Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Ֆորդիզմի» այբուբենը

Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից առաջ ավտոշինության մեջ հարահոսի գործադրմամբ, ինչը հիմք դարձավ զանգվածային արտադրության դարաշրջանի։ Հիմնադրել է «Ֆորդ Մոտոր Քոմպանի» ընկերությունը, որը դարձավ բնագավառի առաջատարը շնորհիվ ավտոմեքենայի նորանոր մոդելների թողարկման։ «Ֆորդիզմի» մեջ համադրվեցին երկու սկզբունք՝ միջին ամերիկացուն մատչելի մեքենայի արտադրություն եւ աշխատակիցների համար հնարավորինս բարձր աշխատավարձի ապահովում։ Ֆորդը առաջինը (1914 թ.) սահմանեց մեկ աշխատանքային օրվա համար 5 դոլար վարձատրությունը, դարձյալ առաջինն էր, որ սահմանեց 5—օրյա աշխատանքային շաբաթ (1926 թ.)։ Կարելի է ասել, որ նա «սոցիալական կապիտալի» ժամանակակից հեղինակներից ավելի վաղ է հասկացել աշխատակիցների լիարժեք հանգստի, ժամանցի, ազատ ժամանակի, կրթական մակարդակի բարձրացման տնտեսական եւ սոցիալական կարեւորությունը։ Սիրում էր կրկնել իր հավատո հանգանակը. «Արգասաբեր աշխատանքային օրը ամենաանսպառելի ոսկեբեր երակն է, որ երբեւէ հայտնագործվել է»։
Բառիս լավ իմաստով «փիլիսոփայող» ձեռներեցի, արտադրության բազմափորձ կազմակերպչի հրապարակած մի շարք գրքերից գործարարների եւ կառավարիչների համար այսօր էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում երեքը՝ «Իմ կյանքը եւ գործը» (1922), «Այսօր եւ վաղը» (1926) եւ «Արդյունաբերության իմ փիլիսոփայությունը» (1929)։ Արդ՝ ձայնը տանք Հենրի Ֆորդին։
p Ձեռնարկությունը կենսունակ է միայն այնքանով, որքանով նա զարգացնում է իր աշխատակիցների տաղանդը եւ աշխատունակությունը, քանի որ միայն դրանց միջոցով է ձեռնարկությունը գործառում։
p Չվախենալ ապագայից եւ չպատկառել անցյալից։ Ով վախենում է ապագայից, վախենում է ձախողումից, նա սահմանափակում է սեփական ակտիվությունը։ Ձախողումը միայն մի հնարավորություն է՝ սկսելու նորից ու ավելի խելամտորեն։ Ազնիվ ձախողման մեջ ամոթալի բան չկա. ամոթալին ձախողման վախն է։ Իսկ անցյալն օգտակար է, եթե մեզ մատնացույց է անում առաջընթացի ուղիներ եւ միջոցներ։
p Արտադրել՝ չի նշանակում էժան գնել եւ թանկ վաճառել։ Դա նշանակում է հարմար գներով ձեռք բերել հումք, վերամշակել, հնարավորինս քիչ լրացուցիչ ծախսերով վերածել որակյալ արտադրանքի եւ տրամադրել սպառողին։ Շահույթի հետեւից ընկնել, խարդախել, խորամանկել՝ նշանակում է միայն խաթարել զարգացումը։
p Մեզ հարկավոր են ստեղծարարներ, որ տիրապետում են արդյունաբերական հարաբերությունների արվեստին։ Մեզ հարկավոր են արդյունաբերական մեթոդի վարպետներ, ինչպես արտադրողի, այնպես էլ արտադրանքի տեսակետից։ Մեզ հարկավոր են մարդիկ, որ ունակ են անձեւ զանգվածը վերափոխելու առողջ, լավ կազմակերպված ամբողջության՝ քաղաքական, սոցիալական, արդյունաբերական եւ բարոյական առումով։
p Երբեք չի կարելի վարձատրության հարցը խառնել բարեգործության հետ։
p Արդյունաբերությունը պետք է ունենա իր գեներալները, ընդ որում բարձր որակավորման գեներալներ։ Խոշոր արդյունաբերական կորպորացիան ուղղակի արգասիքն է արդյունաբերական ղեկավարման։
p Ես չեմ վիճարկում նոր գաղափարները ծաղրելու ընդհանուր դիրքորոշումը։ Ավելի լավ է սկեպտիկորեն մոտենալ բոլոր նոր գաղափարներին եւ պահանջել ապացույց, քան վազել դրանց հետեւից՝ ամեն մի նոր գաղափարից ուղեղային գրոհի ընթարկվելով։ Սկեպտիցիզմը, որպես շրջահայացություն, քաղաքակրթության անվի հավասարակշռումն է։ Աշխարհում ներկայիս շատ սուր խնդիրներ առաջ են եկել այն բանից, որ նոր գաղափարները ընդունվել են առանց խնամքով պարզելու՝ արդյոք դրանք լա՞վ գաղափարներ են։ Ոչ մի գաղափար չի կարող անպայմանորեն լավը լինել, քանի որ նոր է, եւ ոչ մի գաղափար էլ պարտադիր չի ոչ վատը լինի, քանի որ նորն է. եթե հին գաղափարն աշխատում է, ապա դա արդեն ծանրակշիռ ապացույց է նրա օգտին։ Գաղափարները ինքնին շատ արժեքավոր են, բայց գաղափարը վերջիվերջո գաղափար է. գրեթե ամեն ոք կարող է գաղափար հղանալ, կարեւորն այն է, թե դա գործնականում ինչ արդյունք է բերում։
p Մանր ձեռնարկատիրոջ վիճակն անկայուն է, եթե նա իր գործերն այնքան լավ չի կարգավորել, որքան իր մրցակիցներից յուրաքանչյուրը. չէ՞ որ միշտ էլ կարող է ի հայտ գալ ավելի խոշոր մի ձեռնարկատեր, որն այնպիսի մեթոդներ է գործադրում, որոնք ապահովում են մանր ձեռնարկատիրոջ առաջարկից ավելի ցածր գներ եւ շահույթ ստանալու հնարավորություն։ Սա՛ է անխուսափելի առաջընթացը։ Նա, ով չի ցանկանում կամ ի վիճակի չէ գործերը լավ վարելու, պետք է կա՛մ ասպարեզից դուրս մնա, կա՛մ սովորի գործերը լավ վարել։
p Այն բոլոր միավորումները, որոնց հիմքում ընկած է այս կամ այն գործում անիրազեկ մարդկանց պահպանելը, կունենան հաջողության հասնելու ճիշտ նույնքան հնարավորություն, որքան այն միավորումները, որ նպատակադրված կլինեն կանգնեցնել արեգակի ընթացքը։
p Եթե մարդը սիրահարված է սեփական համակարգին, սեփական մեթոդին, սեփական եղանակին եւ դրանց տալիս է առաջնագույն կարեւորություն, ապա նա վրդովվում է հիմնավոր քննադատությունից՝ ուղղված իր բուն աշխատանքի կազմակերպմանը։ Ուստի իմ խորհուրդն է երիտասարդ մարդկանց՝ պատրաստ եղեք վերանայելու ամեն մի համակարգ, ազատվել ամեն մի մեթոդից, հրաժարվել ամեն մի տեսությունից, եթե աշխատանքի հաջողությունն է դա պահանջում։
p Ավելի շատ անձնատուր եղած մարդիկ կան, քան ձախողված։ Նրանց ոչ թե գիտելիքը, փողը, խելքն ու ցանկությունը չի բավարարել, այլ ողնաշարը։ Համառության կոշտ, հասարակ, պարզունակ ուժը կամքի աշխարհի անթագադիր թագուհին է։ Մարդիկ չարաչար սխալվում են, իրենք իրենց մոլորեցնում երեւույթները գնահատելիս։
Նրանք տեսնում են ուրիշների հաջողությունները եւ համարում են դրանք դյուրին հասանելի։ Բայց դա փաստերից հեռու մոլորություն է։ Ընդհակառակը, ձախողումն է դյուրին, հաջողությունը դժվար է ձեռք բերվում։ Ձախողումներն անգործության եւ անհոգության հետեւանք են, իսկ հաջողության համար պետք է վճարես ամենը, ինչ ունես եւ այն ամենով, ինչ դու կաս։
p Ինձ համար չկա ավելի նողկալի բան, քան պարապ կյանքը։ Մեզանից ոչ ոք դրա իրավունքը չունի։ Դատարկապորտները տեղ չունեն քաղաքակրթության մեջ։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

19-07-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO