Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները

Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա պատմությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն խորհրդի մարտի 1-ի որոշմամբ հանրապետության տարածքում անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախանալու վերաբերյալ։ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 23—ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ 70—ամյա ընդմիջումից հետո կրկին վերականգնվեց հայերի անկախությունը։
«Անկախ պետականության հաստատումը կամ վերականգնումը ամեն մի ժողովրդի բաղձալի ցանկությունն է, երազանքը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նկատում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում բազմիցս կորցրել ու վերականգնել է իր պետականությունը։ Այդպես եղավ նաեւ 20—րդ դարի վերջին, երբ ստեղծվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, որը ոչ միայն ստեղծվեց Հայաստանի առաջին եւ երկրորդ հանրապետությունների հիմքի վրա, այլեւ դարձավ նրանց ժառանգորդն ու իրավահաջորդը։ Անկախությունը պատրաստի վիճակում, «սկուտեղի» վրա մեզ չտրվեց. «Այն դժվարություններով ձեռք բերվեց։ Անկախությունը պարզ պատկերացումների արդյունք չէր, հատկապես ղեկավարության մեջ ոչ բոլորն էին պատրաստ դրան։ Կային մարդիկ, որոնք մտածում էին երկրի անվտանգության մասին։ Ռուսաստանի հետ մշտական կապերի արդյունքում դժվար էր պատկերացնել անկախության հասնելը։ Արցախյան հարցի լուծման մեջ Կենտրոնի՝ Մոսկվայի անվճռական դիրքորոշումը եւ մեր իշխանությունների զգուշավոր քաղաքականությունը հիասթափություն առաջացրին ժողովրդի մեջ»։
1990թ. օգոստոսի 23—ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, եկարատեւ ու հանգամանալից քննարկումներից հետո, ընդունում է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը, որով դրվում է անկախացման գործընթացի սկիզբը։ Մինասյանի խոսքով՝ հռչակագիրը կարեւոր իրավական փաստաթուղթ էր դեպի անկախություն տանող ճանապարհին։ Այն բաղկացած էր 12 կետից եւ նշում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային կարեւոր ուղիները։ Փաստաթղթում հատուկ կետով արձանագրվում էր, որ Հայաստանը պետք է ունենա իր մասնաբաժինը ԽՍՀՄ զինված ուժերի միջոցներից։ ՀՀ—ն պետք է ունենար սեփական դրամական համակարգը։ «Ժողովրդի մեջ հենց սկզբից անկախությունը վերածվեց տոնախմբության։ Բնակչության մեծամասնությունը կողմ էր անկախության գաղափարին։ Կային անվավեր եւ իհարկե դեմ քվեաթերթիկներ։ Պետք է նկատել, որ անկախության գաղափարը եւ կոնկրետ իրականացումը շատ դեպքերում ոչ միշտ է, որ համընկնում են։ Հիշենք, թե ինչպիսի պայմաններում ձեռք բերեցինք անկախությունը՝ Սպիտակի երկրաշարժ, Ադրբեջանից գաղթականության ներհոսք, էներգետիկ շրջափակում, տնտեսական ծանր դրություն, մյուս կողմից՝ պատերազմ Արցախում։ Այս պայմաններում օբյեկտիվ դժվարություններ առաջ եկան։ Բայց պիտի արձանագրենք նաեւ դրանց կողքին ի հայտ եկած սուբյեկտիվ դժվարությունները»,—նշեց Մինասյանը։
Պատմաբանի մեկնաբանմամբ՝ ԽՍՀՄ պայմաններում ապրելակերպը բավական լավ էր։ ԽՍՀՄ—ի շնորհիվ ունեցել ենք հզոր արդյունաբերություն, զարգացած գյուղատնտեսություն եւ մշակույթ։ Այս ամենը, Մինասյանի խոսքով, ժառանգեցինք, բայց սեփականաշնորհման արդյունքում թույլ տրվեցին բազմաթիվ սխալներ. «Կարելի էր պահել, օրինակ, արդյունավետ կոլտնտեսությունները, որոնք միշտ առաջադեմ են եղել։ Գործարանների սեփականաշնորհումներից հետո հետեւողական չեղանք այդ գործարանների գործարկմանը։ Սարքավորումները արագ վաճառեցին, իսկ գործարանները մնացին կանգուն։ Պետք էր արտադրություն կազմակերպել, որպեսզի մարդիկ նաեւ աշխատանք ունենային»։ Այս ամենի հետեւանքով, պատմաբանի մեկնաբանմամբ, ունեցանք արտագաղթ, բնակչության մի փոքր մասի հարստացում, մյուս մասի աղքատացում։ Կոռուպցիան, արտագաղթը, սոցիալ—տնտեսական դժվարությունները գումարվեցին իրար։ «ԽՍՀՄ—ի ժամանակ ունեցած հզոր ներուժը չպետք է արագ փոշիացնեինք։ Մինչեւ 1995թ. տնտեսական աճի մասին խոսելը անիմաստ էր»,—հավելեց Մինասյանը։
20—րդ դարի վեջին տասնամյակում հայ ժողովուրդը դարակազմիկ ձեռքբերումներ ունեցավ։ Նա, ըստ զրուցակցիս, ոչ միայն վերականգնեց եւ պաշտպանեց հայոց անկախ պետականությունը, ազատագրեց Արցախն ու ստեղծեց հայկական երկրորդ անկախ պետությունը՝ ԼՂՀ—ն, այլեւ միջազգայնացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրը. «Հարկ է նշել նաեւ, որ անկախ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, բազմաթիվ ձեռքբերումների հետ մեկտեղ արձանագրվեցին նաեւ բացասական հետեւանքներ՝ ծնելով աղքատության ցածր մակարդակ, կոռուպցիա, պատերազմի վտանգ, օրինականության պակաս, արդարության անկում, բարոյական դեգրադացիա, սոցիալական բեւեռացում, գործազրկություն եւ արտագաղթ, կախվածություն արտաքին ֆինանսական եւ տնտեսական կենտրոններից եւ շատ այլ թերություններ։ Դրանք կարող են անխուսափելի թվալ՝ հեռավոր ապագայից դիտարկելիս, առաջիկա տասնամյակների ընթացքում այսօր տեսանելի թերություններն ու բացասական հետեւանքներն աստիճանաբար կարող են հաղթահարվել»։
Հայաստանը իր քսանութամյա գոյության ընթացքում, պատմական կարճ ժամանակահատվածում, Մինասյանի խոսքով, կարողացել է լուծել առանցքային բնույթի շատ խնդիրներ։ Հայաստանի Հանրապետությունը, պատմաբանի դիտարկմամբ, այժմ արդեն կայացած պետություն է՝ իր Սահմանադրությամբ, պետական կառուցվածքով, պետական, քաղաքական եւ հասարակական մարմիններով, զինված ուժերով՝ ընդունակ ապահովելու իր ժողովրդի անվտանգությունը։ «Վարելով փոխլրացման քաղաքականություն, անդամակցելով տարբեր միջազգային կազմակերպությունների՝ քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլ բնույթի կառույցների, դարձել է միջազգային հանրության լիիրավ անդամ եւ իր արժանի տեղը գրավել արդի բարդ ու վտանգներով լի աշխարհում։ Տնտեսության փլուզման կասեցումը, երկրի պաշտպանունակության ամրապնդումը, հասարակական—քաղաքական կյանքի զարգացման եւ այլ բնագավառների ձեռքբերումները վկայում են անկախության ուղին որդեգրած մեր ժողովրդի անսպառ հնարավորությունների մասին»,–շեշտեց Մինասյանը։
Ամփոփելով խոսքը, պատմաբանը եւս մեկ անգամ ընդգծեց՝ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել արցախյան պատերազմով ծանրաբեռնված դժվարին սոցիալ—տնտեսական պայմաններում։ Սակայն 1991թ. սեպտեմբերի 21—ին ժողովրդի կամքն արտահայտած համաժողովրդական հանրաքվեն, ըստ նրա, նշանավորեց զարգացման մի նոր փուլ, որն ամրագրվեց 1991թ. սեպտեմբերի 21—ի Անկախության հռչակագրի ընդունումով։ «Աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Ամփոփելով արդեն 28 տարվա պատմությունը՝ ինքնուրույն զարգացման անառարկելի ձեռքբերումները՝ պետականության ձեւավորումը եւ ազգային բանակի ստեղծումը, անկասկած, հայ ժողովրդի աշխատասիրությունը եւ նրա աննկուն կամքը երկիրը կտանեն հեռանկարային զարգացման լայն ուղիով»,–ընդգծեց նա։

21-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO