Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինչպե՞ս դառնալ ներդրող

Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ արժեթղթերի միջոցով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Նիկա» ներդրումներ իրականացնող նախագծերի զարգացման ընկերության ղեկավար Տիգրան Ղարագյոզյանն առաջարկում է բնակելի շենքի կառուցապատման գործընթացում ներդրում կատարել եւ շահույթ ստանալ նպատակային պարտատոմսեր կոչվող արժեթղթերի միջոցով։
«ՀՀ»—ի հետ զրույցում նա ընդգծեց, որ այդ հարցում պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Իսկ ահա Ուկրաինայում ներդրումներ կատարելու հարցում լուրջ աջակցություն է ցուցաբերել «Նիկոյլ—Ուկրաինա» ռուսական ամենախոշոր ներդրումային ֆոնդերի կառավարման ընկերությունը, որի խորհրդի նախագահն էր Տիգրան Ղարագյոզյանը։ «Նիկոյլ—Ուկրաինան» Ուկրաինայի շուկայում հայտնվել էր 2003 թվականի սկզբին, որից հետո Ղարագյոզյանը հանդես էր եկել ուկրաինական շուկայում գործունեություն ծավալելու վերաբերյալ մի շարք հայտարարություններով։
Տ. Ղարագյոզյանը ֆոնդային շուկայի վերաբերյալ օրենքների նախագծերի ստեղծման եւ օրենքների ընդունման մեծ փորձ ունի որպես Ուկրաինայի ֆոնդային շուկայի եւ արժեթղթերի պետական կոմիտեի աշխատանքային խմբի անդամ։ Նա Ուկրաինայում արժեթղթերի մասով համապատասխան օրենքի նախագծի ստեղծողներից եւ դրա ընդունմանը նպաստողներից է եղել։ «Մենք նաեւ արժեթուղթ ենք ստեղծել, որը կոչվում է անշարժ գույքի նպատակային պարտատոմս»,—ընդգծեց նա։
Նպատակային պարտատոմսն արժեթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ ներդրած գումարը, որոշում է պարտատոմսերի սեփականատիրոջ եւ թողարկողի միջեւ փոխառության փոխհարաբերությունները, հաստատում է թողարկողի պարտավորությունները։
Կառուցապատող կազմակերպություններն օգտագործում են անշարժ գույքի վաճառքի հենց այդ մեթոդը՝ մասնավոր ներդրողների դրամային միջոցներն ուղղելով օբյեկտի կառուցմանը։
Նպատակային պարտատոմսերով իրականացվող ներդրումային համակարգը իրականացվում է 4 փուլով՝ նպատակային պարտատոմսերի թողարկում, դրանց գնում, պայմանագրի ստորագրում, անշարժ գույքի ստացում։
«Փոքր ներդրողները, որոնք շատ գումար չունեն, կարող են ինքնարժեքով մեկ պարտատոմս գնել՝ դրանով իսկ նախնական փուլում ներդրում կատարելով կոնկրետ կառույցի 1 քմ—ի մեջ, իսկ միջանկյալ կամ ավարտուն փուլում վաճառել՝ ստանալով էական եկամուտ՝ ավելի մեծ, քան դեպոզիտից ստացվող եկամուտն է։
Մենք հսկում ենք կառուցապատող կազմակերպություններին, որպեսզի ներդրումները նպատակային ծախսվեն»,—ասում է նա։
Նշված գործընթացն այսպիսին է՝ կառուցապատող կազմակերպությունը թողարկում է նպատակային պարտատոմսեր։ Պարտատոմսերում ընդգծվում է, որ հիմնական ապրանքը անշարժ գույքի միավորն է՝ քառակուսի մետրը։ Այնուհետեւ նպատակային պարտատոմսերը վաճառվում են ներդրողներին՝ բնակարանների ապագա սեփականատերերին՝ ինքնարժեքին մոտ գնով։ Իսկ նորակառույցը շահագործման հանձնելուց հետո գնորդները սահմանված ժամկետում թողարկողին ներկայացնում են իրենց արժեթղթերը եւ ներդրողներին են փոխանցում պարտատոմսերում նշված քառակուսի մետրը կամ այդ շենքին համարժեք շուկայական գինը։
Պարտատոմսում նշված են միայն շենքը, համարը, քառակուսի մետրը։ Կոնկրետ բնակարան չի նշվում։ Բայց եթե ցանկություն կա ներդրում կատարելու կոնկրետ բնակարանի համար, օրինակ՝ 75 քմ տարածքով, ապա ներդրողը գնում է 75 պարտատոմս եւ պայմանագիր է կնքում կառուցապատողի հետ ցանկալի բնակարանի ամրագրման վերաբերյալ։
Մեր զրուցակիցը նկատում է. «Կառուցվող տվյալ շենքում մեկ պարտատոմսի սկզբնական գինը մոտ է կառույցի 1 քմ—ի ինքնարժեքին։ Բայց պարտատոմսի շուկայական գինը կառուցապատման ընթացքում անընդհատ աճում է՝ առավելագույնի հասնելով շինարարության ավարտին եւ կառույցը շահագործման հանձնելու ժամանակ»։
Այսպիսով, ստացվում է, որ եթե քառակուսի մետրի ինքնարժեքը, ենթադրենք, 700 դոլար է, ապա ներդրողը վերջնարդյունքում ստանում է, ասենք, 1000 դոլար, այսինքն՝ որոշակի շահույթ է ունենում։ «Բայց ներդրողը ոչինչ չի անում, նա միայն պետք է ընտրի՝ որտեղ ներդրում անել»,—ասաց Տ. Ղարագյոզյանը՝ ավելացնելով, որ հիմա Ուկրաինայում 50 տոկոս բնակելի շինարարությունը ֆինանսավորվում է արժեթղթերով՝ նպատակային պարտատոմսերով։
Նրա խոսքերով, զարգացած երկրներում այդ արժեթղթերը հաճախ գնում են թոշակային ֆոնդերը, որոնք ազատ գումարներ ունեն՝ մեծացնելով իրենց կապիտալը։ Ոչ պետական կենսաթոշակային ֆոնդերը քաղաքացիների փողերի մեծ մասը ներդնում են հաստատուն եկամտի եւ ցածր ռիսկի գործիքների մեջ։ Եվ դա էապես ընդլայնում է ներքին փոխառությունների շուկան եւ բարձրացնում տնտեսության մեջ ներդրումների հոսքը՝ ներքին ռեսուրսների հաշվին։ «Աշխարհի ամենամեծ ներդրողները թոշակային ֆոնդերն են»,—նշում է մեր զրուցակիցը։
Համապատասխան օրենքի շնորհիվ խոշոր տեղական ընկերությունները հնարավորություն կունենան ստեղծելու կորպորատիվ կենսաթոշակային ֆոնդեր, որոնց մի մասը կօգտագործվի երկարաժամկետ ներդրումային նախագծերի իրականացման համար։ Օրինակ՝ Ռուսաստանում հաջողությամբ գործում են մի շարք ոչ պետական կենսաթոշակային ֆոնդեր՝ թվով ավելի քան 400։
Ղարագյոզյանը բարձրաձայնում է, որ նպատակային պարտատոմսերով ներդրումային համակարգը Հայաստանում եւս հաջողությամբ կաշխատի։ Բայց նման արժեթղթեր բաց թողնելու համար պետք է առաջին հերթին համապատասխան օրենքի նախագիծ մշակել։ Իսկ ներդրումային այդ համակարգի ռիսկերը բացառելու համար Տիգրան Ղարագյոզյանը նշեց, որ պետք է անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծել։

01-08-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO