Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ինչպիսի բուհ ենք ուզում ունենալ

Կամ՝ պե՞տք է արդյոք կենտրոնանալ քննությունների վրա

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Առանց քննությունների բուհական ընդունելության թեման մեր հասարակության համար դեռ արտասովոր է, թեեւ մասնավոր զրույցներում երբեմն ընդունելության միասնական քննություններին այլընտրանքային տարբերակներ առաջարկում են։
Բայց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «ՀՀ»—ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետք չէ շատ կենտրոնանալ քննությունների վրա։ Նա ավելի կարեւոր է համարում հետեւյալ հարցերը՝ ի՞նչ է անում դպրոցը, որ ավելի լավ սովորեցնի աշակերտին, եւ ի՞նչ է անում բուհը, երբ սեպտեմբերի 1—ին առաջին կուրսեցին բուհ է մտնում։ «Դրանց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Պետք է կենտրոնանալ բովանդակային հարցերի վրա»,–ասում է նա։
Իսկ ընդունելության ներկայիս տարբերակի վերաբերյալ նշում է, որ միասնական քննությունները առանձնապես շատ ձախողումներ չեն ունեցել։ Նա չի համարում, որ ներկայիս տարբերակը վատ է։ Ընդհանուր առմամբ, միասնական քննությունների համակարգը հաջողված է համարում այն իմաստով, որ դիմորդները միաժամանակ ե՛ւ ավարտական, ե՛ւ ընդունելության քննություն են հանձնում։
Բովանդակային մասով էլ նկատում է, որ երկու տարբերակ կա։ Այսպես, գործող՝ շտեմարանային տարբերակի առանձնահատկությունն առաջադրանքների՝ նախօրոք հրապարակված լինելն է։ Վատ կողմն էլ, ըստ փորձագետի, հետեւյալն է՝ դիմորդը շտեմարանն անգիր է անում՝ հաճախ առանց հասկանալու եւ յուրացնելու թեման։
Բովանդակային մասով մյուս տարբերակն էլ հետեւյալն է՝ առաջադրանքները քննության օրն են իմանում։ Բայց այդ տարբերակի պարագայում փորձագետն ընդգծում է, որ շատ կարեւոր է, թե ովքեր են քննության առաջադրանքներ կազմողները. «Այդ տարբերակով, երբ Հայաստանում անցկացնում էին քննություններ, միշտ խնդիր էր առաջանում, որ առաջադրանքները կազմած խմբի դիմորդները նախապես իմացել են ու ավելի լավ են պատրաստվել»։
Այսպիսով, Ս. Խաչատրյանը բարձրաձայնում է, որ շտեմարանայինի դեպքում կոռուպցիոն ռիսկերն են նվազում, իսկ մյուս դեպքում քննության որակն է բարձրանում, բայց առաջանում են կոռուպցիոն ռիսկեր։ Նրա դիտարկմամբ, երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։
Իսկ ընդունելությունն առանց քննությունների անցկացնելու մասին դիտարկմանը պատասխանեց. «Նույնիսկ եթե քննության ձեւը փոխենք էլ՝ ի՞նչ է փոխվելու»։ Նա չի կարծում, թե դիմորդներն ավելի լավ են սկսելու սովորելու։
Իսկ դժվարացնելու դեպքում ընդամենը «կտրվողների» թիվն է ավելանում։ Եվ հենց որ տեսան՝ ավելի դժվարանում է, ըստ նրա, արդեն կոռուպցիոն ռիսկերն են մեծանում։

Եթե կարողանան ինքնուրույն պարապել, կամ էլ թե հիմք  ունենան…

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ կրկնուսույցի ինստիտուտը չի վերանում նաեւ աշխարհի ամենազարգացած երկրներում՝ ամեն տեղ կա։ Մեր իրականության մեջ կրկնուսույցի դիմելու հիմնական պատճառներից նա առանձնացրեց աշակերտների՝ ինքնուրույն պարապելու կարողություն չունենալը։ «Եթե ունենան ինքնուրույն պարապելու կարողություն, սովորեն առանց որեւէ մեկի՝ իրենց գլխին ոստիկանի պես կանգնելու, ապա կրկնուսույցների դիմողմերի թիվը կպակասի։ Բայց քանի որ աշակերտները միշտ կարիք ունեն, որ որեւէ մեկն իրենց պարտադրի, կարգ ու կանոն սահմանի, առաջադրանքներ տա, հետո ստուգի՝ կատարել են թե ոչ՝ շատերն անխուսափելիորեն դիմում են կրկնուսույցի»,–նկատեց նա՝ խոսելով նաեւ մյուս պատճառների մասին։ Խաչատրյանի խոսքերով, շատ բաներ կան, որոնք երեխան ինքնուրույն չի կարող հաղթահարել՝ մեկը պետք է օգնի։ «Բանալիներ, գաղտնիքներ կան, որոնց տիրապետում են միայն մասնագետները։ Ինչ—որ մեկի կարիքը զգացվում է, ով հետը պետք է աշխատի»։
Հարցին, թե դպրոցի ուսուցիչը չի՞ կարող հանդես գալ այդ աշխատող անձի դերում՝ պատասխանեց, որ դժվար է։ Այսպես մեկնաբանեց՝ դպրոցի ուսուցիչը աշխատում է 25—30 հոգու հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նախընտրությունը, եւ կա պետական ծրագիր։
«Նշվածներից բացի, կրկնուսույցի մոտ գնալու մի պատճառ էլ կա՝ քանի որ միջին դպրոցի ծրագիրը սովորած չեն լինում, ավագ դպրոցում հիմք չեն ունենում։ Իսկ ուսուցիչը չի կարող դպրոցի ծրագիրը հետ տանել՝ 7—րդ դասարանի ծրագրից սկսել։
Ստիպված է 10—րդ դասարանի ծրագրով աշխատել, եւ երեխան ստիպված պետք է գնա կրկնուսույցի մոտ, որովհետեւ նա 0—ից է սկսում։ Իսկ դպրոցը չի կարող 0—ից սկսել»,–ասաց մեր զրուցակիցը։

Բուհական կրթությունը պետք է արդյունավետ  լինի եւ օգուտ տա

Հաճախ է շրջանառվում թեման, թե ազգը միայն բարձրագույն կրթություն է ստանում՝ անկախ նրանից, դրա կարիքն ու անհրաժեշտությունը կա, թե ոչ։
Ու դեպի բուհեր ինքնանպատակ մեծ հոսքի հետեւանք են համարում բարձրագույն կրթությամբ տաքսու վարորդներ, բանվորներ, վաճառողուհիներ ունենալու հանգամանքը։ Բայց հենց դիմորդների թվի նվազում է նկատվում, անմիջապես բուհերի ձայնն է լսելի դառնում՝ դիմորդներ չկան, տեղերը թափուր են…
Ասվածի վերաբերյալ փորձագետը կարծում է. «Օբյեկտիվ դատելու դեպքում, իսկապես, բուհեր պետք է շատ մարդ դիմի»։ Տեսակետը, թե բոլորովին պարտադիր չէ, որ դիմեն բուհ՝ սխալ է համարում։ Նա ընդգծում է, որ սա 21—րդ դարն է, եւ մարդիկ պետք է բարձր կարգի հմտություններ ունենան։
Միաժամանակ նշում է, որ դա ամենեւին չի նշանակում, թե արհեստները կարեւոր չեն, բայց մեր երկրում գոնե 50—60 տոկոսը պետք է բուհերում սովորի։
Ս. Խաչատրյանի խոսքերով, աշխարհում երկրներ կան, որտեղ թիվն ավելի մեծ է. «Խնդիրն այն է, որ բուհական կրթությունը պետք է արդյունավետ լինի եւ օգուտ տա։ Սխալ է տեսակետը, թե ինչիս է պետք բուհը։ Ոչ, պետք է։ Ուրիշ խնդիր է, որ որակը լավը չէ, սովորելու միջավայր չկա»։ Դրանք արդեն այլ հարցեր է համարում։

27-07-2019





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO