Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Փիլիսոփայությունը մեր միտքը առանձնապես չի նրբացրել։ Իմացության հարցերում մեր խորամուխ լինելը մեզ երես չի տվել անգամ Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթեւացու ժամանակներում։ Վերջին երկու դարերին մենք փորձեցինք այն ավելի ըմբռնելի դարձնել համեմատաբար գործնական դաշտում, բայց հայտնվեցինք մարքսիստական աղավաղված ուսմունքի փլատակների վրա, որովհետեւ անհասկանալի մնաց Հեգելից Մարքսին անցած դիալեկտիկան, որ անկախ ճիշտ թե սխալ լինելուց, իմացության տեսություն էր եւ ոչ երբեք դոգմա, իսկ որպես դոգմա ընկալվեց լոկ դասակարգային պայքարը, այն դեպքում, երբ վերջինս ամենահետադիմական պահն էր ողջ ուսմունքի մեջ։
Այս շփոթահարության մեջ մենք կորցրինք գրեթե ողջ 20—րդ դարը՝ նախորդների համեմատությամբ ազգերի ինքնագիտակցման ժամանակի բարձրակետը եւ դարավերջին, անգամ անկախություն ձեռք բերելով, չկարողացանք դուրս գալ ինքնաբերության ցայտնոտից։ Մյուս կողմից՝ եթե կոմունիստական աշխարհայեցողությունը անկախությունից 10 տարի անց դուրս շպրտվեց պատմության կառամատույցից որպես անիրագործելի երազանք եւ անդառնալի հնոտիք, ապա ավանդական գաղափարախոսություններում նոր արյուն չներարկվեց, եւ հիմա դաշնակցական սոցիալիզմը կամ հանրապետականների նժդեհականությունը ինքնահնար կարկատաններ են «հայկական ոգու» անարատ պաստառին, ուստի եւ՝ ավելի շուտ գաղափարախոսություն են կուսակցության ավանդականության համբավը պահպանելու համար, քան կուսակցություններ, որոնք գաղափարախոսություն ունեն։
Անկախությունից կարճ ժամանակ անց կարծես նույն բախտին արժանացավ նաեւ «հայկական լիբերալիզմը»՝ տեղի տալով մեր մեջ դեռեւս չպեղված ասիականությանը եւ չբարձրանալով զուտ կարգախոսական մակարդակից, եւ ահա (որերորդ անգամ) մեզ կառավարում են Չարենցի ասած «անանցյալ անցյալը» ու պատմության քառուղիներում չսերտած միակ անուրանալի միրաժը՝ «անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար» ժողովուրդ եւ «ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ» իրողությունը։ Մի խոսքով, մեր զգայական քիմքը մնացել է ամենանախնական վիճակում, ուր բնազդը երբեմն շփոթում ենք ինտելեկտի, ինտելեկտը՝ առավել անճանաչելի բաների հետ։ Բնազդով, բնականաբար, կարելի է լինել ամեն ինչ, անգամ ժողովուրդ, որ մշտապես ածանցյալ լինելով ավելի բարձր կարգից՝ ազգից, կարողանում է գլուխգործոցներ ստեղծել, բայց դա ապահովում է ժամանակներին համընթաց լինելու պատրանքը, ասենք, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենց երեւելի անուններով, իրականում պատմությունից ուշացած մեր նավը թողնելով միեւնույն ծովախորշում։ Որովհետեւ ազգի ստեղծագործական հանճարը կարող է երգել ցանկացած ծառի վրա եւ պարտադիր չէ, որ այդ ծառը լինի «նաիրյան դալար բարդին», ասենք՝ Վիլյամ Սարոյանը։ Այդպես պատահեց աֆրիկյան համարյա բոլոր ցեղերի հետ, որոնք 20—րդ դարում իրենց կուտակած արվեստի բնազդական զգացումը ամերիկյան եւ մյուս մայրցամաքներում վերածեցին ջազի, նկարչական «պրիմիտիվ» ուղղության եւ այլ արժեքների ու այնպես հիմնավորապես, որ այսօր մշակույթն անհնար է պատկերացնել առանց այդ «բարբարոսության»։ …Անձկության պահերին երբեմն ինձ թվում է, թե ճանապարհի գիտակցությունը մեզ բնավ չի տրված, եւ պատմությունն անցնում է առանց մեզ ներքնապես հաղորդակցվելու, իր ետընթաց կերպից պահպանելով ընդամենը ողբերգականության դիմակը, որ պատճառ կարող էր լինել առաքինի լինելու, սակայն ողբերգություններից ամենամեծագույնը՝ ցեղասպանությունը, ընկալվում է որպես սոսկ դեկորացիա, ինքնաոչնչացման ֆարսը պարբերաբար բեմականացնելու համար։ Ուստի գոգենյան նշանավոր կտավի մի անկյունում գրված «Ովքե՞ր ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս» տողերը, որոնք որոշ կուսակցությունների համար գաղափարական առանցք են դարձել, օրակարգից դուրս են գալիս, մնում է «ուր ենք գնում» անողոք հարցապնդումը, որին չի կարողանում պատասխանել քաղաքական երեւելի կուսակցություններից եւ ոչ մեկը։
Հոռետեսության արմատները Նիցշեն գերմանական ոգու անկման եւ ինքնահիմարացման երեք պատճառ էր տեսնում՝ գարեջուրը, քրիստոնեությունը եւ այն երաժշտությունը, որ հաջորդեց մոցարտյան բարոկկոյին եւ բեթհովենյան ռոմանտիզմին, այսինքն՝ վագներյան դեկադանսը։ Անշուշտ, համեմատությունը միշտ կաղում է, բայց դե, համեստությունն էլ մի բան չէ։ Ինքը՝ փիլիսոփան դժվարացավ պատասխանել, թե ինչքան գարեջուր է հոսում ազգի մտավորականության երակներով. վիճակագրություն չուներ, սակայն աչքը չէր խաբում։ Հակա—Քրիստոսի տեսաբանը այդպես էլ չիմացավ, թե ինչ պատահեց գերմանացիներին, երբ «Deutschland, Deutschland uber alles» երգելով հանկարծակի արիացան։ Նույն անհարմարությունը ունենք մենք որոշելու, թե որքան օղի է հոսում հայ մտավորականության երակներում. նույնիսկ Մաթեւոսյանի պես հսկան դժվարացավ ազգին խումհարից դուրս գալու դեղատոմս առաջարկել, բայց, հավանաբար, «օրհնյալ սհաթից» սկսած՝ այդ վտանգի դեմ իմունիտետ ունենք։ Ինչ վերաբերում է քրիստոնեությանը, կարծես թե 1700 տարի անց այդ կողմից սպառնալիք չկա՝ վիճարկելով եվրոպական չափանիշները, որոնք բացառապես խարսխված են քրիստոնեական արժեքների վրա, ազդարարեցինք սեփական մենթալիտետի առավելությունները, դրանով իսկ փաստելով, որ մեր քրիստոնեությունն էլ առանձնապես չի համապատասխանում ավետարանական՝ մի ստիր, սուտ երդում մի տա, մի սպանիր եւ մյուս չափանիշներին։
Մնում է երաժշտությունը, որը ակներեւաբար Հայաստանում վերածվել է ահաբեկության հզոր զենքի երթուղայիններում, փողոցում, ամենուր, պրոլետարական դիկտատուրայի վերջին մոհիկանների՝ հայ վարորդների եւ ինքնուս աստղերի նախաձեռնությամբ։ Բայց այս ամենը չնչին բան է մտավոր անկյալության համեմատությամբ։
«Տխրությունս կամաց—կամաց փոխվում է լացի»,–գրում է Համո Սահյանը։

19-07-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO