Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պատմության նոր էջ

Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն էր գլադիատորների առաջնորդ Սպարտակի ապստամբության նպատակը»։ Ուսանողն առանց վարանելու պատասխանել էր. «Սպարտակն ապստամբել էր, որպեսզի Արամ Խաչատրյանը կերտի իր «Սպարտակ» բալետը»։
Սկզբում այս դեպքն ընկալում էի որպես մի զավեշտ։ Սակայն երբ հանդիպեցի Բորխեսի հետեւյալ տողերին, սթափվեցի։ «Գրքերի պաշտամունքը» էսսեում Բորխեսը գրում է. «Ոդիսականի» ութերորդ գրքում կարելի է կարդալ, որ աստվածներն աղետներ են ստեղծում, որպեսզի ապագա սերունդները միշտ երգելու բան ունենան. Մալլարմեի պնդումը՝ «Աշխարհը գոյություն ունի գիրք դառնալու համար» (Խորխե Լուիս Բորխես, Հավերժության պատմություն, Եր., 2016, էջ 335)... Ահա այդպիսի մի «ԵՐԳ», մի «ԳԻՐՔ» են դարձել Սյունյաց աշխարհի պատմական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 20—րդ դարասկզբին՝ դրվագներ, որոնք լուսաբանվում են նախընթաց պատմության լայն համատեքստում։
Այդ հույժ արժեքավոր աշխատության հեղինակն է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը։ Գրքում արտացոլված են 1905—1906 թթ. հայ—թուրքական բախումները, 1917—1921 թթ. Զանգեզուրի ազատագրական պայքարը՝ մեծն Նժդեհի եւ իր զինակիցների գլխավորությամբ, խորհրդային բռնատիրության, ռուս—թուրքական դաշինքի հայատյաց քաղաքականության աղետալի հետեւանքները՝ գյուղերի ավերումը, տարածքների զավթումը, խաղաղ բնակչության կոտորածները եւ այլն։ Նկարագրվում է նաեւ նոր պայմաններում ազգային արժեքները, ավանդույթները չկորցնելու ջանքերը, մշակութային կյանքի, դպրոցաշինության առաջին քայլերը։
«Սյունիք» մեծակերտ աշխատությունը հակիրճ կարելի է բնութագրել հենց գրքի առաջաբանի վերնագրով, որի հեղինակն է պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Սյունիք. պատմություն եւ հիշողություն» գիրքը՝ Հայաստանի, մասնավորապես Սյունիքի պատմության, հասարակական, քաղաքական հարաբերությունների նոր էջ, աղբյուր»։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

21-09-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO