Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը

Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին դիվանագիտական ժեստ էր

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Մեր անմիջական հարեւանության միջեւ պատերազմն ամենեւին լավ բան չէ»,–«ՀՀ»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ծավալվող գործողություններին։ Խոսելով հայ—ադրբեջանական հարաբերությունների վրա դրանց ազդեցության մասին՝ նա նկատեց, որ Ադրբեջանը փակել է խնդիրների խաղաղ կարգավորման պատուհանը եւ այս կտրվածքով ուշի ուշով հետեւում է բոլոր պատերազմական թատերաբեմերի գործողություններին՝ փորձելով իր համար նախադեպ գտնել։ Ղրիմ, Ուկրաինայի արեւելք, Մերձավոր Արեւելք՝ Ադրբեջանի հայացքն այդ գոտիների ուղղությամբ, քաղաքագետի խոսքերով, տեսանելի է։ Ու շատ կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում։
«Մի անգամ Ալիեւը «մունաթ» եկավ միջազգային հանրության վրա, թե իր խնդիրները չեն լուծում, ամեն մեկն իր խնդիրն է կարգավորում, եւ ով այս աշխարհում ուժեղ է, նա էլ իր խնդիրը ուժով լուծում է։ Այդ կտրվածքով, եթե Թուրքիայի գործողությունները Սիրիայում պսակվեն հաջողությամբ, թույլ տրվի Թուրքիային «մարսել»՝ Ալիեւը դրանից իր դասն է քաղելու։ Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր է Հայաստանի աջակցությունը միջազգային հանրության ջանքերին՝ դադարեցնել թուրքական ավանտյուրան, կոտորածները Սիրիայում»,—նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ թուրք—սիրիական ճգնաժամը սարսափելի բարդացել է, խաղացողները շատ են, շահերը՝ տարբեր։ Նրա դիտարկմամբ՝ խաղացողներից շատերը միջազգային հանրության համար դարձել են անկառավարելի, ինչպես Թուրքիան։ Սաֆարյանը նկատում է, որ այդ կոնֆլիկտը նորանոր «մետաստազներ» է տալիս, եւ հանգուցալուծումը տեսանելի չէ։
Իսկ ահա Փաշինյանի՝ գրքի տեսքով նվերը Պուտինին, Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությամբ, բավականին գեղեցիկ դիվանագիտական ժեստ էր՝ պայմանավորված Արցախով. «ՀՀ վարչապետը գիրք նվիրելով, իսկ նվիրում են այն գիրքը, որին հավատում են, ուզում է ցույց տալ, թե ինչին է ինքը հավատում։ Գրքի վերնագիրը՝ «Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում», հենց դրա վկայությունն է, ըստ որում, ես ենթադրում եմ՝ այնտեղ նաեւ Արցախի պատմությունն է, թե ինչպես է այն Հայաստանից զավթվել եւ այլն։ Այդ կտրվածքով, կարծում եմ, դա հզոր քաղաքական մեսիջ էր։ Փաշինյանը, ըստ էության, Պուտինին առաջարկում է կարդալ այն, ինչին ինքը հավատում է»։
Իսկ Իլհամ Ալիեւին ուղղված՝ ՀՀ վարչապետի պատասխանը քաղաքագետն ասում է, որ իդեալական էր։ Սաֆարյանի բնութագրմամբ՝ ՀՀ վարչապետը «ջարդուփշուր» արեց Ալիեւի «նետերը»։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ալիեւի ցանկությունն էր Նժդեհի շուրջ դիսկուրսը ծավալել այնպես, որ դա ազդեր հայ—ռուսական հարաբերությունների վրա։ «Իսկ Պուտինի համար ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակը սուրբ սրբոց է։ Ալիեւի հաշվարկը հետեւյալն էր՝ Նժդեհին ներկայացնել որպես ֆաշիզմի գործընկեր, գործակից, դրանով հարվածելով Պուտինի հոգու նուրբ լարերին՝ նրան տրամադրելով Հայաստանի դեմ։ Նա փորձ արեց այդ հարցը կրկին դարձնել Երեւան—Մոսկվա հարաբերությունների առանցք, որպեսզի ռուսները շարունակեն պնդել Նժդեհի արձանի ապամոնտաժումը, եւ, ինչպես Ալիեւն է ձեւակերպում, «ֆաշիզմի մերժումը»։ Բայց Ն. Փաշինյանը ոչ միայն «ջարդուփշուր» արեց նրա արձակած «նետերը», այլեւ ուղղակի խայտառակեց, հեգնեց նրան՝ նաեւ խաղի կանոն սահմանելով, որ ինքը չի շարունակելու խաղի կանոնը, որն Ալիեւն է փորձում ներմուծել եւ հարթակը դարձնել փոխադարձ մեղադրանքների հարթակ»,–ընդգծեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ Իլհամ Ալիեւը նման դեպքերում, ցավոք սրտի, իր զայրույթը սահմանին է պարպում։ Ասում է՝ պետք է ուշադիր լինել, որովհետեւ սեփական տապալումը նրան լավ տրամադրություն չի հաղորդել։

12-10-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO