Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից

Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ապահովել տեսակցողի, ով կարող է լինել վարույթն իրականացնող մարմինը, փաստաբանը, պաշտպանը, մերձավոր ազգականը կամ մեկ այլ անձ, առողջության անվտանգությունը՝ ձերբակալված, կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի մասին նախապես տեղեկատվություն տալով։ Առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում ՁՊՎ եւ ՔԿ հիմնարկի վարչակազմի վրա դրվում է ուղղակի պարտավորություն ինչպես տեղեկացնելու, այնպես էլ ապահովելու բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ եւ բավարար են ձերբակալված, կալանավորված կամ դատապարտված անձին տեսակցողի առողջության անվտանգության ապահովման համար։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ սույն օրենքի անհրաժեշտությունը ծագել է կոնկրետ փաստական հանգամանքներից։ Խնդիրն առաջացել է փաստաբանների եւ հանրային պաշտպանների շրջանում։ «Հանրային պաշտպանները պարտավոր են առանձին դեպքերում փաստաբանական ծառայություններ մատուցել նաեւ բանտարկյալներին, որոնց իրենք չեն ընտրում եւ ընտրության հնարավորություն էլ չունեն։ Սահմանադրական պարտավորություն է պետության նկատմամբ։ Եղել են դեպքեր, երբ փաստաբանները չեն իմացել, որ անձը որոշակի վարակիչ հիվանդություններով է տառապում, վարակվել են նաեւ իրենք։ Փաստորեն առաջացել է մի իրավիճակ, երբ անձն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս քրեակատարողական հիմնարկի անփության պատճառով վարակվել է։ Օրենքը պարտադրում է նաեւ հատկացնել համապատասխան հատուկ պայմաններ, որ բանտարկյալններին այցելող անձինք չվարակվեն»,—մեկնաբանեց Սիմոնյանը։
Անձնական կյանքի տեղեկատվության անձեռնմխելիության մասին, հարց անգամ չկա, շեշտում է նա, քանի որ հիվանդության առանձնահատկությունների մասին տեղեկատվություն տալ օրենքը չի պարտադրում. «Պարզապես նշում ենք, որ հատուկ պայման ապահովվի, առանձին սենյակ լինի, որպեսզի բացառվի մեկ անձի առողջական վատթար վիճակի փոխանցումը մեկ այլ անձի։ Հիվանդության առանձնահատկությունների մասին ոչ ոք չի ասում, որ պարտադիր է բարձրաձայնել։ Սա պետք է արվեր վաղուց, բայց քանի որ պարտադրող հոդված չկար, խուսափում էր գործադիր իշխանությունը այդ ծախսերի կատարումից։ Վեց ամիս ժամկետ են խնդրել, որպեսզի գործողությունները կազմակերպեն»։ Կոնկրետ, թե որքա՞ն գումար կպահանջվի նախագիծը կենսագործելու համար, Սիմոնյանն ասաց՝ հստակ չէ։ Գումարով պայմանավորված օրենքի ընդունումը համարում է, որ սխալ որոշում կլիներ, որովհետեւ, ըստ նրա՝ առաջնային արժեքի պաշտպանության հետ գործ ունենք՝ կյանքի եւ առողջության։ «Որքան էլ որ պահանջվի այդպիսի հատուկ պայմանների ապահովման համար, պետք է հատկացվի»,—ընդգծեց պատգամավորը։

14-09-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO