Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.10.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Խնդիրը արվեստագետ դարձնելը չէ

Մանկական գեղագիտական կենտրոնը կարեւորում է արվեստագետի ոգով դաստիարակելը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

Հենրիկ Իգիթյանի անվան մանկական գեղագիտական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը սեպտեմբերին կնշի հիմնադրման 35-ամյակը։ Երեքուկես տասնամյակ վանաձորցի փոքրիկները այս ինքնատիպ կրթօջախում հաղորդակցվում են գեղեցիկի հետ, ստանում հայեցի դաստիարակություն, ուսումնասիրում ազգային արվեստը։ Որ խմբակում էլ ընդգրկված լինեն, ինչով էլ զբաղվեն կենտրոնի սաները՝ գեղանկարչությամբ թե ասեղնագործությամբ, կարպետագործությամբ թե տիկնիկագործությամբ, նրանց դաստիարակության հիմքում դրված է գեղեցիկի ընկալումը, որտեղ նրանք նաեւ արվեստի պատմություն են ուսումնասիրում, ծանոթանում ազգային ավանդույթներին, հայկական տարազների ծագմանն ու պատմությանը։
Ժամանակակից, նորաձեւ ու պահանջարկված խմբակների կողքին տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, փաստորեն, վանաձորցի երեխաները, կտրվելով համակարգիչներից ու բջջայիններից, սիրով են այստեղ այցելում։ Ու նույնիսկ սաների թիվը գերազացում է պետպատվերով սովորող երեխաների թվին։
Հենրիկ Իգիթյանի անվան մանկական գեղագիտական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, նկարչուհի—դիզայներ Կարինե Գլոյանը այս միջավայրին ծանոթ է հիմնադրման առաջին իսկ տարիներից ու արդեն հասցրել է բազում շրջանավարտների մասնագիտական հաջողություններին ականատես լինել։ «ՀՀ»–ի հետ զրույցում տիկին Գլոյանը կարեւորեց գեղագիտական դաստիարակության դերը հենց վաղ տարիքից՝ նշելով, որ իրենց խնդիրը արվեստագետ պատրաստելը չէ, այլ արվեստը սիրող ու գնահատող սերունդ դաստիարակելը։
«Կարծում եմ՝ գեղագիտական դաստիարակությունը բոլորին է պետք։ Ինչ մասնագետ էլ վաղը դառնան, ինչ աշխատանքով էլ զբաղվեն, գեղեցիկի զգացողությունը չպետք է լքի նրանց։ Եթե երեխան գալիս է նկարչության, չի նշանակում, թե վաղը պետք է պարտադիր նկարիչ դառնա։ Երեխային պետք է արվեստին մոտեցնել դեռ վաղ հասակից եւ հնարավորություն տալ նրան ծանոթանալու արվեստի բոլոր ճյուղերին»,–ասաց տիկին Գլոյանը՝ անդրադառնալով գեղագիտական կենտրոնի պատմության եւ գոյության պահպանման վատթարագույն տարիներին։
«Անգամ երկրաշարժից հետո ոչ մի օր չենք դադարեցրել աշխատանքը։ Թեկուզ ժամանակավոր հարմարեցված տնակներում, բայց աշխատել ենք։ Հասկացել ենք, որ այդ օրերին վանաձորցի երեխաները ավելի շատ են կարիք զգում շփվելու արվեստի հետ»,–ասաց տնօրենը։ Տարեկան կտրվածքով 250—300 երեխա է կենտրոն այցելում, ամենակրտսերը 4 տարեկան է, ավագը՝ 16։
«Քանի որ շատ մշակութային կենտրոններ այս շրջանում չեն գործում, ուստի երեխաների հաճախելիությունն աճում է հատկապես ամռանը։ Մենք այս կերպ կազմակերպում ենք նաեւ նրանց ամառային հանգիստը»,–ասաց նա։
Ամենահագեցածը նկարչության խմբակն է։ Գործում են նաեւ առաձին խմբակներ՝ կարպետագործության, բատիկայի, ասեղնագործության, տիկնիկագործության։ Պետպատվեր նախատեսված է 250 երեխայի համար, իսկ երբ այդ թիվը լրանում է, ստիպված ծնողական ֆոնդից են օգտվում, քանի որ նյութերի տրամադրման եւ այլ ծախսերը պիտի կարողանան հոգալ։
Այս բոլոր տարիների ընթացքում կենտրոնի սաներն ու մանկավարժները ակտիվ մասնակցել են նաեւ քաղաքային, հանրապետական միջոցառումների, փառատոների, միջազգային ցուցահանդեսների։ Իսկ աշխատանքների վաճառքից ստացված գումարը նպատակաուղղել են կրթօջախի կարիքների համար։ Կենտրոնի ֆոնդում պահպանվում են լավագույն աշխատանքները, որոնք դառնում են կրթօջախի ինքնատիպ վավերագրերը. դրանց ստեղծման ժամանակաշրջանի մասին կարելի է եզրակացնել գույներից ու թեմաներից։
Գեղագիտական կենտրոնում պարբերաբար կազմակերպվում է նաեւ սաների աշխատանքների ցուցադրություն։ Դա առաջին հերթին ծնողների համար է։ Շատ անգամ նրանք եւս ներկա են լինում դասընթացներին, ականատես լինում երեխաների հաջողություններին։
«Կարո՞ղ եք պատկերացնել ծնողի ուրախությունն ու հպարտությունը, երբ տեսնում է իր երեխայի աշխատանքը ցուցադրված»,–ասում է Կարինե Գլոյանը եւ հավելում, որ կենտրոնը գեղեցիկ արվեստի միջավայր է ողջ քաղաքի համար. այստեղ ցանկացած արվեստագետ կարող է ցուցադրել իր աշխատանքները։ Նաեւ կենտրոնի մանկավարժներն են յուրաքանչյուր տարին գոնե երկու անգամ ցուցահանդեսներ ունենում։ Հինգ տարին մեկ էլ մեծ ցուցահանդեսով ամփոփվում են նախորդ տարիների ձեռքբերումները։
Սեպտեմբերին գեղագիտական կենտրոնի 35-ամյակը կնշանավորվի հերթական մեծ ցուցահանդեսով, որտեղ այցելուներին կներկայացվեն վերջին տարիներին ստեղծված լավագույն աշխատանքները։

27-07-2019





29-10-2020
Արեւելյան նուրբ զրույցներ՝ արաբական աշխարհի հետ
Խորհրդային հայտնի «Անապատի սպիտակ արեւը» կինոֆիլմի բազում թեւավոր արտահայտություններից ...


29-10-2020
Հայը կռվում է շատերի համար, իսկ նրանց լռությունը սոսկ ինքնասպանություն է
Թուրքիան նետվում է Միջին Ասիա՝ պանթուրանական ծրագրերի հետեւից



29-10-2020
Ռուսաստանը Թուրքիայում, ի վերջո, կկառուցի՞ ատոմակայան
Ի՞նչ է ենթադրում «Akkuyu» ԱԷԿ նախագծային ընկերությունից «Ինտեր ՌԱՕ»-ի ...


29-10-2020
Թուրքական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում եւ Ռուսաստանի համբերությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմը նոր ձեւեր է ընդունում: ...


29-10-2020
Սե՞ր, թե՞ բարեկամություն...
Սկիզμը՝ նախորդիվ

Յակոբ Սամսոնովիչը նաեւ դարդիման էր, չափազանց ...


29-10-2020
Ով ինչ է անում եւ ինչ կարող է անել այսօր
Հասարակության դիմադրողականության ընկալումների ու դրսեւորումների մասին

Արվեստի ...


29-10-2020
«Եւ նա բռնեց այն վիշապին, այն առաջի օձին, որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի»
Յոթերորդ սկավառակի դատարկման ժամանակը եկավ, ինչը մեծ ողբի ավարտման ...



29-10-2020
ՌԴ-ն տարածաշրջանում միշտ եղել է կայունություն հաստատող պետություն
Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն ...

29-10-2020
Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

29-10-2020
Բարեգործական համերգ՝ նվիրված Արցախին
Եվրոպայում ճանաչում վայելող մի շարք հայ արտիստներ, ...

29-10-2020
ՀԱԳՄ-ն կաջակցի զբաղվածությամբ ապահովմանը
Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO