Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը

Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա նախադրյալներն ու պայմանները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Անկախության ձեռքբերումից ի վեր մեր երկիրը տնտեսական առումով լուրջ վայրիվերումների միջով անցավ՝ ունենալով թե՛ ձեռքբերումներ, թե՛ կորուստներ։ Ամբողջատիրական, համայնավարական համակարգից փորձեցինք անցնել շուկայական համակարգի, որի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները արմատական էին, քանի որ ուղղված էին հասարակության տնտեսակարգի՝ սեփականության իրավունքի փոփոխությանը։ Արդյունքում, այսպես կոչված, համաժողովրդական սեփականությանը փոխարինելու եկավ մասնավոր սեփականությունը, որն էլ հիմք պիտի դներ ազատ շուկայական հարաբերություններին։
«Այդ անցումը բավականին հախուռն էր, ինչ—որ տեղ նաեւ կորստաբեր։ Փլուզվեց երկրի միասնական ժողովրդատնտեսական համալիրը, խզվեցին տնտեսական կապերը, ինչն էական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա։ Մեր երկրի համար այդ ազդեցության խորությունը պայմանավորված էր նրանով, որ սերտորեն էինք կապված Խորհրդային Միության միասնական ժողովրդատնտեսական համալիրին»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, ՀՀ հանրային խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։ Խորհրդային Հայաստանի տնտեսության 70 տոկոսը կազմում էր արդյունաբերությունը, որի մեջ 30 տոկոսը մեքենաշինությունն էր։ Եթե մետաղը, նյութերը ներկրվում էին դրսից, այստեղ պատրաստվում էին հաստոցներ եւ ուժային գեներատորներ, այնուհետեւ արտահանվում, ապա նման կառուցվածքով տնտեսությունը նոր պայմաններում հեռանկար չէր կարող ունենալ, քանի որ շատ նյութատար էր, էներգատար եւ քիչ գիտատար։
Նման պայմաններում կորցրեցինք քիմիական արտադրությունը, նաեւ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք վերաբերում էին սարքաշինությանը, ճշգրիտ կապի եւ հեռահաղորդակցման համակարգերին, մասնավորապես՝ Աբովյանի «Սիրիուս» գործարանը, Նաիրիտը, Վանաձորի քիմիական կոմբինատը, «Բազալտը», «Էլեկտրոնը», «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորումը, Մերգելյան ինստիտուտը եւ այլն։ Այդ ամենի հետեւանքով 400 հազարից ավելի արդյունաբերական աշխատատեղերից տարիներ հետո կարողացանք վերականգնել շուրջ հարյուր հազարը։
Հայաստանն առաջին հետխորհրդային երկիրն էր, որտեղ տեղի ունեցավ հողի մասնավորեցումը։ Այն, ըստ Հայկ Սարգսյանի, չունեցավ իր տրամաբանական շարունակությունն ու ավարտը, ունեցանք ցածր արտադրողականությամբ 300 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ։ «Առայսօր մենք չկարողացանք լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները։ Դրանցից մեկը հողի մասնատումն էր, որն, ըստ էության, զրկեց հողատիրոջը մեքենայական ապահովումից, պարարտացումից, խորհրդատվությունից, հնարավոր նոր տեխնոլոգիաներից։ Արդյունքում գյուղացին դարձավ իր հողակտորի պատանդը, որի հետեւանքները մինչեւ այժմ զգացվում են»,–ասաց նա։ Կա՞ր արդյոք անցումային շրջանից պակաս ցնցումներով դուրս գալու այլընտրանքային ճանապարհ։ Տնտեսագիտության դոկտորի խոսքով, հատկապես գյուղատնտեսության ոլորտում ցանկալի էր մասնավորեցման գործընթացը կազմակերպել առավել համակարգված գյուղատնտեսական արտադրություն ապահովող ենթակառուցվածքների ամբողջության համատեքստում։

Տնտեսական հեղափոխությունը՝ ժամանակի հրամայական

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցան տարբեր խորության եւ ուժգնության ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական վերափոխումներ։ Ժամանակակից առումով «տնտեսական հեղափոխություն» հասկացությունը ենթադրում է փոփոխություններ հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում։ Տնտեսական հեղափոխությունների անհրաժեշտությունն ամենից առաջ պայմանավորված է երկրում ձեւավորված սոցիալական եւ տնտեսական այնպիսի իրողություններով, որոնց առկայությունից դժգոհ է բնակչության մեծ մասը։ Դա պարարտ հող է ստեղծում եւ դառնում նախադրյալ նախ՝ քաղաքական, ապա նաեւ՝ տնտեսական հեղափոխության իրականացման համար։
Հայաաստանում 1.5 տարի առաջ տեղի ունեցած բեկումից հետո իշխանությունները նախաձեռնեցին տնտեսական հեղափոխության մարտավարություն, որը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ունենալ տնտեսական հեղափոխության գործարկման հայեցակարգային, օրենսդրական եւ ծրագրա—նպատակային ապահովում՝ ըստ մի շարք բաղադրիչների՝ տնտեսաիրավական կարգավորումների, ժամկետների ամրագրման, ներազդման գործիքակազմի եւ այլն։
Որոշ շրջանակներ, այդ թվում՝ մասնագիտական, վիճարկում են, թե կա՞ արդյոք տնտեսական հեղափոխություն ասվածը, թե ոչ։ Շատերն այն տեսնում են պարզապես բարեփոխումների տեսքով։ Հ. Սարգսյանի խորին համոզմամբ, այն գոյություն ունի, ավելին՝ այն համաշխարհային գործընթաց է։ «Համաշխարհային տնտեսության մեջ ընթացող արմատական վերափոխումներն իրականանում են տեխնոլոգիական եւ կառուցվածքային խորը բարեփոխումների միջոցով։ Այդ գործընթացներին Հայաստանի համընդգրկուն եւ խորը մասնակցությունը կարող է ազդարարել տնտեսական հեղափոխության գործարկումը։
Ներկա փուլում կարեւորվում է թե՛ իշխանությունների եւ թե՛ հասարակության գիտակցումը, որ սոցիալ—տնտեսական զարգացման նոր ուղեգիծ դուրս գալու բավարար լուծումները չեն պարփակվում տնտեսական բաղադրիչներով։ Համալիր լուծումները խարսխվում են նաեւ արտատնտեսական բաղադրիչների վրա, որոնց թվում են՝ քաղաքականը, իրավականը, սոցիալականը, ինստիտուցիոնալը, բնապահպանականը, վարքագծայինը, ենթակառուցվածքայինը եւ այլն»,–մանրամասնեց պրոֆեսորը։

Գրավականը՝ ինստիտուցիոնալ եւ արժեհամակարգային բարեփոխումներն են

Տնտեսական հեղափոխությունը կարող է կյանքի կոչվել, եթե բավարարվեն մի շարք պայմաններ։ Մասնավորապես պետք է արձանագրվի, որ 2018 թվականի իրադարձություններից հետո երկրում ձեւավորված նոր իրավիճակը դեռ չի նշանակում, որ ինքնաբերաբար կփոխվեն տնտեսական որոշումների ընդունման կառուցակարգերը եւ ավանդույթները, ինչպես նաեւ տեղի կունենա արժեհամակարգի փոփոխություն։ Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական էլիտաների փոփոխման գործընթացը կարող է ընթանալ շատ արագ, մինչդեռ տնտեսական էլիտաները եւ համակարգերը դեռ կարող են կենսունակ մնալ՝ չենթարկվելով առանձնապես լուրջ փոփոխությունների, հարմարվելով քաղաքական նոր համակարգին եւ ավելին՝ ժամանակի ընթացքում հարմարեցնելով նույն այդ համակարգը իրենց նպատակներին։ «Ներկա իրավիճակում սա ցանկացած բարեփոխումների գլխավոր մարտահրավերն է, եւ պետք է փաստել, որ այդ խնդրի լուծումները միայն ուժային մեթոդները չեն կարող լինել։ Լուծման գլխավոր ճանապարհը համակարգային եւ ինստիտուցիոնալ մոտեցումն է»,–մեկնաբանեց զրուցակիցս։
Մյուս պայմանն այն է, որ քաղաքական էլիտան պետք է հետեւողական կամք դրսեւորի այդպիսի բարեփոխումներ իրականացնելու համար եւ ունենա երկարաժամկետ պլանավորման հնարավորություն։ Այս երկու պայմանները խիստ փոխկապակցված են։ Ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքները կարող են տեսանելի լինել միայն երկարաժամկետ կտրվածքով։ Հետեւաբար, քաղաքական էլիտան ոչ միայն քաղաքական կամք եւ պատրաստակամություն պետք է ունենա, այլեւ որոշակի վստահության քվե։
Բարեփոխումները կարող են հաջողություն արձանագրել միայն քաղաքական, տնտեսական եւ արժեհամակարգային փոփոխությունների միաժամանակյա իրականացման պայմաններում։ Ներդաշնակեցման սկզբունքը հաջողության գլխավոր նախապայմանն է։

Հիմքում սահմանադրականության մակարդակի բարձրացումն է

Հայկ Սարգսյանի դիտարկմամբ, որքան էլ վճռորոշ լինեն ձեւավորված քաղաքական եւ տնտեսական ինստիտուտների որակն ու կարողությունները, միեւնույն է, հասարակության բարեկեցության ապահովման համար կարեւոր նշանակություն են ունենալու ինստիտուտների ընկալումները, սահմանադրական ավանդույթներն ու սահմանադրական կայունությունը։ Տնտեսական հեղափոխության իրականացմանն ուղղված եւ երկրի շահերից բխող բարեփոխումները, տնտեսաիրավական կարգավորման ամբողջ զինանոցի գործադրումը պահանջում են լուծումների ինստիտուցիոնալացում։ «Առաջընթացի փորձը ցույց է տալիս, որ բոլոր առաջավոր մոդելները խարսխվում են կոռուպցիայի գրեթե բացակայության, անկախ դատական համակարգի, ազատ եւ արդար ընտրությունների, խոսքի, մտքի ազատ դրսեւորումների, իշխանությունների հակակշիռների եւ զսպման մեխանզիմների բավարար գործադրման, ազատ չորրորդ իշխանության եւ քաղհասարակության, քաղաքական համակարգի կայացածության եւ այլնի վրա։ Երկրի տնտեսական զարգացման արդի օրակարգի հիմքում դրված են ժողովրդավարությունը, ինստիտուցիոնալ զարգացումը, ինչպես նաեւ մտածողության եւ վարքագծային նորմերի փոփոխությունը»,— ասաց զրուցակիցս։
Սոցիալական եւ տնտեսական առաջընթաց կարող է երաշխավորվել միայն սահմանադրականության առկա դեֆիցիտի կրճատմանը համընթաց։ Այսինքն՝ մեր գերխնդիրը պետք է լինի երկրում սահմանադրականության մակարդակի բարձրացումը, մասնավորապես՝ արդարադատության համակարգի հիմնովին բարեշրջումը։ «Կասկածից վեր է, որ օր առաջ պետք է ազատվել արատավոր եւ մարդու կեսնագործունեության բարոյահոգեբանական եւ բիզնես միջավայրը ապականած դատական համակարգից։ Սակայն վերջինիս միջոցով անձերի գույքի տիրապետման, քաղաքական կապերի եւ մասնագիտական կարողությունների բացահայտման, ինչպես նաեւ արդյունավետ լուծումների առաջադրման ժամանակ չպետք է «չճմլվի» սեփականության անձեռնմխելիության իրավունքի սահմանադրական նորմը, եւ չկայացվեն ոչ արդար, պարզագույն լուծումներ»,–շեշտեց նա։

Երբ հարստության եւ եկամտի աղբյուրը կդառնա ինտելեկտը

Տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական փոփոխությունները մարդկության պատմության ընթացքում այնպես չեն ցնցել հասարակությունները, ինչպես վերջին հարյուրամյակում եւ հատկապես տասնամյակում։ 21—րդ դարում մարդկության զարգացման նախագծերը՝ ինչպես ստեղծարար, այնպես էլ՝ կործանարար, նպատակամղվում են Homo sapiens—ի վերափոխմանը Homo Dues—ի։
Եթե Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխությունն այնպիսին էր, որ սեփականությունը դարձրեցին «համաժողովրդական», ապա Խորհրդային Միության փլուզումից հետո մեր անկախության առաջին տարիներին հակադարձ խնդիրը լուծեցինք՝ սոցիալիստական սեփականությունից անցում կատարելով մասնավորի՝ գյուղատնտեսության ոլորտում գրեթե ամբողջովին, իսկ մյուս ոլորտներում ժողովրդական ունեցվածքը մասնավորեցվեց եւ ապա պետականացվեց 70—80 տոկոսի չափով։ Փաստորեն դա սեփականատիրական հարաբերությունների հեղափոխություն էր։
Ներկայիս հեղափոխությունը եւս պետք է ներառի տնտեսության գրեթե ոլորտներն ու տարրերը՝ սոցիալականը (կրթություն, գիտություն եւ առողջապահություն), նյութական արտադրությունը եւ այլն։ Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում մենք չպետք է խոսենք միայն կաթիլային համակարգից։ Տնտեսագիտության դոկտորը նկատեց, որ հաճախ սիրում ենք համեմատվել Իսրայելի տնտեսության հետ, մինչդեռ անհող, անապատների վրա գյուղատնտեսություն կառուցած այդ երկրում գյուղատնտեսական ապրանքների տասնյակ անգամ բարձր արտադրողականություն ունեն։ Նրանց մոտ գյուղատնտեսությունը խարսխվում է անհող արտադրությունների, կենսատեխնոլոգիաների, հիդրոպոնիկայի եւ նորագույն տեխնոլոգիաների վրա, որի շնորհիվ կարողանում են գյուղատնտեսական արտադրության մասով ինքնաբավ տնտեսություն դառնալ։ Մեզ մոտ նոր տեխնոլոգիաների ներդրմանը զուգընթաց պետք է արդյունավետ լուծումներ գտնվեն գյուղարտադրանքի իրացման եւ ապահովագրության առումներով։ Բարձր տեխնոլոգիական հիմքի վրա ինդուստրիալ—ագրարային երկիր ունենալը պետք է լինի գերակա նպատակներից մեկը։
«Մեր պարագայում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. այս ջրառատ երկրում՝ տարեկան մինչեւ 10 մլրդ խորանարդ մետր ջուր ունեցող երկրում, (ստորգետնյա եւ վերգետնյա ջրերի ամբողջ ծավալը), մենք օգտագործում ենք դրա 20 տոկոսը, իսկ մնացածը՝ կորցնում, «նվիրում» հարեւաններին, որի հետեւանքով այսօր մենք ոռոգման ջրի խնդիր ունենք եւ ձեռքներս մեկնում ենք Սեւանին։ Ցավոք, մենք չկարողացանք այս տարիների ընթացքում կառուցել անհրաժեշտ քանակությամբ ջրամբարներ։ Երբ դիտարկում ենք գյուղատնտեսության ոլորտը, պարզ է դառնում, որ այս բարեբեր, ջրառատ, արեւոտ, աշխատատենչ մշակների երկրում մենք շատ հեռու ենք գյուղատնտեսական արտադրողականության անհրաժեշտ մակարդակից»,–ասաց նա։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է գիտակցենք եւ անհրաժեշտ հետեւություններ անենք այն իրողությունից, որ 21—րդ դարի տնտեսության արդյունքները լինելու են ոչ թե նյութական բարիքները, այլ՝ մարդկանց միտքը, ինտելեկտը եւ գաղափարները։

21-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO