առարկաները։ Մաթեմատիկայի 6 հոգանոց թիմն արդեն մեկնել է Լոնդոն։ Արդյունքները կամփոփվեն հուլիսի 21—ին։ Կենսաբանները 4 հոգով մասնակցում են Հունգարիայում կազմակերպված օլիմպիադային։ Կենսաբանության արդյունքներն էլ կամփոփվեն հուլիսի 22—ին։
Հարցին՝ հիմնականում ո՞ր դպրոցների աշակերտներն են մասնակցում, Նավասարդյանը պատասխանեց. «Ստացվում է, որ ֆիզիկայի բոլոր 5 մասնակցիներն էլ ֆիզմաթից են, մաթեմատիկայի բոլոր 6 մասնակիցները եւս ֆիզմաթից են, աստղագիտության բոլոր 5 մասնակիցներն էլ ֆիզմաթից են լինելու»։ Նա նշեց նաեւ, որ մյուս առարկաների դեպքում կան մասնակիցներ նաեւ Հերացու ավագ դպրոցից, Քվանտից, մի քանի այլ դպրոցից, նաեւ մարզից։
Իսկ ահա աշխարհագրության մասով ընդգծեց, որ այս տարի թիմ չեն կարողացել ձեւավորել։ Ասում է՝ միջազգային չափանիշներին մեր ծրագրերն ինչ—որ չափով չեն համապատասխանում, ու նաեւ աշխարհագրության դեպքում անգլերենի իմացության խնդիր կա։
Նավասարդյանը համաձայնեց այն դիտարկմանը, որ հիմնական ակտիվությունը թեքումով դպրոցներից է նկատվում, իսկ մյուսների դեպքում նույնը չենք կարող ասել։ Դա պայմանավորված է գիտելիքով։ «Մեր հանրակրթությունում գիտելիքի վիճակը բավարար չէ։ Առավել եւս միջազգային մրցույթների մասնակցելու համար հատուկ վերաբերմունք, հատուկ պատրաստվածություն է պետք։ Պետք է լրացուցիչ պարապել։ Միայն ծրագրայինով, դասագրքայինով ու դասաժամայինով միջազգային դուրս չես գա, չասեմ, որ հանրապետականի հաղթող էլ չես դառնա»։ Նա տեղեկացրեց, որ մի քանի դպրոց, այդ թվում իրենց դպրոցը, իրականացնում են լրացուցիչ դասեր՝ խմբակների միջոցով։ Ֆիզմաթում, օրինակ, 10 խմբակ ունեն։ Դպրոցն իր ֆինանսների հաշվին ապահովում է դրանց գործունեությունը։

Թույլ են

Ֆիզիկայի օլիմպիադային մասնակցել են ավելի քան 70 երկրից։ Մասնակից երկրների հետ համեմատություն անցկացնելով, Հ. Նավասարդյանը նկատում է, որ մենք հաճախակի միջին դիրքեր ենք զբաղեցնում։ Իսկ տարածաշրջանի մասով հետեւյալն է արձանագրում. Իրանում կենսաբանությունն ու մաթեմատիկան բավականին ուժեղ հիմքերի վրա են։ Իսկ Ադրբեջանը, նրա ձեւակերպմամբ, ոնց որ կար, այդպես էլ կա, այսինքն՝ չկա։ Վրաստանին անդրադառնալիս էլ նշեց, որ տարիներ են եղել, երբ միայն ֆիզմաթ դպրոցը ավելի շատ դիպլոմներ է վերցրել, քան Վրաստանն ու Ադրբեջանը միասին։ «Թույլ են»,–արձանագրում է նա ու ավելացնում, որ ինֆորմատիկայի գծով մի քանի տարի առաջ Վրաստանը ոսկե մեդալակիր է ունեցել։ Բայց, ինչպես նա ասաց, դա եկավ, անցավ—գնաց։ Նավասարդյանը հիշեցնում է, որ նախանցյալ տարի մենք էլ ֆիզիկայից ենք ոսկե մեդալ արձանագրել. «Ֆիզմաթից մեր Էդգարը փայլեց եւ նույնիսկ ամենաբարձր արդյունքն էր հավաքել։ Այսպիսի աշակերտներ ունենում ենք»։
Ոսկե մեդալ ստանալու համար, տնօրենի խոսքերով, լուրջ աշխատանք է պետք։ Բացի այդ, աշակերտի անձնական որակներն են շատ կարեւոր։

16-07-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO