Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ոչ թե շարունակելու, այլ արժանավոր առաջինը լինելու հավատով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվեց որպես անկախ պետականության առաջին տպագիր խոսք

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ճիշտ 29 տարի առաջ՝ 1990թ. հոկտեմբերի 9—ին, ընթերցողի սեղանին հայտնվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը կամ՝ Գերագույն խորհրդի հասարակական—քաղաքական օրաթերթը։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն ավելացավ հայկական մամուլի հին եւ նոր պարբերականներին որպես վերածնվող անկախ պետականության առաջին տպագիր խոսք։ Ինչպես ներկայացվել էր ընթերցողներին, թերթն ավելացել էր ոչ թե պարզապես շարունակելու կամ լրացնելու մյուսներին, այլ սկսելու, հաստատելու եւ հայրենիք—ժողովուրդ—պետություն սրբազան երրորդության հետ հարատեւելու պայմանով, արժանավոր առաջինը, բոլորինը եւ յուրաքանչյուրինը լինելու հավատով։
Երեւանի այն ժամանակվա Օրջոնիկիձեի պողոտայի 2 հասցեի 13–14—րդ հարկերում գործող խմբագրակազմի աշխատանքները ղեկավարում էր Այդին Մորիկյանը։
Թերթի առաջին համարում տպագրվել է հարցազրույց Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանի հետ։ Զրույցի հիմնական թեման եղել են արցախյան հիմնահարցը, ղարաբաղյան շարժումը, բազմակուսակցական համակարգը, հանրապետության այդ ժամանակվա քաղաքական իրավիճակը։
Հաջորդ համարներում թերթն անդրադարձ է կատարել մերձբալթյան հանրապետություններ, Բելառուսիա եւ Մոլդովա ՀՀ գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շավարշ Քոչարյանի եւ հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանի կատարած այցերին։
Առաջին համարներից մեկում «Ընթերցելիս ես գիտակցում էի պահի անկրկնելիությունը» խորագրով հարցազրույց է տպագրվել ՀՀ ժողովրսական պատգամավոր Արամ Մանուկյանի հետ։ Հեղինակ Մարինե Գրիգորյանը պատգամավորի հետ զրուցել է հռչակագրի թեմայի շուրջ։ Իսկ «Ես դեմ եմ քվերակել... բայց ոչ հռչակագրին, ոչ էլ ցեղասպանության ընդունմանը» վերտառությամբ ներկայացված հարցազրույցը հատուկ թղթակից Խաչիկ Խաչիկյանը վարել էր անկախության հռչակագրին դեմ քվեարկած պատգամավորներից Շահեն Պետրոսյանի հետ։ Մեկ այլ համարում էլ «Կամ—կա՞մ», թե՞ «Եվ—եւ». առօրյա խոհեր էր ներկայացրել Տիգրան Ֆարմանյանը։
Իսկ «ՀՀ»—ի հասարակական կարծիքի ուսումնասիրման ծառայություն հատվածում նշված էր՝ «Մեր օրաթերթն իր էջերում տեղ կհատկացնի նաեւ հասարակական կարծիքի ուսումնասիրմանը՝ տարաբնույթ հարցաթերթիկների հրապարակման, դրանց պատասխանների վերլուծության, հասարակական տարբեր վայրերում արագ հարցումների արդյունքների ամփոփման միջոցով»։ Եվ հաշվի առնելով հանրապետության այդ օրերի կացությունը, օրինակ, հետեւյալ հարցաթերթիկն էր առաջարկվել. «Ո՞ւմ եք հավատում՝ Գերագույն խորհրդին, Մինիստրների խորհրդին, ՀՀՇ—ին, ԽՄԿԿ—ին, այլ կուսակցությունների եւ կազմակերպությունների, եւ այլն»։
«Արտասահմանյան համայնապատկեր» հատվածում էլ թերթի լույս ընծայման առաջին օրերին Լիտվան է ներկայացվել։ Կապանից էլ սեփական թղթակից Գագիկ Դավթյանը հոկտեմբերի 11—ին հաղորդել է, որ ոչ թե ինչ—որ մարմինների, ինչ—որ դաստիարակչական աշխատանքների, այլ կապանցիների ծով համբերությանն ու լայնախոհությանն ենք պարտական, որ ոչ միայն վերջին տարում, այլեւ շարժման ամբողջ նախընթաց ժամանակաշրջանում որեւէ անցանկալի միջադեպի առիթ չստեղծվեց շրջանում։ Իսկ ահա հարեւանների կողմից սադրիչ գործողությունները շարունակվում են։
Մեկ այլ՝ «Արդյո՞ք նավթ կա...» նյութի վերջին պարբերությունում հեղինակը նկատում է. «Այսօր բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Արտաշատ։ Գուցե այստե՞ղ Հայաստանի լեռները կբացեն նավթի առեղծվածը»։
Այդպիսով, թերթի «ձեռքը» մշտապես եղել եւ մնում է երկրի ու հասարակության զարկերակին։ Ինչպես տպագրման սկզբնական շրջանում, այնպես էլ հիմա խմբագրակազմի ակտիվ գործունեության շնորհիվ չի անտեսվում որեւէ խնդիր։ Մեր էջերում արծարծվում է ցանկացած խնդիր՝ առանց որեւէ սահմանափակման ու բացառության։
Այսօր լույս է տեսել «ՀՀ»—ի արդեն 7154 համարը։ Իսկ մեր սկզբունքը նույնն է. ընթերցողին առաջարկում ենք օրը սկսել «ՀՀ»—ի հետ ու մեր էջերում ծանոթանալ միայն հավաստի ու ճշգրտված լուրերի։

09-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO