Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Երեւանի քաղաքապետարանը երեխաներին պայուսակներ չի տա

Ֆինանսական միջոցները կուղղվեն այլ նպատակների

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երեւանի քաղաքապետարանն իր ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ երեխաներին ամեն տարի առաջին դասարան էր ճամփում պայուսակներով եւ մոտ 14 անուն առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներով։ Ականջալուր լինելով տասնյակ ծնողների խնդրանքներին՝ փորձեցինք պարզել, թե ինչու այս տարի քաղաքապետարանը հանդես չեկավ հիշյալ ծրագրով։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ ամենալավ տարբերակով մատուցված պայուսակն անգամ շատ ծնողների դուր չի եկել։ «Այո, պայուսակի մեջ կային առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներ, եւ ծնողը կարող էր տանելիս առաջին մեկ ամսվա համար ոչինչ չգնել։ Սակայն մայրերի մեծ մասը զանգում, շնորհակալության փոխարեն քննադատում ու դժգոհություն էին արտահայտում. «պայուսակը երեխայի համար մեծ է», «կլինի՞ այս գույնը», «մենք ուզում էինք մյուսը, սա բաժին ընկավ», «տետրերը լավը չեն»… Իհարկե, կային շնորհակալ ծնողներ, ովքեր իրենց գոհունակությունը նույնիսկ նամակներով էին հայտնում։ Առավոտյան գնում եք աշխատանքի, տեսե՞լ եք մի երեւանցի երեխա կրի այդ պայուսակը։ Ես չեմ տեսել։ Տարբեր վարչական շրջաններից աշխատակիցներ ունենք, որեւէ մեկը չի նկատել։ Մոտ 9300 երեխայի տրվել են պայուսակներ եւ մեզ միշտ հետաքրքրել է՝ արդյո՞ք իր նպատակին ծառայում է այսքան խոշոր ծախսը։ Բողոքներն այն աստիճանի էին շատանում տարրական հարցերի, օրինակ՝ գույնի, որ որոշեցինք երկգույն դարձնել՝ աղջկան եւ տղային համապատասխան։ Սկսեցին զանգել աղջիկների ծնողները. «Իմ երեխային վարդագույն է հասել, գեղեցիկ վարդագույն չէ»։ Ստացվում էր, որ արված աշխատանքը նպատակին չի ծառայում»,—մեկնաբանեց Սարգսյանը։
Անդրադառնալով համայնքապատկան մանկապարտեզների համար նախատեսված այս տարվա ծրագրերին, Սարգսյանը ծնողների համար նվեր—անակնկալ համարեց ավարտական հանդեսների ավարտից հետո քաղաքային ենթակայության մանկապարտեզների 302 ավագ խմբերի չփակվելու՝ քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը։ 9700 երեխաների համար նուհ—երը կգործեն մինչեւ օգոստոսի 30—ը ներառյալ։ Ավարտական խմբերի մանկավարժները նախկինի նման կօգտվեն ամենամյա արձակուրդից, քանի որ փոխարինողների համար Երեւանի քաղաքապետարանը ֆինանսավորում կապահովի։ «Նախկինում բողոքում էին մանկապարտեզները հուլիս—օգոստոս ամիսներին փակելու համար։ Այսօր ունենք վիճակագրություն, որ այդքան բողոքների պարագայում էլ, երեխաներ կան ավագ խմբերից արդեն դուրս են գրվել։ Բայց կան նաեւ, որ մնացել են, դիմումով գնացել են արձակուրդ, օգոստոսին կրկին կվերադառնան։ Նույնիսկ այս պարագայում չեմ կարող միանշանակ ասել, որ բոլոր ծնողները նախաձեռնությունից գոհ են»,—նկատեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետը։
Կրթության ոլորտի ամենաանհանգստացնող հարցերից մեկն էլ է կարծես թե լուծվում։ Խոսքը մանակապարտեզների ոչ բարվոք վիճակի մասին է։ ՄԱԿ—ի էներգարդյունավետության եւ էներգախնայողության ծրագրի եւ Երեւանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ 2019—2020 թվականներին մայրաքաղաքում գործող 48 մանկապարտեզներ կվերանորոգվեն եւ կհիմնանորոգվեն։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 161 մանկապարտեզ, որոնցից 48—ն արդեն հիմնանորոգված են։ «Մինչեւ 2020թ. 28 մանկապարտեզ հիմնանորոգվելու է ՄԱԿ—ի եւ Երեւանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող էներգարդյունավետության եւ էներգախնայողության ծրագրի շրջանակներում, 21 մանկապարտեզ էլ 2019թ. աշնանից մինչեւ 2020 թվականը կնորոգվի միայն Երեւանի քաղաքապետարանի բյուջեի միջոցներով։ ՄԱԿ—ի ծրագրով մեկ մանկապարտեզ հիմնանորոգվել էր դեռեւս 2017 թվականին»,—նշեց Սարգսյանը։

31-07-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO