Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Տպագիր մամուլն իր անվիճելի առավելություններն ունի

Վերաիմաստավորելով իր առաքելությունը լրատվական դաշտում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից՝ 1990 թ. սեպտեմբերի 6—ի որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որը դարձավ անկախության ուղին բռնած երկրի նպատակների, ծրագրերի եւ իրականության խճանկարը։ Թերթի առաջին գլխավոր խմբագիրը դարձավ ԳԽ պատգամավոր Այդին Մորիկյանը։
Եթե անկախության սկզբնական շրջանում որպես պետական լրատվամիջոց օրաթերթի հիմնական գործառույթը քաղաքացիներին տեղեկատվություն հաղորդելն էր («ՀՀ»—ն հանդիսացել է Գերագույն խորհրդի, ապա նաեւ՝ Ազգային ժողովի պաշտոնաթերթը), ապա ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց օբյեկտիվորեն փոխվել է թերթի առաջնային գործառույթը։ Այսօր այն քաղաքացի կերտելու, կրթելու, մարդկանց մեջ վերլուծական ունակությունները զարգացնելու, երեւույթների պատճառահետեւանքային կապերը բացատրելու, անաչառ ձեռագրով երկրում տեղի ունեցող խորքային բարեփոխումներն ամբողջությամբ տեղ հասցնելու առաքելություն ունի։
«90—ականներին, երբ տեղեկատվության շատ սահմանափակ միջոցներ կային՝ ընդամենը մի քանի հեռուստաընկերություն, մի քանի ռադիոկայան եւ մի քանի թերթ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը մեր տան պարտադիր ատրիբուտներից մեկն էր։ Թերթի բազմաթիվ համարներ որպես հիշողություն մինչ օրս էլ պահպանվում են տանը։ Հիմա, երբ տասնամյակների հեռավորությունից ընթերցում եմ դրանք, երբեմն օգնում են ինձ վերլուծել որոշ երեւույթներ եւ դիտարկել դրանք պատմության զարգացման մեջ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը՝ խոստովանելով, որ անձնական մոտիվացիա ունի օրաթերթը լավագույնների շարքում տեսնելու համար, քանի որ Այդին Մորիկյանն իր մորեղբայրն էր։
Շնորհավորելով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմին եւ բոլոր ժամանակներում թերթում աշխատած լրագրողներին օրաթերթի 29—ամյակի կապակցությամբ, պատգամավորը վստահություն հայտնեց, որ թերթը ասելիք ունի եւ ապագայում եւս իր խոսքն ասելու է։ Իհարկե, ժամանակակից աշխարհում տեղեկատվության փոխանցման գերարագ պայմաններում տպագիր մամուլը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, պետք է որոշակիորեն վերաիմաստավորի իր գործունեությունը, հարմարվի նոր պայմաններին, որովհետեւ չափազանց արագ են փոխվում ժամանակները եւ այն ձեւաչափը, որը գոյություն է ունեցել տասնամյակներ շարունակ։ «Շատ ողջունելի է, որ վերջին ժամանակներում նաեւ գունավոր տպագրությամբ է թերթը լույս տեսնում։ Այդ ուղղությամբ պետք է առաջ գնալ, որովհետեւ այդպես ավելի հետաքրքիր է եւ հնարավոր է քիչ թե շատ մրցակցել օնլայն մամուլի հետ»,–ընդգծեց Պապոյանը։
Առցանց մամուլը, բնականաբար, հնարավորություն ունի շատ արագ արձագանքել տեղի ունեցող գործընթացներին, իրադարձություններին, սակայն, զրուցակցիս դիտարկմամբ, տպագիր մամուլն էլ իր առավելություններն ունի, որը պետք է ճիշտ օգտագործի։ Այսպես, եթե օնլայն մամուլի հիմնական առավելությունն ու խնդիրը չոր տեղեկատվությունն արագ հաղորդելն է, ապա տպագիր մամուլի դեպքում՝ հիմնական շեշտադրումը պետք է դրվի վերլուծությունների վրա։ «Ընթերցողները պետք է թերթը կարդան ոչ թե նորություն իմանալու համար, ինչն, ըստ էության, տպագիր մամուլի դեպքում կարող է արդեն հնացած լինել, այլ որոշակի եզրակացությունների հանգելու եւ ճշմարտություններ բացահայտելու համար։ Թերթերը, այդ թվում նաեւ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, պետք է իրենց անաչառ մասնագիտական վերլուծություններով եւ բազմակարծություն ապահովելու միջոցով հնարավորություն տան քաղաքացիներին երեւույթների պատճառահետեւանքային, խորքային կապերը տեսնել։ Այդ առումով ցանկացած օրաթերթ ասելիք ունի»,–ասաց նա։

09-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO