Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԼՂՀ


Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ

Նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հայաստանում հաշմանդամների եւ կանանց իրավունքների պաշտպանության մասով նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունների գաղափարաբանությունը հանրությանը ներկայացնելու եւ խնդրի շուրջ միասնական կարծիք ձեւավորելու նպատակով աշխատանքային այցով Արցախում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Այցի շրջանակում երեկ նախարարը հանդիպում է ունեցել Արցախում կանանց եւ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրա համոզմամբ. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են օգնել պետությանը՝ ճիշտ ընկալելու խնդիրները եւ ավելի հասցեական դարձնելու այն ծառայությունները, որ մատուցվում են հաշմանդամներին ու կանանց»։ Նախարարը գտնում է, որ «պետության քաղաքականության համար քաղաքացիական հասարակության փորձը, գիտելիքները, փորձագիտական ներուժը պետք է հենասյուն լինեն, քանի որ այդ դեպքում՝ հաճախ ավելի հեշտ, արդյունավետ եւ նվազ ռեսուրսներով ծրագրեր կարելի է իրականացնել ու արձանագրել շոշափելի փոփոխություններ»։ Զ. Բաթոյանը լիահույս է, որ փորձի փոխանակումն օգտակար կլինի բոլորի համար։ Ծավալված քննարկումների ժամանակ այդ մասին խոսեցին թե՛ պաշտոնյաները եւ թե՛ հանրային օղակի ներկայացուցիչները։
Ինչպես ակնհայտ դարձավ հանդիպմանը, կազմակերպություններից յուրաքանչյուրն աշխատում է մի քանի խոցելի խմբերի հետ, եւ շահառուների խնդիրները հիմնականում հոգում են պետական աջակցությամբ։ Ըստ Զարուհի Բաթոյանի՝ Հայաստանում այժմ աշխատանքներ են տարվում ռազմավարության փոփոխությունների ուղղությամբ, եւ խոսքը ոչ թե հաշմանդամների սոցիալական պաշտպանության, այլ նրանց իրավունքների, ավելի կոնկրետ՝ ինքնադրսեւորվելու եւ իրեն հասարակության լիարժեք անդամ զգալու մասին է։
«Հաշմանդամություն ունեցող անձին պետք չէ պաշտպանել, այլ պարզապես անհրաժեշտ է նրա իրավունքն ապահովել,–ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։–Պատրաստվող նոր օրենքը ամբողջությամբ փոխում է տրամաբանությունը եւ սահմանում հաշմանդամների աջակցման միջոցներն ու մեթոդները»։ Գերատեսչության ղեկավարը ճեպազրույցի ժամանակ նշեց, թե նման փոփոխություններ նախատեսվում են նաեւ կանանց հիմնահարցերի ոլորտում։ «Ուժեղ եւ ինքնավստահ կինն ընտանիքի ներդաշնակության, համերաշխության եւ հզորության երաշխավորն է, եւ ոչ թե հակառակը,–գտնում է նախարարը։–Խոսքը մասնավորապես այն փոփոխությունների անհրաժեշտության մասին է, որոնք ենթադրում են ընտանեկան եւ աշխատանքային պարտականությունների համատեղման ընդլայնված հնարավորություններ, կանանց ներուժի առավել ակտիվ կիրառման մեթոդներ ու ձեւեր»։
Գրեթե երկու ժամ տեւած շահագրգիռ քննարկումների ժամանակ ներկաներին հնարավորություն ընձեռվեց նոր օրինագծի վերաբերյալ ազատ եւ անկաշկանդ շարադրելու սեփական տեսակետները, հանդես գալու առաջարկություններով։ Հանդիպմանը մասնավորապես օրենքը նախապատրաստողների ուշադրությանն արժանացան ներառական կրթությանը վերաբերող հարցերը։ Իսկ քննարկումների մասնակիցներից շատերը մասնագիտական կարողությունների դրսեւորման եւ հասարակական գործառնության առումով կապված են երեխաների հետ եւ, բնականաբար,  շատ են շահագրգռված օրենսդրական փոփոխությամբ։
Ստեփանակերտ

14-09-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO