Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Որոնք են հայ ընտանիքի առջեւ ծառացած մարտահրավերները

Միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ երեկ եւ այսօր Ընտանիքի տարվա միջոցառումների շրջանակներում Մայր Աթոռում ընթացավ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը՝ նվիրված ժամանակակից հասարակությունում եկեղեցու եւ ընտանիքի հարաբերություններին, ընտանեկան արժեքների պահպանման հիմնախնդիրներին։
Միջազգային համաժողովի ընթացքում Հայաստանից եւ տարբեր երկրներից բանախոսներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ հանդես եկան ընտանիքի քրիստոնեական ըմբռնման, ամուսնության, ժամանակակից ընտանիքի մասին պատկերացումների, քրիստոնեական արժեհամակարգին եւ ընտանիքին ուղղված համաշխարհայնացման մարտահրավերների, իրավական եւ քարոզչական ոլորտներում ընտանիքի առջեւ ծառացած արդի խնդիրների, այլ թեմաների վերաբերյալ զեկույցներով։
Համաժողովի կազմկոմիտեի անդամ, «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական—վերլուծական ՀԿ նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում կարեւորելով համաժողովը՝ մասնավորապես շեշտեց Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը, վերաբերմունքն ու տարվող աշխատանքը հայ ավանդական ընտանիքի պահպանման ուղղությամբ։ «Մեր եկեղեցին շատ հստակ, դարերով մշակված, հղկված վերաբերմունք ունի ընտանիքի նկատմամբ։ Մենք մեր բոլոր կարողություններով, կազմակերպչորեն եւ տեխնիկապես աջակցել ենք այս կոնֆերանսի անցկացմանը։ Մեր շուրջը համախմբված անձինք կարծում են, որ պետք է Հայ առաքելական եկեղեցուն հնարավորություն տալ իրականացնելու իր առաքելությունը հայ ավանդական ընտանիքի նկատմամբ։ Համաժողովի ընթացքում երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հնչել է ընդհանրական քրիստոնեական եկեղեցու վերաբերմունքը ընտանիքի նկատմամբ, եւ ես ամբողջովին կիսում եմ այդ վերաբերմունքը։ Մեր պատկերացումների ընտանիքը սիրո, հարգանքի, միաբանության վրա հիմնված ընտանիքն է, որտեղ սերունդների կապը չի խզվում։ Ծնողները, երեխաները, թոռները համերաշխությամբ, սիրո մեջ իրար լրացնելու, օգնելու, իրար հասնելու սկզբունքով կարողացել են դարեր շարունակ դիմակայել դժվարություններին»,–ընդգծեց նա։
Սաֆարյանի խոսքով՝ այսօր հայկական ավանդական արժեքների, այդ թվում ընտանեկան արժեքների առջեւ կան ծառացած լուրջ սպառնալիքներ, եւ այս համաժողովը գալիս է հաստատելու, որ ստեղծված իրավիճակում հայկական պետությունը, հայկական քաղաքական վերնախավը, Հայաստանի կառավարությունը ջանքերը պետք է մեկտեղեն՝ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու հարցում. «Այնպիսի աջակցություն, որը էական կդարձնի ծնելիության աճը, կկանխի Հայաստանում ապաբնակեցումը, այնպիսի աջակցություն, որը հնարավորություն կտա հայ ընտանիքներին հասարակության մեջ ունենալ իրենց կշիռը, անձը կարողանա ինքնարտահայտվել, արարել, կարողանա անել բարի գործեր եւ լինել ներքնապես բավարարված»։
Հայ ընտանիքի առջեւ ծառացած սպառնալիքները, ըստ Սաֆարյանի, Արեւմուտքից ներթափանցող, շատ երկրների կողմից դավանվող եւ մյուսների «պարանոցին փաթաթել» ցանկացող սպառնալիքներն են՝ նույնասեռական ընտանիքների գրանցումը, նույնասեռական ընտանիքների կողմից երեխաների որդեգրումը, որոնք Սաֆարյանը անընդունելի է համարում։ «Մեր հասարակությունը վերջին ամիսների ընթացքում տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տալու այս արժեքները մեր երկիր մտնեն եւ ոչնչացնեն մեր ավանդական արժեհամակարգը։ Այս հարցում հայ հասարակությունը համակարծիք է ու միախմբված։ Մեր գերխնդիրն է պահպանել հայկական արժեքները եւ թույլ չտալ, որ այն լղոզեն ու վերացնեն։ Քարոզչության, դաստիարակության, կրթության, մնացած այլ հնարավորություններով պետք է նպաստել, որ մեր հասարակությունը դիմադրի եւ դիմակայի Արեւմուտքից եկող այդ արտաքին դժվարություններին»,–նկատեց նա։
Անդրադառնալով ամուսնալուծությունների վիճակագրությանը՝ Սաֆարյանը նշեց, որ պատկերը բավականին լուրջ է. վերջին ուսունասիրություններով 60 հազար միայնակ մայր կա Հայաստանում։ Այս իրողությունը եւս մեր հասարակության համար սպառնալիք է համարում. «Անկախ նրանից, թե մայրը որքան գումար է վաստակում, որքան է գուրգուրում իր երեխային, փորձում հեռու պահել դժվարություններից եւ տանջանքներից, միեւնույն է՝ սպառնալիք է, որովհետեւ այդ օջախում չկա ընտանեկան ներդաշնակություն»։ Սաֆարյանը նկատում է՝ հայկական քաղաքական վերնախավում կան մարդիկ, որոնք չեն դավանում ավանդական ընտանիքի արժեքներ, «եւ դա նորմալ է, որովհետեւ բոլոր ժամանակներում ինչպես որ եղել է իր ավանդական արժեքներին, մշակույթին, եկեղեցուն փարված ժողովրդի ճնշող մեծամասնություն, այդպես էլ՝ օտարասերներ, ովքեր ցանկացել են օտար արժեքները ներմուծել Հայաստան։ Այո, կան սպառնալիքներ, մարտահրավերներ, դժվարություններ, բաժանություններ, միայնակ ընտանիքներ, որոնք տուրք են ժամանակի իրողություններին։ Այս ամենի հետ մեկտեղ մենք պետք է կարողանանք կարեւորը նյութականից տարբերել, գլխավորը երկրորդականից զատել ու կատարել մեր կարեւոր առաքելությունը՝ ամուր պահել հայ ընտանիքը, որովհետեւ եթե ընտանիքը ամուր եղավ, պետությունը հզոր կլինի»։
Հայաստանում սոցիալ—տնտեսական վիճակը, ըստ նրա, վերջին հազար տարում երբեք բարեհաճ չի եղել։ Սաֆարյանի գնահատմամբ՝ հայ հասարակությունը վերջին հազար տարում՝ հայկական պետականության անկումից հետո, միշտ մաքառել եւ դիմադրել է՝ շրջապատված լինելով այլադավան, այլակրոն հասարակություններով։ «Մենք այսօր պետություն ունեցող ազգ ենք, ի տարբերություն այն երեք ու կես հազար ազգերի, որոնք չունեն պետականություն։ Մենք մեր ունեցած այս բարեբախտությունը չպետք է բաց թողնենք, այլ կարողանանք այն ամրապնդել այդ թվում՝ ընտանեկան ամրության միջոցով»,-շեշտեց նա։

10-10-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO