Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.09.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին

–Ի՞նչ ազդեցություն ունեցավ 2018թ. թավշյա հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի, մասնավորապես առավել կարեւոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ—ի եւ Եվրոպական միության հետ հարաբերությունների վրա։
–Ես կարծում եմ՝ մեր առջեւ դրված ամենամեծ մարտահրավերը, ամենակարեւոր առաջնահերթությունը հստակ պարզաբանելն էր, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը վերաբերում է միայն Հայաստանին, եւ այն բացառապես ներքին խնդիր էր։ Պարզաբանել, որ այն շատ կարեւոր զարգացում էր Հայաստանում՝ հայերի համար՝ ուղղված հանրային կառույցների, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ ժողովրդին եւ տնտեսությանը, ազգային անվտանգության օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների միջոցով կայունության նպատակներին ավելի լավ ծառայելու համար։
Մեր ժողովրդավարության ամրապնդումը մեր՝ որպես հասարակության էվոլյուցիայի հարց էր այնպես, ինչպես նմանօրինակ հարց է նաեւ մեր պետության եւ ազգային անվտանգության օրակարգի ամրապնդումը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ զգուշորեն է կառուցված՝ ամրապնդելու ազգային անվտանգության ճարտարապետությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրոպական միության եւ ԱՄՆ—ի հետ ներգրավվածությամբ։ Ուստի, մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգ ստեղծենք՝ նավակը ճոճելով այն աստիճանի, որ խարխլվեին թավշյա հեղափոխության նպատակները եւ խաթարվի ժողովրդի անվտանգությունը։
Մենք այս կամ այն ուղղության չենք հարում։ Մենք խիստ հայամետ ենք, եւ մեր արտաքին քաղաքականությունը նույնպես խիստ հայակենտրոն է։ Այս շրջանակներում, ռազմավարական մոտեցման միջոցով, մենք զգուշորեն կառուցել ենք ազգային անվտանգության ճարտարապետությունը, որի կարեւորագույն մասն է արտաքին քաղաքականությունը, եւ որի շրջանակներում մեր գործընկերներից յուրաքանչյուրի հետ ամուր հարաբերություններն իրենց ուրույն տեղն ունեն մեր ազգային անվտանգությանը յուրովի նպաստելու գործում։
–Կա՞ն օրինակներ, թե ինչպես կարող են ԱՄՆ—ն եւ Ռուսաստանը հարթել տարաձայնությունները, նվազեցնել լարվածությունը եւ առաջ տանել իրենց հարաբերությունները ճիշտ ուղղությամբ։ Եվ ինչ դեր կարող է ունենալ Հայաստանը՝ այս ամենին օժանդակելու գործում։
–Մենք ունենք Ռուսաստանի, ԱՄՆ, եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակ, թե ինչպես են վերջիններս միասին աշխատում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ։ Երկրներ, որոնք միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ կարող են ունենալ անհամաձայնություններ, սակայն այս առանձին դեպքում մենք գործ ունենք շատ լավ համակարգված, խստորեն համախմբված համագործակցության հետ, որը շատ լավ աշխատում է իրենց հստակ նպատակի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Եթե ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի դերակատարությանը, ապա նշեմ, որ մենք հետաքրքրված ենք հետագա կայունության պահպանման եւ լարվածության նվազեցման մեջ։ Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը։ Երբ կա կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա ձեռնտու է բոլորին։ Մենք ցանկանում ենք նպաստել կայունությանը։ Մենք կարող ենք նպաստել դրան՝ առճակատումը մերժելու միջոցով՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ շահերը կարող են միավորվել՝ ի նպաստ կայունության։ Մենք կարող ենք ներդրում ունենալ այդտեղ։
Հայաստանը իրապես  ցույց է տվել դժվար մարտահրավերներին արձագանքելու իր կարողությունը. այն է, որ հնարավոր է նույնիսկ այս անհանգիստ ժամանակաշրջանում եւ առկա մարտահրավերների պայմաններում հարաբերությունները կառուցել կարեւորագույն գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցության ոգով՝ մեկ գործընկերոջ հետ հարաբերությունները երբեք չկառուցելով մյուսի հաշվին։
–Հայաստան—ԵՄ հարաբերություններն ամրապնդվում են։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը լիարժեք օգտվել ԵՄ հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից, (ՀԸԳՀ) եւ որո՞նք են դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետները։
–Այս կարեւոր համաձայնագիրն ամրապնդում է աճող քաղաքական, տնտեսական երկխոսությունը եւ գործընկերությունը ԵՄ հետ։ ՀԸԳՀ լիարժեք ուժի մեջ մտնելու հարցն ավելի շատ տեխնիկական է, քանի որ այն գործնականում կիրարկվում է։ Ինչու՞։ Քանի որ մենք արդեն իսկ ունենք համապատասխան մեխանիզմ՝ ժամանակավոր կիրարկում։ Հայաստանը վավերացրել է համաձայնագիրը, Եվրոպական խորհրդարանը՝ նույնպես, այժմ անհրաժեշտ է ԵՄ 28 երկրների վավերացումը, եւ նրանցից յուրաքանչյուրն ունի վավերացման իր սեփական ընթացակարգը։ ԵՄ 18 անդամ երկրներ արդեն իսկ վավերացրել են այն։ Հետեւաբար, ներկայումս դեռ կա 10 երկիր, որ պետք է վավերացնի համաձայնագիրը, եւ նրանք պատրաստ են վավերացնել այն, քանի որ չկա որեւէ քաղաքական խոչընդոտ։ Սա պարզապես ներքաղաքական գործընթաց է։ Փաստացի, առկա դրույթների 80 տոկոսն արդեն իսկ կիրարկման փուլում է։ Մենք համակարգել եւ համաձայնեցրել ենք կիրարկման ճանապարհային քարտեզը, եւ կիրարկումն իրականացվում է։
Եվրոպան հետեւողական, շարունակական մասնակիցն է եղել Հայաստանի ինստիտուտների, պետական կառույցների զարգացմանը, տնտեսության զարգացմանը։ 2018թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից ի վեր մենք ԵՄ հետ շատ ինտենսիվ, ծավալուն քաղաքական եւ տնտեսական ներգրավվածության մեջ ենք։ Որպես այս գործընթացի մի մաս՝ մենք ցանկանում ենք ներգրավվել ԵՄ հետ վիզայի ազատականացման երկխոսության մեջ, որի վերջնական արդյունքը կլինի համապատասխան համաձայնագրի կնքումը։
Այսօր մենք ունենք ՀԸԳՀ՝ որպես նոր իրավական հիմք, որի հիմքով շարունակում ենք մեր համագործակցությունը եւ ձեռնարկելու ենք այս ուղղությամբ հետագա քայլեր՝ ի նպաստ հայ ժողովրդի։
ՀԸԳՀ մի փաստաթուղթ է, որն առնչվում է բազմաթիվ ոլորտների, այն իր մեջ ներառում է քաղաքական, արդարադատության եւ ազատությունների մասեր, ինչպես նաեւ լայն ոլորտային հատված։ Այն համապարփակ համաձայնագիր է, որը ներառում է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ տնտեսության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներ։ Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ ԵՄ միջեւ օրենսդրական դաշտի մոտարկում, ինչպես նաեւ առեւտրի եւ ներդրումների ոլորտում խթանում։ Հետեւաբար, ՀԸԳՀ մեզ համար գործիք է՝ առավել բարելավելու մեր նորմատիվ կամ չափորոշիչային կարգավորումները, որոնք պետք է նպաստեն մեր պետության զարգացմանը։

01-08-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO